Հրանտ Հակոբյան (նկարիչ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1915 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1989 |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941) |
Մասնագիտություն | նկարիչ |
Հրանտ Ստեփանի Հակոբյան (1915, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1989), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին մասնակցելուց հետո մինչև 1945 թվականն աշխատել է որպես նկարիչ Անդրկովկասի զինվորակական շտաբում։ 1945-1952 թվականներին աշխատել է Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի և Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թատրոններում որպես դեկորատոր, որտեղ ձևավորել է «Բոռը», «Աղջիկները»։ 1952 թվականին տեղափոխվել է Երևան։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր գործերից են՝
- «Ձորագետի կիրճը»
- «Հերհեր»
- «Կուրթանի ձորը»
- «Այրիվանք»
- «Ժայռերը Սևանում»
- «Պուշկինյան լեռնանցք»
- «Արագածն Այղր լճից»
- «Լոռի»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
- ↑ Հրանտ Հակոբյանի աշխատանքներից ՀԱՊ-ում
|