Jump to content

Ղիվաթայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ղիվաթայմ
եբրայերեն՝ גבעתיים
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսրայել Իսրայել
ՄարզԹել Ավիվի մարզ
ՀամայնքԹել Ավիվի մարզ
ՔաղաքապետՌան Կունիկ
Հիմնադրված է1922 թ.
Տվյալ կարգավիճակում1959 թվականից
Մակերես3․211 կմ²
ԲԾՄ10 մետր
Պաշտոնական լեզուԵբրայերեն
Բնակչություն60 200 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Խտություն19000 մարդ/կմ²
ԱգլոմերացիաԳուշ Դան
Փոստային դասիչ53100–53113
Պաշտոնական կայքgivatayim.muni.il
Ղիվաթայմ (Իսրայել)##
Ղիվաթայմ (Իսրայել)

Ղիվաթայմ (եբրայերեն՝ גִּבְעָתַיִם‎ , բառացիորեն՝ «Երկու բլուր»), քաղաք Իսրայելում՝ Թել Ավիվի արևելքում։ Այն Գուշ Դանի շրջանի մի մասն է։ Ղիվաթայմը հիմնադրվել է 1922-ին երկրորդ ալիայի ներգաղթյալների կողմից։ Բնակչությունը՝ 60 200 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]։

Քաղաքի անունը նշանակում է «երկու բլուր», քանի որ հիմնադրվել է երկու (Բորոչով և Կոզլովսկի) բլուրների վրա։ Կոզլովսկին Գուշ Դանի շրջանում ամենաբարձր բլուրն է ՝ ծովի մակարդակից 85 մետր բարձրության վրա։ Քաղաքը ընդարձակվեց 1930-ականներին, այդ իսկ պատճառով այսօր այն փաստացի տեղակայված է 4 բլուրների ՝ Բորոչով, Կոզլովսկի, Երկաթուղու աշխատողների և Ռամբամ բլուրների վրա։

Պատմական բնակչություն
Տարի Բնակչություն
19489600-
195519800+106․2%
196130900+56.1%
197248600+57․3%
198346700-3.9%
199549000+4.9%
200852100+6.3%
201054000+3.6%
201658508+8.3%
201860212+2.8%
*
Ղիվաթայմի քաղաքապետարան

Հին ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղիվաթայմի տարածքում գտնվող հնագիտական ավերակները փաստում են, որ այստեղ մարդիկ բնակվել են դեռևս էնեոլիթի ժամանակաշրջանից։

Նորագույն ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1922 թվականի ապրիլի 2-ին երկրորդ ալիայի 22 ներգաղթյալների կողմիվ Դավիթ Շնայդերմանի գլխավորությամբ։ Խումբը գնել է 0․3 կմ2 տարածք Թել Ավիվի արվանձանում, որը հետագայում դարձավ Բորոչովի թաղամասը՝ երկրի առաջին աշխատավորական թաղամասը։ Այն անվանվել է Պոալեյ Սիոն բանվորական կուսակցության հիմնադիր Դով Բեր Բորոչովի անվամբ։ Ավելի ուշ խմբին միացան ևս 70 ընտանիքներ ՝ ստանալով ավելի փոքր հողամասեր։ Հողը ձեռք է բերվել իրենց անձնական խնայողություններով, բայց նաև կամավոր փոխանցվել է Հրեական ազգային հիմնադրամին, որը ժամանակին հիմնում էր հրեական բնակավայրներ՝ պահպանելով ազգային սոցիալական համոզմունքները։

Ժամանակի ընթացքում զարգացան ավելի շատ թաղամասեր՝ Շեյնկին, Գիվատ Ռամբամ, Կիրյաթ Յոսեֆ և Արլոզորով։ Այս բոլոր թաղամասերը միավորվել են տեղական խորհուրդ ստեղծելու համար 1942 թվականի օգոստոսին։ Ղիվաթայմը քաղաք հռչակվեց 1959 թվականին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղիվաթայմը գտնվում է Թել Ավիվի արևելքում և հյուսիսից ու արևելքից սահմանակից է Ռամատ Գանին։

Ղիվաթայմի պուրակը

Ղիվաթայմն ունի 41 մանկապարտեզ, 9 հիմնական դպրոց և 4 ավագ դպրոց։ Քաղաքապետ Ռուվեն Բեն-Շահարը նախաձեռնել է ավագ դպրոցի քննությունների օժանդակության հատուկ ծրագիր, որը 3 տարի անց 11%-ով բարձրացրել է ավագ դպրոցի ավարտական քննության ցուցանիշները 2010-ին։

Քաղաքաշինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղիվաթայմում կառուցվող Եվրոկոմ աշտարակը 70 հարկանի երկնաքեր է, որն ավարտից հետո կլինի Իսրայելի ամենաբարձր շենքը։ Այն մի համալիրի մաս է, որն իր մեջ ներառում է չորս բնակարանային աշտարակներ և 50 հարկանի գրասենյակային շենք։ Մի մեծ հրապարակ կմիանա շրջակա տարածքներին կամուրջներով և ստորգետնյա թունելներով։ Համալիրը տեղակայված կլինի Ռամաթ Գանի և նրա Ադամանդի փոխանակման շրջանի մերձակայքում[3]։ Բացի Եվրոկոմ աշտարակից, քաղաքում նախատեսվում են բարձրորակ այլ ծրագրեր։ Ըստ Ղիվաթայմի նախկին քաղաքապետ Ռուվեն Բեն-Շահարի՝ քաղաքապետարանի քաղաքականությունը քաղաքի արտաքին ծայրերում բարձրահարկ շենքերի շինարարությանը խթանելն է[3]։

  • Սիմոն Բեն-Զվի (1941–65)
  • Կուբա Քրեյզման (1965–78)
  • Յիժակ Յարոն (1978–93)
  • Էֆի (Եփրեմ) Ստենզլեր (1993–2006)
  • Իրիս Ավրամ, փոխարինեց նախորդ քաղաքապետին ՝ իր վաղաժամկետ հրաժարականի պատճառով, այն բանից հետո, երբ նա դարձավ Հրեական ազգային հիմնադրամի տնօրեն։ (2006–07)։
  • Ռուվեն Բեն-Շահար (2007–13)
  • Ռան Կունիկ (2013 – առ այսօր)

Ռուվեն Բեն-Շահարը «Քադիմայից» առաջին թեկնածուն էր, որը հաղթեց քաղաքային ընտրություններում, և առաջին քաղաքապետը Ղիվաթայմում, որը Իսրայելի Լեյբորիստական կուսակցությունից չէր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 70. — ISSN 0081-4679
  2. «Statistical Abstract of Israel 2012 - No. 63 Subject 2 - Table No. 15». .cbs.gov.il. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  3. 3,0 3,1 Lior, Ilan (2012-02-03). "Givatayim getting Israel's tallest skyscraper - Israel News | Haaretz Daily Newspaper". Haaretz.com. Retrieved 2013-03-26.