Jump to content

Ճարտար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճարտար (այլ կիրառումներ)
Ճարտար
Ծնվել է1856
ԾննդավայրՍղարդ
Մահացել է1900
Մահվան վայրՋրհոր Խլաթ
Մասնագիտությունֆիդայի
ԿուսակցությունՀՅԴ

Ճարտար (Մուրադ Վարդանյան) (1856, Սղարդ - 1900, Ջրհոր, Դատվան, Բիթլիսի մարզ, Թուրքիա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1894-1895 թվականներից գործել է Աղբյուր Սերոբի խմբում, հատկապես զբաղվել Կովկասից Խլաթ ու Սասուն զենք փոխադրելով։ Այդ ճանապարհին հաճախ բախումներ է ունեցել թուրքերի հետ (Դլիճ Դեդուկի, Քյոշկ գյուղի, Խաթավինի, Ավերակ ջաղացի կռիվներ)։ Սերոբի մահից հետո էլ Ճարտարն իր մարտիկներով մնացել է Խլաթում։ Մատնությամբ պաշարվելով զոհվել է թուրքական զորքի դեմ անհավասար մարտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։