Jump to content

Հոմոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոմոլոգիա հուն․՝ համապատասխանություն, կառուցվածքով և ծագմամբ իրար համապատասխանող օրգանների նմանություն։ Հոմոլոգիա տերմինը կենսաբանության մեջ առաջարկել է անգլիացի գիտնական Ռ. Օուենը (1843), ով նպատակ չի ունեցել լուծել ֆիլոգենետիկ խնդիրները։ Նա առաջարկեց տարբերակել նմանատիպերը։ Հոմոլոգ օրգանները միմյանցից տարբերվում են ֆիզիոլոգիապես և մորֆոլոգիապես, դրանք կարող են փոփոխվել, մեծանալ կամ փոքրանալ, որոշ կենդանիների մոտ դառնալ ռուդիմենտ, սակայն, երբեք չեն փոխում իրենց դիրքը մյուս օրգանների նկատմամբ։ Օրգանների հոմոլոգիան արտահայտում է օրգանիզմների ծագումը ընդհանուր նախնիներից և վկայում դրանց միջև եղած ազգակցական կապի մասին։ Հոմոլոգ օրգաններ են՝ ողնաշարավոր կենդանիների վերջավորությունները, փոկերի լաստերը, թռչունների թևերը և այլն։ Հոմոլոգիա կա նաև զանազան միջատների վերջավորություններում։ Բույսերի հոմոլոգ օրգաններից են՝ ոլոռի խիղբերը, ծորենու ասեղները, կռզիների փշերը, որոնք ձևափոխված տերևներ են, իսկ վարդկակաչի սոխուկը, կարտոֆիլի պալարը, հովտաշուշանի կոճղարմատը ձևափոխված ընձյուղներ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 540