Ղորվե
Արտաքին տեսք
Քաղաք | ||
---|---|---|
Ղորվե | ||
պարս.՝ قروه | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Քուրդիստան | |
Շահրեստան | Ղորվե | |
Համայնք | Central District? | |
Բնակչություն | 78 276 մարդ (2016)[1] | |
Պաշտոնական կայք | ghorveh.gov.ir | |
| ||
Ղորվե (պարս.՝ قروه), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քուրդիստան օսթանում (նահանգում), Ղորվե շեհրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 78 276 մարդ (2016)[1]։
Քաղաքը գտնվում է Քուրդիստան օսթանի հարավ-արևելքում` օսթանի վարչական կենտրոն Սանանդաջից մոտ 72 կմ արևելք, Սանանդաջը Համադանի հետ կապող թիվ 46 ավտոմայրուղու վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 78 276 մարդ, որոնք կազմում էին 24 111 տնտեսություն[2]։ Ղորվեն Քուրդիստան օսթանի բնակչությամբ հինգերորդ ամենախոշոր քաղաքն է Սանանդաջից, Սեքեզից, Մերիվանից և Բանեհից հետո[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում տրված է աղյուսակում ստորև.
Տարի | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 5 256[4] | 37 456 | 51 247[5] | 61 659[5] | 65 842[6] | 71 232[7] | 78 276[2] |
Բնակիչները հիմնականում քրդեր են, բնակվում են նաև իրանական ադրբեջանցիներ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Kurdistan» (անգլերեն). City Populations.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 22-ին.
- ↑ Mohammadirad, Masoud; Anonby, Erik; և այլք:. «Language distribution in Kordestan Province, Iran». Atlas of the languages of Iran (ALI). Geomatics and Cartographic Research Centre, Carleton University.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղորվե» հոդվածին։ |
|