Jump to content

Հնատիպ գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնատիպ գիրք, մինչև 1800 թվականը տպագրված գրքերի անվանումը։ Հնատիպ գրքերը բազմաբովանդակ են, բայց գերակշռում են կրոնաբարոյական բնույթի երկերը։ Հրատարակվել են նվազագույն տպաքանակով, թղթի, քիչ դեպքերում՝ մագաղաթի վրա։ 1520-ական թվականներից սովորական են դարձել անվանաթերթերը, որոնք մեծ մասամբ երկարաշունչ են, ծանրաբեռնված։ Այնտեղ նշվել են հեղինակի անունը (միշին մասերում), գրքի հրատարակման վայրը, թվականը, տպարանը, տպագրության վերաբերյալ արտոնությունը ևն։ Չնայած XV դ. վերջերից մինչև XVI դ. 20-ական թթ. ընկած ժամանակաշրջանում տպագիր գրքի ձևավորման մեջ կատարված փոփոխություններին՝ շատ կողմերով պահպանվել են XV դ. ավանդները (հիշատակարաններ, պարտադիր զարդագրեր գրքի գլուխների կամ բաժինների սկզբներում, գլխազարդեր, վերջազարդեր, լուսանցագարդեր են)։

Գրքերը կազմվել են և մեծ մասամբ դրվել տախտակե կաշեպատ զարդարուն կազմեր։ Հնագիտական գրքերի մի մասը, նրանց նախնական տեսակը ինկունաբուլաներն են։ Ռուսաստանում հնատիպ են կոչվում մինչև Պետրոս I-ի կողմից 1708 թվականին քաղաքացիական տառատեսակ մտցնելը լույս տեսած գրքերը։

Հայերեն հնագույն գրքերի թիվն անցնում է 1000-ից։ Հայոց բանասիրության ավանդույթով հնատիպ են համարվում մինչև 1800 թվականի դեկտեմբերի 31-ը (ոմանց կարծիքով՝ մինչև 1825 թվականը) տպագրված հայատառ գրքերը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թևոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ 1912։
  • Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958։
  • Հայ հնատիպ գրքի մատենագիտական ցուցակ 1512—1800, Ե., 19 63։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 463