Ձինտրա Կլետնեցե
Ձինտրա Կլետնեցե լատիշ․՝ Dzintra Klētniece | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1946 |
Ծննդավայր | Ռիգայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 14, 2016 (70 տարեկան) |
Մահվան վայր | Լատվիա |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ձինտրա Կլետնեցե (լատիշ․՝ Dzintra Klētniece, օրիորդական ազգանունը «Գրիկե», փետրվարի 17, 1946, Ռիգայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 14, 2016, Լատվիա), խորհրդային ժամանակաշրջանի լատվիացի դերասանուհի, թատերական գործիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1946 թվականի փետրվարի 17-ին, Ռիժկի գավառում։ 1970 թվականին ավարտել է Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի թատերական ֆակուլտետը։ Դերասան և ռեժիսոր Նաուրիս Կլետնիեկսի (1938—2010) կինն է, աղջիկը՝ Քրիստինեն (1979), նույնպես դերասանուհի է[2]։
Կյանքի վերջին տարիներին Ձինտրա Կլետնեցեն ծանր հիվանդացել է։ Մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 14-ին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականից 1975 թվականներին եղել է Վալմիերայի դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Այնտեղ նա Շեքսպիրի «Համլետ» և «Երիտասարդ տանտիրուհի Նիսկավուորի» պիեսներում մարմնավորել է գլխավոր դերեր։ 1974 թվականից Լատվիայի թատերական միության անդամ է։ 1975 թվականից մինչև 1991 թվականներին եղել է Լիեպայայի դրամատիկական թատրոնի դերասանուհի (այդ թատրոնում աշխատել է նաև նրա ամուսին Նաուրիս Կլետնիեկսին)։ Ձինտրա Կլետնեցեի աստեղային ժամը սկսվում է 1970-ականների վերջին և 80-ականների սկզբին[3]։ Այդ ժամանակաշրջանում նա խաղում էր հանրաճանաչ այնպիսի պիեսներում, ինչպիսիք են «Խաղում ենք Ստրինդբերգին» (Ալիսա, Ֆրիդրիխ Դյուրենմաթ), «Երջանկության սենյակը» և «Վասսա Ժելեզնովա» (Մաքսիմ Գորկու պիեսը)[4]։
1992 թվականին տեղափոխվել է աշխատելու Դաուգավպիլս։ Երկու տարի աշխատել է Դաուգավպիլսի դրամատիկական թատրոնում։ 1995 թվականից 1997 թվականներին «Կաբատա» թատրոնում աշխատել է որպես ռեժիսոր և դերասանուհի։
1997 թվականին որպես ռեժիսոր բեմադրում է Լ.Կուրգենի մոնոներկայացումը։ 1998 թվականին ներկայացումը ճանաչում է գտնում Մինսկի միջազգային փառատոնի ժամանակ։ 1999 թվականին ներկայացումը հաջողությամբ ցուցադրվում է Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում և Քիլում[5]։
1996 թվականին կազմակերպում է «Ābols no ābeles» համերգը, 2003 թվականից համակարգում է «Zvaigzne» փառատոնը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այս արտասովոր լուսնի լույսը (1987)[6]
- Մատնաչափիկ տղան (1985)
- Իմ ընտանիքը (ՀՍ, 1982)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vāveris, Guntis (2017). «Studentu atturības organizācijas kā jaunu tradīciju ieviesējas Latvijas Universitātē 20. gadsimta 20.–30. gados». Latvijas Universitātes Žurnāls. Vēsture. 3: 39–58. doi:10.22364/luzv.3.2017.04. ISSN 2500-9621.
- ↑ Teātris un kino : biogrāfijās. Niedra, Māra. Rīga: Preses nams. 1999-<2002>. ISBN 9984-00-331-0. OCLC 43674999.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Dzintra Klētniece nosvin 70. jubileju un aiziet mūžībā
- ↑ Desmit, Alexandre Louis Benjamin. Benezit Dictionary of Artists. Oxford University Press. 2011 թ․ հոկտեմբերի 31.
- ↑ Биография на сайте Огрской библиотеки
- ↑ Janickas, Robertas (2013). Mechatroninių pavarų parametrų identifikavimas realiuoju laiku. Vilnius, Lithuania: Vilnius Gediminas Technical University. ISBN 978-609-457-577-8.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Teātris un kino biogrāfijās. 2.[sēj.]. Rīga : Pils, 2002. 91.-92. lpp.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|