Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Ճտահան մեքենա, ինկուբատոր (լատին․՝ incubo - այստեղ՝ ճտահանել), գյուղատնտեսական թռչունների արհեստական ճտահանումն իրագործող սարք։ Պարզունակ ճտահան մեքենաները՝ հատուկ շինություններ են (օրինակ՝ տաքացված տակառ, վառարան և այլն), հայտնի են եղել արևադարձային երկրներում դեռևս մի քանի հազար տարի առաջ։
Եվրոպայում և ԱՄՆ-ում ճտահան մեքենաները գործածվել են 19-րդ դարից։ Ճտահան մեքենաներում ինկուբացիայի բոլոր պրոցեսները (օդի անհրաժեշտ ջերմաստիճանի ու խոնավության պահպանումը, օդափոխանակությունը, ձվերի շրջումը և այլն) ավտոմատացված են։ Կարող են աշխատել ամբողջ տարին։
Ըստ կառուցվածքի կարող են լինել սենյակային, պահարանային և սեկցիոն տիպերի։ Սենյակային ճտահան մեքենան թերմոստատ արկղ է։ Նախատեսված է հիմնականում հավերի, հնդկահավերի, խայտահավերիձվերի ինկուբացիայի համար։ Պահարանային ճտահան մեքենան բաղկացած է ինկուբացիոն և ճտահանության ինքնուրույն սարքերից, որոնցում կարելի է ինկուբացնել գյուղատնտեսական բոլոր տեսակի թռչունների ձվերը։ Ճտահան մեքենանները տեղադրում թոչնաբուծական ֆերմաներում։ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և այլուր տարածված են սեկցիոն տիպի ճտահան մեքենաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 106)։