Հովհաննես Ավագյան (հերոս)
Հովհաննես Ավագյան | |
---|---|
նոյեմբերի 30, 1973 - նոյեմբերի 7, 2020 (46 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Շուշի |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Հովհաննես Սոսիկի Ավագյան (նոյեմբերի 30, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2020, Շուշի)՝ հայազգի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գնդապետ, Քառօրյա և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ (փոխնախարար), Արցախի հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Ավագյանը ծնվել է Սոսիկ Ավագյանի և Անժելա Ղազարյանի ընտանիքում, կրտսեր զավակն էր, ուներ քույր՝ Անուշ Ավագյան։
Սովորել է Գ. Մահարիի անվան թիվ 176 դպրոցում Արխիվացված 2021-02-01 Wayback Machine, այնուհետև ուսումը շարունակել Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ Զուգահեռաբար հաճախել է ֆուտբոլի պրոֆեսիոնալ մարզումների, կիթառի դասընթացների, մասնակցել է բազում օլիմպիադաների և բարձր ցուցանիշներ գրանցել։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Ավագյանը ավարտել է 4 բարձրագույն ուսումնական հաստատություն։
1990-1995 թվականներին սովորել է Տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկերի բաժնում, ավարտել է կարմիր դիպլոմով։
1995-1996 թվականներին սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտել է կարմիր դիպլոմով։
2001-2003 թվականներին սովորել և կարմիր դիպլոմով է ավարտել Մոսկվայի Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
2017-2019 թվականներին սովորել է ռազմական նշանակության բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Ավարտել է ոսկե մեդալով։
Զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում
[խմբագրել | խմբագրել կոդը]1996-2001 թվականներին ծառայել է Մատաղիսում, Թալիշում, Ստեփանակերտում` դասակի հրամանատարից հասնելով մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնի։
2003-2004 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում բաժնի պետ։
2004-2008 թվականներին ք. Վանաձորի N զորամասի շտաբի պետ։
2008-2011 թվականներին ք. Վարդենիսի N զորամասի հրամանատար։
2011-2013 թվականներին ք. Բերդի N զորամասի հրամանատար։
2013-2017 թվականներին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ։
2019-2020 թվականներին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ։
2020 թվականին ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ (փոխնախարար)։
Մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմը սկսելուն պես շտապել է Մատաղիս։ Թեժ մարտերի է մասնակցել, շրջափակման մեջ է ընկել կամավորների հետ, բայց իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ողջ և առողջ դուրս են եկել։
Մասնակցել է Մարտակերտի, Ջրական (Ջաբրայիլ), Հադրութի, Մարտունու, Շուշիի մարտերին։
Մասնակիցները պատմում են, որ փոխնախարարը, չնայելով իր պաշտոնին և դիրքին, զենքը ձեռքին, համառ պայքար է մղել թշնամու դեմ։
Զոհվել է զինվորի կողքին, նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում թշնամու արձակած «муха» զենքի կրակից։
Հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Ավագյանի հողարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ին, մայրաքաղաք Երևանում` Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արցախի հերոս
- ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշան
- ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշան
- «За отличное окончание Военного вуза» ՌԴ ԶՈՒ կողմից ոսկե մեդալ
- «Ուսման գերազանցիկ» ՀՀ ՊՆ կողմից շքանշան
- «Մարտական ծառայություն» մեդալ
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ
- «Դրաստամատ Կանայան» մեդալ
- «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալ
- «Անբասիր ծառայության համար» 1 աստիճանի մեդալ
- «Անբասիր ծառայության համար» 2 աստիճանի մեդալ
- «Անբասիր ծառայության համար» 3 աստիճանի մեդալ
- «Անբասիր ծառայության համար» 4 աստիճանի մեդալ
- «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
- «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ
- «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա մեդալ
- «Հայրենիքի պաշտպանության համար ՂՊՎՍ» մեդալ
- «Զինվոր հայրենյաց» մեդալ
- «Հաղթանակ» մեդալ
- «Ազատագրում 1988-1994» հուշամեդալ
- «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալ
- «Մայրական համագործակցության համար» մեդալ
Ժառանգություն և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Ավագյանը (1996-2001 թվականներին) իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Արցախի բանակաշինությանը։
2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ գնդապետ Ավագյանը նորից Արցախի կողքին էր։ Սակայն նրա համար քառօրյա պատերազմը տևեց 60 օր՝ 2 ամիս։
2020 թվականի հուլիսին ՊԲ փոխհրամանատար նշանակվելուց հետո նա իր ամբողջ ներուժը դրեց Արցախի բանակաշինության մեջ և մինչև վերջ մնաց Արցախի կողքին՝ մինչև վերջին շունչը։
2021 թվականի հունվարի 27-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ի պատիվ լեգենդար հերոսի, բացվել է լսարան։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին ամուսնացել է Ինեսսա Դանգալյանի հետ։ Ունեն երեք դուստր՝ Նելլի, Մանե և Էվելինա Ավագյաններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://shamshyan.com/hy/article/2021/01/14/1175926/
- https://news.am/arm/news/622026.html
- https://www.facebook.com/100008849687541/videos/2517004515271180/
- https://granish.org/ereq-bluurneri-hayreniq/
- https://hetq.am/hy/article/127735
- https://www.youtube.com/watch
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Նոյեմբերի 7 մահեր
- 2020 մահեր
- Երևան քաղաքում ծնվածներ
- Շուշի քաղաքում մահացածներ
- Արցախի հերոսներ
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- Քառօրյա պատերազմի մասնակիցներ հայկական կողմից