Հովհաննես Ծովիկյան
Արտաքին տեսք
Հովհաննես Ծովիկյան արմտ. հայ.՝ Յովհաննէս Ծովիկեան | |
---|---|
Ծնվել է | 1885 |
Ծննդավայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1954 |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Հովհաննես Ծովիկյան (1885, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1954), հայ գրական-մշակութային գործիչ։
Կրթությունն ստացել է Խարբերդի Եփրատ քոլեջում։ 1900 թվականին մեկնել է ԱՄՆ, սովորել Հարվարդի համալսարանում։ Ունեցել է գրական-մշակութային գործունեություն։ Աշխատակցել է ամերիկահայ մի շարք պարբերականների («Հայաստանի կոչնակ», «Պայքար» և այլն)։ Առանձին գրքով լույս է տեսել նրա «Յո՞ երթաս, ամերիկահայություն» աշխատությունը։ Եղիշեի «Պատմութիւն Վարդանանց պատերազմին» երկը գրաբարից թարգմանել է աշխարհաբար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Բ, Ե., 1981, էջ 80