Jump to content

Մադամ Տյուսոյի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադամ Տյուսոյի թանգարան
ՏեսակՄոմե արձանների թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՎեստմինստեր
Ղեկավարության նստավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՀասցեMadame Tussauds, Marylebone Road, London, NW15LRMarylebone Road?
Հիմնադրվել է1839
ՀիմնադիրՄադամ Տյուսո
Կայքmadametussauds.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Մադամ Տյուսոյի թանգարան, մոմե արձանների թանգարան Լոնդոն քաղաքի Մերիլեբոն թաղամասում, որն ունի մասնաճյուղեր 14 քաղաքներում (2013 թվականի տվյալներով)՝ Ամստերդամ, Լաս Վեգաս, Նյու Յորք, Լոս Անջելես, Հոնկոնգ, Շանհայ, Վաշինգտոն, Վիեննա և Բեռլին։ Այն հիմնել է քանդակագործ Մարի Տյուսոն։

Մարի Տյուսոն (1761-1850), օրիորդական ազգանունը՝ Գրոսհոլց (Grosholts), ծնվել է Ստրասբուրգ քաղաքում, նրա մայրը աշխատել է դոկտոր Ֆիլիպ Կյորտիսի մոտ, որպես սպասուհի։ Կյորտիսը մոմե մոդելների քանդակագործ էր։ Նա սովորեցնում է Մարի Տյուսոյին մոմե քանդակագործության արվեստը։ 1765 թվականին Մարին քանդակում է Լյուդովիկոս XV-ի սիրուհու՝ Մարի Ժաննա Դյուբարիի արձանը։

Ֆիլիպ Կյորտիսի մոմե արձանների առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 1770 թվականին և մեծ հաջողության արժանացավ։ 1776 թվականին ցուցահանդես է տեղի ունենում Փարիզում, Պալե Ռոյալում։ Հաջորդ ցուցահանդեսը կայանում է 1782 թվականին Դյու Տամպլ բուլվարում, որը դարձավ Սարսափների սենյակի նախատիպը։

1777 թվականին Մարիա Տյուսոն ստեղծում է իր առաջին մոմե արձանը (Վոլտեր), այնուհետև հաջորդում են Ժան-Ժակ Ռուսոն և Բենջամին Ֆրանկլինը։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նա ստեղծում է թագավորական ընտանիքի մահվան դիմակները։ 1794 թվականին, Ֆիլիպ Կյորտիսի մահից հետո, նրա հավաքածուն անցնում է Մարի Տյուսոյին։

1802 թվականին Մարի Տյուսոն տեղափոխվում է Լոնդոն։ Անգլո-ֆրանսիական պատերազմի պատճառով Մարի Տյուսոն իր հավաքածուի հետ մեկտեղ չի կարողանում վերադառնալ Ֆրանսիա և ստիպված է լինում մեկնել Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։ 1835 թվականին նա հիմնադրում է իր առաջին մշտական ցուցահանդեսը Լոնդոնի Բեյքեր-սթրիթ փողոցում։ Նրա թանգարանի կորիզը Սարսափների սենյակն էր։ Ցուցադրության մի մասում ֆրանսիական հեղափոխության զոհերի, մարդասպանների և այլ հանցագործների քանդակներն էին։

Ժամանակի ընթացքում հավաքածուն համալրվել է բազմաթիվ անվանի մարդկանց մոմե արձաններով, որոնցից են ծովակալ Նելսոնը և Վալտեր Սքոթը։

1884 թվականին հավաքածուն տեղափոխվում է Մերիլեբոն-ռոուդ։ 1925 թվականի հրդեհի պատճառով բազմաթիվ արձաններ ոչնչացան։ Բայց արձանների կաղապարները չէին վնասվել, և հնարավոր եղավ վերականգնել արձանները։

Մադամ Տյուսոյի թանգարանների գտնվելու վայրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադամ Տյուսոի թանգարանը Ամստերդամում
Մադամ Տյուսոյի թանգարանը Վաշինգտոնում
Մադամ Տյուսոյի թանգարանը Բեռլինում

Թանգարանի նմուշներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]