Հրաշալի յոթնյակը (ֆիլմ, 2016)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաշալի յոթնյակ (այլ կիրառումներ)
Հրաշալի յոթնյակը (անգլ.՝ The Magnificent Seven), ամերիկյան վեստերն, որի ռեժիսորը Անտուանա Ֆուկուան է, 1960 թվականի համանուն ֆիլմի ռեմեյքն է։ Նկարահանման շրջանը սկսվել է 2015 թվականի մայիսի 18-ին Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքի հյուսիսում։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 8-ին[11], Արգենտինայում՝ սեպտեմբերի 22-ին[12]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1879 թվականին բարոն ավազակ և ոսկու արդյունաբերության մագնատ Բարտոլոմյու Բոուգը վերահսկում է Ռոուզ-Կրիկ սահմանային քաղաքը և իր հանքահորում հարկադրաբար աշխատանքի է ենթարկում բնակչությանը։ Եկեղեցական ժողովից քննադատվելուց հետո Բուոգն այրում է եկեղեցին և սպանում մի խումբ ապստամբ բնակիչների և նրանց առաջնորդ Մեթյու Կալենին։ Այրի Մեթյուն, Էմմա Կալենը և նրա ընկեր Թեդի Կյուն ճանապարհորդում են որսորդ առաջնորդին գտնելու համար, որպեսզի օգնեն ազատել քաղաքը։ Նրանք ներգրավում են աֆրո-ամերիկացի մարշալ Սեմ Չիզեմին, որը Բոգուի մասին լսելով համաձայնում է նրանց օգնել։
Էմմիի և Թեդի Չիզեմի օգնությամբ ներգրավում են նաև թղթամոլ Ջոշուա Ֆարադեյային, մեքսիկացի փախստական Վասկեսային, Համադաշնային նահանգների նախկին հրաձիգ Ռոբիշոյին, նրա կորեացի ընկեր Բիլլի Ռոքսին և լեգենդար որսորդ Ջեք Հորնին։ Խումբը հանդիպում է կոմանչ զինվորականին՝ Կարմիր Հունձ անվամբ, որին նույնպես Չիզեմը համոզում է միանալ ջոկատին։
Յոթնյակը մտնում է Ռոուզ-Կրիկ և Բլեքսթոունից հեռացնում 34 մասնավոր ռազմական կապալառուների, որոնց վճարել էր Բոուգը։ Չիզեմը կաշառակեր շերիֆ միստր Հարփին ուղարկում է Բոուգին հայտնելու, որ այժմ նրանք են վերահսկում իր տարածքները Ռոուզ-Կրիկում։ Չիզեմը ենթադրում է, որ Բոուգը բանակի հետ վերադառնալու է յոթ օրից․ յոթնյակը (նաև Էմման) ճահճային հանքահորից ազատում է կախյալ աշխատավորներին և հաջորդ շաբաթվա ընթացքում ամրացնում է քաղաքն ու տեղի բնակիչներին սովորեցնում մարտավարություն։ Այդ ժամանակ Բոուգը իմանում է Ռոուզ-Կրիկի ազատման լուրը, սպանում Հարփին և իր մարտիկների հրամայում Կոմանչի Դենալից և նրա աջ ձեռք Մականից զորք հավաքել։ Ռոբիշոն հիշելով քաղաքացիական պատերազմի իր փորձը և վախենալով զրկվել սեփական կյանքից՝ (այն դեպքում, եթե նա նորից սկսի մարդ սպանել), Բոուգի գալուց մեկ գիշեր առաջ հեռանում է քաղաքից ․ Էմման կամավոր կերպով զբաղեցնում է նրա տեղը։
Հաջորդ առավոտ Բոուգը և իր զորքը գրոհում են Ռոուզ-Կրիկը, որը շրջապատված էր թակարդներով և դինամիտներով։ Քանի որ պատերազմը շարունակվում էր, Ֆարասեյը վիրավորվում է Մաքքենի կողմից, որին սպանում է Վասքեսը։ Պաշտպանական գծերը վերացված են, իսկ Ռոբիշոն վերադառնում է օգնելու համար։ Բոուգը և իր մոտ մնացած մարդիկ քաղաքին հարող բլրից կրակում են Գատլինգի հրացանից, սպանում Ռոուս-Կրիկի բազմաթիվ մարդկանց և վարձկաններին։ Հասկանալով, որ նրանք զինված են, Յոթնյակը տարհանում է քաղաքացիներին և տեղադրում իր վերջին ստենդը։ Հորնը վիրավորված Թեդի Կյուին պաշտպանում է կրակոցներից և նրան սպանում է Դենալին, որին հետո սպանում է Կարմիր Հունձը։
Ռոբիշոն և Բիլլին սպանվում են երկրորդ կրակոցից, իսկ միևնույն ժամանակ Ֆարադեյը բլրի վրա ինքնասպանություն է գործում և դինամիտով ոչնչացնում է Գատլինգի թնդանոթը՝ սպանելով Բոուգի մնացած մարդկանց մեծ մասին։ Բոուգը և նրա երկու փրկված վարձկանները փախչում են քաղաք, որպեսզի դիմադրեն Չիզեմին։ Երկու տղամարդկանց մահից հետո Չիզեմը Բոուգի հետ մտնում է հակասության մեջ և կրակում ձեռքին՝ զինաթափելով նրան։ Վիրավորված Բոուգը թաքնվում է եկեղեցում, որտեղ Չիզեմը պատմում է, որ 1867 թվականին նրա ընտանիքին Լինչի դատաստանի են ենթարկել նախկին կոնֆեդերատները, որոնց Բոուգը վարձել էր բնակիչներին Կանզասից վռնդելու համար։ Աստծուց ապաշխարհանք աղերսելով՝ Չիզեմը փորձում է խեղդել նրան։ Բոուգը հանում է երկարաճիտ կոշիկի մեջ պահած ատրճանակը, բայց Էմման սպանում է նրան։
Քաղաքացիները վերադառնում են Ռոուզ-Կրիկ և շնորհակալություն հայտնում Չիզեմին, Վասկեսին և Կարմիր Հունձին իրենց ծառայության համար․ այդ ժամանակ Ֆարադեյին, Ռոբիշոյին, Բիլլիին և Հորնին քաղաքից ոչ հեռու թաղում են և մեծարում որպես հերոսների։ Էմման, ըստ կադրից դուրս հնչող խոսքի, սիրով խորհրդածում է իրենց վեհանձն զոհողության մասին, որն իրենց դարձրել է «հիանալի»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենզել Վաշինգտոն — Սեմ Չիզեմ
- Քրիս Փրեթ — Ջոշուա Ֆարադեյ
- Իթան Հոուք — Հանգուցյալ Ռոբիշո
- Վինսենտ Դ’Օնոֆրիո — Ջեք Հորն
- Լի Բյոն Հոն — Բիլլի Ռոքս
- Մանուել Գարսիա Ռուլֆո — Վասքես
- Մարտին Սենսմայեր — Կարմիր Հունձ
- Լյուկ Գրայմս — Թեդի Կյու
- Հեյլի Բենեթ — Էմմա Կալեն
- Մեթ Բոմեր — Մեթյու Կալեն
- Փիթեր Սարսգաարդ — Բարտոլոմյու Բոուգ
- Ջոնաթան Ջոս — Դենալի
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի ռեմեյքը Թոմ Քրուզի հետ գլխավեր դերում պլանավորվել էր դեռևս 2012 թվականին։ Դերասանական կազմը պետք է համալրեին Քևին Քոսթներին, Մորգան Ֆրիմանին և Մեթ Դեյմոնին[13]։ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին մամուլում լուր է տարածվում այն մասին, որ Քրիս Փրեթը բանակցություններ է վարում Դենզել Վաշինգտնին ֆիլմի գլխավոր դերում հաստատելու համար[14]։ 2015 թվականի փետրվարի 20-ին Հեյլի Բենեթը հաստատվել է այրի կնոջ դերում, որը վարձում է յոթ մարդասպանների, որպեսզի վրեժ լուծի ամուսնու սպանության համար[15]։ 2015 թվականի մայիսի 20-ին Փիթեր Սարսգաարդը ստորագրել է պայմանագիր ֆիլմում չարագործի դերը խաղալու համար[16]։ Այդ օրերին Deadline-ից Մայք Ֆլեմինգ կրտսերը հաստատել է, որ Ջեյսոն Մամոան հեռացել է ֆիլմից Ակվամենին մարմնավորելու[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.mathaeser.de/mm/film/97454000012PLXMQDD.php (գերմ.)
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.filmaffinity.com/es/film306209.html
- ↑ http://www.imdb.com/title/tt2404435/
- ↑ http://www.tomatazos.com/peliculas/42722/The-Magnificent-Seven
- ↑ 7,0 7,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 8,36 8,37 8,38 8,39 8,40 8,41 8,42 8,43 8,44 8,45 8,46 8,47 8,48 8,49 8,50 8,51 8,52 8,53 8,54 8,55 8,56 8,57 8,58 8,59 8,60 8,61 8,62 Internet Movie Database — 1990.
- ↑ 9,0 9,1 http://www.imdb.com/title/tt2404435/locations?ref_=tt_dt_dt
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=themagnificentseven.htm
- ↑ Kroll, Justin (2015 թ․ օգոստոսի 5). «Sony Dates 16 Films Including Two More 'Bad Boys' Sequels, 'Jumanji' Remake» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «El remake de The Magnificent Seven lanza su teaser trailern» (իսպաներեն). EL LADO G. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Snieder, Jeff. Tom Cruise attached to MGM’s 'Magnificent Seven'. Variety (May 21, 2012).
- ↑ Ford, Rebecca; Kit, Borys (2014 թ․ դեկտեմբերի 4). «Chris Pratt in Talks for 'Magnificent Seven'». hollywoodreporter.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Fleming Jr, Mike (2015 թ․ փետրվարի 20). «Haley Bennett Lands Female Lead In MGM's 'The Magnificent Seven'». deadline.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Kroll, Justin (2015 թ․ մայիսի 20). «Peter Sarsgaard to Play Villain in 'Magnificent Seven' Remake (EXCLUSIVE)». variety.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Fleming Jr, Mike (2015 թ․ մայիսի 20). «Peter Sarsgaard Signs On To Play Outlaw In 'The Magnificent Seven' As Jason Momoa Exits». deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաշալի յոթնյակը (ֆիլմ, 2016)» հոդվածին։ |
|
- Նյու Մեքսիկոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան վեստերն ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Լուիզիանայում նկարահանված ֆիլմեր