Հրեշը Փարիզում
Հրեշը Փարիզում ֆր.՝ Un monstre à Paris | |
---|---|
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1], երաժշտական ֆիլմ[2] և ֆիլմ հրեշների մասին |
Գործողության վայր | Փարիզ |
Դարաշրջան | 1910 |
Ռեժիսոր | Բիբո Բերժերոն[3][4][5][…] |
Սցենարիստ | Բիբո Բերժերոն և Stéphane Kazandjian?[6] |
Հնչյունավորում | Julie Ferrier?[7], Ֆրանսուա Կլյուզե[7], Վանեսա Պարադի[3][7], Բիբո Բերժերոն, Sébastien Desjours?[7], Sophie Arthuys?, Philippe Peythieu?[8][7][9], Patrick Delage?, Գադ Էլմալեհ[3][7], Bernard Métraux?, Մատյե Շեդիդ[7], Լյուդիվին Սանե[7], Բրունո Սալոմոն[7], Քեթրին Օ’Հարա[6], Դեննի Հյուսթոն[6], Ադամ Գոլդբերգ[6], Jay Harrington?[6] և Բոբ Բալաբան[6] |
Պրոդյուսեր | Լյուկ Բեսոն |
Երաժշտություն | Մատյե Շեդիդ |
Երկիր | Ֆրանսիա և Բելգիա |
Լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Ընկերություն | Bibo Films?, France 3 Cinéma և uFund? |
Դիստրիբյուտոր | EuropaCorp և Նեթֆլիքս |
Տևողություն | 90 րոպե |
Թվական | հոկտեմբերի 12, 2011 և դեկտեմբերի 16, 2011 |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 28 200 000 €[10] |
Շահույթ | 26 710 392 $[11], 16 166 105 $[11] և 5 160 885 $[11] |
«Հրեշը Փարիզում» (ֆր.՝ Un monstre à Paris), 2011 թվականի ֆրանսիական համակարգչային լիամետրաժ մուլտֆիլմ։ Պրեմիերան տեղի է ունեցել Ֆրանսիայում, 2011 թվականի օգոստոսի 28-ի Festival du film francophone d'Angoulême կինոփառատոնում, 3D և դասական երկչափ ֆորմատներով լայն էկրանում ցուցադրումը՝ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1910 թվական, Փարիզ, Սենը դուրս է գալիս ափերից։ Էմիլը կինոթատրոնում աշխատում է որպես կինոմեխնիկ և սիրահարված է իր աշխատակցուհի Մոդին, ում նա չէր համարձակվում խոստովանել իր զգացմունքների մասին։ Ռաուլը՝ Էմիլի ընկերը, հետաքրքրասեր ինքնուս գյուտարար և առաքիչ, երթևեկում էր իր սիրելի կատարելագործած մեքենայով։
Մի անգամ երեկոյան Ռաուլը Էմիլի ուղեկցությամբ առաքում է իրականացնում մի հանճարեղ գյուտարարի, ում փոխարեն ծանրոցը ստանում է խելացի կապիկ Չառլին։ Օգտվելով առիթից, Ռաուլը սղոսկում է լաբորատորիա և ջերմոց՝ գիտնականի մոտ։ Ռաուլը ուսումնասիրում է լաբորատորիայում գտնվող առարկաները և գտնում է գյուտարարի մի քանի հայտնագործություններ։ Դրանցից մեկը մի խառնուրդ էր, որի շնորհիվ Չառլին օպերային երգչուհու ձայն է ստացել, երկրորդը՝ ոչ ստանդարտ պարարտանյութ, որի շնորհիվ արևածաղիկը մի ակնթարթում աճում է մինչև հսկայական չափերի։ Հետո լաբորատորիայում պայթյուն է տեղի ունենում։ Տուժածներ չկան, բայց Էմիլը համոզված էր, որ հրեշ է տեսել։ Մի քանի օր անց, թերթեր կարդալուց հետո, ընկերները սարսափով հասկանում են, որ հրեշը գոյություն ունի և որ նրանք պատասխանատվություն են կրում հրեշի հայտնվելու պատճառով։
Այս եղելությունը անհապաղ իր շահի համար օգտագործում է կոմիսար Մեյնոտը, որը խոստանում է քաղաքը փրկել հրեշից, քանի նա չկրարողացավ փրկել իր ժողովրդին հեղեղից։ Կոմիսարը նաև հույս էր դնում կաբարե երգչուհի Լյուսիլի բարյացակամության վրա, ում նա սիրահարված էր։ Լյուսիլը շուտով հանդիպում է հրեշին, բայց միայն սկզբում է վախենում հրեշից և միանգամից հասկանում է, որ հրեշը վտանգավոր չէ և, բացի այդ, նրան հոյակապ ձայնային տվյալներ ունի։ Լյուսիլը նրան անվանում է Ֆռանկուր, ի պատիվ այն փողոցի, որի վրա տեղի էր ունեցել նրանց առաջին հանդիպումը։ Ֆռանկուրը հեշտությաբ է սովորում կիթառ նվագել, և նրանք սկսում են միասին ելույթ ունենալ, բայց շուտով բացահայտվում է և՛ հրեշի ծագումը, և՛ նրա՝ լույս աշխարհ գալու պատճառը։
Ռաուլն ու Էմիլը որոշում են մասնակցել մեծ, բայց անվնաս հրեշի պաշտպանությանը։ Մեյնոտը Փարիզով մեկ խենթ մրցաշար է կազմակերպում։ Դրանից հետո Ֆռանկուրը կերպարանափոխվում և կրկին դառնում է լու։ Լյուսիլը անմխիթար է, բայց շուտով նա բացահայտում է, որ առաջվա պես լսում է նախկին հրեշի ձայնը. Ֆռանկուր–լուն այժմ ապրում է նրա մազերի մեջ՝ ուղիղ ականջի մոտ։ Լյուսիլը այդ մասին տեղեկացնււմ է Ռաուլին, ինչից հետո նրանք միասին Չառլի կապիկի հետ ուղևորվում են պրոֆեսորի մոտ նոր ֆորմուլայի հետևից, որի շնորհիվ Ֆռանկուրը նորից մեծ է դառնում։ Հնչում է եզրափակիչ երգը, իրենց զգացմուքների մասին միմյանց խոստովանում են Ռաուլը և Լյուսիլը։
Դերերը հնչունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կերպարների նկարագրություններն ու բնութագրերը տրված են մուլտֆիլմի պաշտոնական կայքի համապատասխան տեղեկատվության հետ
- Մատյե Շեդիդ ՝ Ֆռանկուր։ Լու, այսուհետ վերածված երկու մետրանոց կարմիր աչքերով հրեշի։ Չնայած ահավոր արտաքինին, օժտված է փափուկ բնավորությամբ, հրաշալի ձայնային տվյալներով և երաժիշտ-կիթառիստի տաղանդով։
- Վանեսա Պարադի՝ Լյուսիլ։ Կաբարեի երգչուհի, եռանդուն գեղեցկուհի, ում մորաքույրը ցանկանում է ամուսնացնել ոչ թե սիրո, այլ հաշվարկի համար, բայց Լյուսիլը շատ է գնահատում ազատությունը և անկեղծ զգացմունքը։
- Գադ էլմալեհ ՝ Ռաուլ։ Գեղեցիկ, պարծենկոտ, գյուտարար։ Մանկուց ծանոթ է Լյուսիլի հետ, ցուցաբերում է խոր զգացմունք նրա հանդեպ, բայց նրանց շփումը սահմանափակվում էր կատակներով։ Օպերայի տեսիլք վեպի կերպարի անունն ունի։
- Ֆրանսուա Կլյուզե՝ Մեյնոթ։ Մուլտֆիլմի գլխավոր անհաշտելի ախոյանն է։ Ոստիկանության կոմիսար, պատվասեր կարիերիստ, ծրագրում է դառնալ Փարիզի քաղաքապետ, դրա համար Լյուսիլի մորաքույր Կարլոտան ուզում է նրա հետ ամուսնացնել իր զարմուհուն։
- Սեբաստյան Դեժու՝ Էմիլ։ Փոքրիկ կինոթատրոնի ղեկավար է, հենց այնտեղ էլ աշխատում է կինոմեխանիկ։ Ամաչկոտ է, երազկոտ, բայց միշտ պատրաստ է հասնել օգնության։
- Լյուդիվին Սանիե՝ Մոդ։ Էմիլի կինոթատրոնում տոմսավաճառ և նրա սիրուհին։
- Մատյե Հեցի՝ Ալբերտ։ Կաբարեյի մռայլ և անհամբույր մատուցող։ Լյուսիլի դիմահարդարման սենայակում ականջ դնելով գլխավոր հերոսներին, իմացավ, որ նրանք հրեշին թաքցնում են այնտեղ։ Փորձում էր մատնել Ֆրանկուր Մեյնոթին։ Բայց, ոստիկանությունը չհայտնաբերելով հրեշին, ձերբակալում է մատուցողին՝ իբր կեղծ ցուցմունքի համար։
- Բոբ Բալաբան՝ Պատյե։ Ոստիկանության քչախոս և հանգիստ տեսուչ։ Մեյնոթի աջ ձեռքը։ Ի սկզբանե նվիրված էր իր տիրոջը և նրա հետ հետապնդում էր Ֆրանկուրին, որը խանգարում էր Մոյնոթին զբաղեցնել Փարիզի քաղաքապետի պաշտոնը։ Բայց մուլտֆիլմի ավարտին մոտ տեսուչը բռնում է հրեշի կողմն ու ձերբակալում է Մեյնոթին, ասելով, որ Ֆրանկուր հրեշի մեջ ավելի շատ մարդկայնություն կար, քան՝ Մեյնոթի։ Հավանաբար դրանից հետո՝ Պատեյն ինքը դարձավ տեսուչ։
Անգլերեն տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոն Լենոն՝ Ֆրանկուր
- Վանեսա Պարադի՝ Լյուսիլ
- Ադամ գոլդբերգ՝ Ռաուլ
- Ջեյ Հարինգսթոն՝ Էմիլ
- Դենիել Սալլիս՝ Մեյնոթ
- Բոբ Բալաբան՝ տեսուչ Պատյե
- Մեյդելին Զիմա՝ Մոդ
- Քեթրին Օ’Հարա՝ մադամ Կարլոտա
- Մետյու Հեյց՝ մատուցող Ալբերտ
Ռուսերեն կրկնօրինակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրինա Կիրիևա՝ Լյուսիլ
- Վասիլի Դախնենկո՝ Ռաուլ
- Դիոմիդ Վինոգրադով՝ Էմիլ
- Վլադիմիր Անտոնիկ՝ Մեյնոթ
- Նիկիտա Պրոզորովսկի՝ տեսուչ Պատյե
- Վասիլիսա Վորոնինա՝ Մոդ
- Եկատերինա Աֆրիկանտովա՝ մադամ Կարլոտա
- Անդրեյ Չիժով՝ մատուցող Ալբերտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.filmaffinity.com/en/film424268.html
- ↑ http://www.filmaffinity.com/es/film424268.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://stopklatka.pl/film/przygoda-w-paryzu
- ↑ http://www.imdb.com/title/tt0961097/
- ↑ http://www.bbfc.co.uk/releases/monster-paris-2012-1
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt0961097/fullcredits
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=112337.html
- ↑ http://www.sensacine.com/peliculas/pelicula-112337/
- ↑ https://web.archive.org/web/20201025213239/http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=12256
- ↑ 11,0 11,1 11,2 Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (ֆր.)
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2011 մուլտֆիլմեր
- 3D մուլտֆիլմեր
- EuropaCorp ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Ֆանտաստիկ մուլտֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական մուլտֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- 2011 ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1910 թվականին
- 2010-ականների ֆրանսերեն ֆիլմեր