Jump to content

Հրանտ Բատիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Բատիկյան
Ծնվել էդեկտեմբերի 26 1909 (հունվարի 8 1910)[1][2]
Բաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 31, 1983(1983-03-31)[2] (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան, գենետիկ և խմբագիր
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ[1]
Պաշտոն(ներ)ռեկտոր և գլխավոր խմբագիր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1930)[1] և Սանկտ Պետերբուրգի պետական ագրարային համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1949)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հրանտ Գևորգի Բատիկյան (դեկտեմբերի 26 1909 (հունվարի 8 1910)[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 31, 1983(1983-03-31)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կենսաբան-գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1951), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ 1926 թվականին ընդունվել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետ, 1930 թվականին՝ Լենինգրադի (այժմ Սանկտ Պետերբուրգ) համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ասպիրանտուրա։ 1936 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1950 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1951 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

Մինչև 1937 թվականն աշխատել է Լենինգրադի համամիութենական բուսաբուծության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1937 թվականին վերադարձել է Հայաստան և գործուն մասնակցություն ունեցել ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) հիմնադրման աշխատանքներին։ Այստեղ նա սկզբում աշխատել է որպես գիտական քարտուղար, 1938-1940 թվականներին՝ Արմֆանի «Տեղեկագրի» խմբագիր, 1940-1941 թվականներին՝ նախագահության անդամ, ինչպես նաև տնօրենի՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու տեղակալ։ Միաժամանակ դասախոսել է ԵՊՀ-ում և գյուղատնտեսական ինստիտուտում։ 1943-1949 թվականներին եղել է Հայաստանի ԳԱ գենետիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Հրանտ Բատիկյանի հուշատախտակը Երևան Չարենցի 4 հասցեում

1950-1980 թվականներին ղեկավարել է ԵՊՀ դարվինիզմի և գենետիկայի ամբիոնը, 1963 թվականին՝ հիմնադրել և ղեկավարել է նաև բջջաբանության պրոբլեմային լաբորատորիան։ 1950-1963 թվականներին և 1968-1978 թվականներին եղել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան։ Այդ տարիներին նրա ջանքերով ստեղծվել են կենսաքիմիայի, հողագիտության և ագրոքիմիայի, կենսաֆիզիկայի ամբիոններ։

1963-1966 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր։

Հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, ձեռնարկների և մենագրությունների։ Հիշարժան են նրա «Վեգետատիվ և սեռական հիբրիդների համեմատական ուսումնասիրությունը բույսերում» (ռուսերեն, Երևան, 1951) մենագրությունը, «Բույսերի գենետիկայի՝ սելեկցիայի հիմունքներով գործնական պարապմունքների ձեռնարկ» (Երևան, 1959) աշխատությունը։

Ավելի քան 30 տարի եղել է ՀԽՍՀ ԳԱ «Հայաստանի կենսաբանական հանդես» (1954-1978) ամսագրի խմբագիր, միաժամանակ՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի՝ գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին կից «Մարդը և կենսոլորտը» խորհրդի անդամ։

Վախճանվել է Երևանում[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 489.
  3. Կենսագրական հանարագիտարան, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2009, էջ 36-37։
  4. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, Երևան, 2005, էջ 213։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Բատիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 307