Հովհաննես Քարմատանենց
Հովհաննես Քարմատանենց | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մահվան վայր | Լվով |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տպագրիչ և քահանա |
Հովհաննես Քարաստանենց, (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են) XVII դարի հայ տպագրիչ, քահանա։
Բնակվել է Բաղեշում, ընտանիքով փոխադրվել է Լվով։ 1615 թվականին քաղաքի հայկական թաղամասում՝ հայոց Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, սարքավորել է տպարան և 1616 թվականին տպագրել Սաղմոսարան, պահպանված միակ օրինակը գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում։ 1618 թվականին տպագրել է հայատառ ղփչաղերեն (կոմաներեն) «Աղօթք հասարակաց» աղոթագիրքը, որից նույնպես պահպանվել է մեկ օրինակ, որն այժմ գտնվում է Հոլանդիայի Լայդեն քաղաքի համալսարանական գրադարանում, ինչպես նաև մի տպագրել է բժշկարան-աղթարք, որից ոչ մի օրինակ չի պահպանվել։ Ենթադրվում է, որ 1630 թվականին Լվովում հրատարակված լեհերեն մի գիրք՝ ուղղված հայերի կաթոլիկացման դեմ, նույնպես տպագրվել է Հովհաննես Քարմատանենցու տպարանում։ Հովհաննես Քարմատանենցու տպագրական գործունեությունը կարևոր նշանակություն է ունեցել Հարավ-Արևելյան Եվրոպայի հայ բնակչության մշակութային կյանքում։ «Աղօթք հասարակաց»-ը մեսրոպատառ առաջին տպագիր գիրքն է Լվով-Ստանիսլավի շրջանի հայության մեծ մասի համար խոսակցական լեզվով՝ ղփչաղերենով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 567)։ |