Հրանտ Գրիգորյան (զինվորական)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1966 (58 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Հրանտ Մերուժանի Գրիգորյան (նոյեմբերի 23, 1966) , հայ զինվորական, քաղաքական գործիչ և գործարար։
Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականին ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։
- 1983 - 1985 թվականներին աշխատել է Արշալույս գյուղի կոլտնտեսությունում։
- 1985 - 1987 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
- 1989 - 1996 թվականներին եղել է երկրապահ, կամավորական ջոկատի վաշտի հրամանատարի տեղակալ, ծառայել է Հայաստանի զինված ուժերում ։
- 1995 թվականին ՝ վաշտի հրամանատար, Երկրապահ կամավորական միության Էջմիածնի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ։
- 1996 - 1997 թվականներին ՝ Էջմիածնի հացաբուլկեղենի տնօրեն։
- 1999 - 2003 թվականներին ՝ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։
- 2003 թվականի մայիսի 25-ից Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» (1995), «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանով (1996), «Մարշալ Բաղրամյան» (2001), «Անդրանիկ Օզանյան» (2003), «Վազգեն Սարգսյան» (2003) մեդալներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Ընտրյալները». Հրանտ Գրիգորյան». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|