Հնազանդ էյրենիս
Հնազանդ էյրենիս | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Eirenis modestus Martin, 1838 |
||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Հնազանդ էյրենիս[1] (լատին․՝ Eirenis modestus), օձերի տեսակ էյրենիսների ցեղից լորտուների ընտանիքից։
Արտաքին տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասուն էյրենիսների երկարությունը հասնում է 60 սմ, դրա հետ մեկտեղ պոչը 3-4 անգամ կարճ է իրանից։ Դունչը բութ է, բիբը կլորավուն։ Մարմնի վերին հատվածը դարչնագույն, մոխրագույն կամ շագանակագույն։ Պոչը մի փոքր ավելի բաց է, քան իրանը։ Երիտասարդ առանձնյակների գլուխը մուգ է, աչքերի ետևի մասում կա «M» տառի նման բաց գույնի բիծ։ Տարիքի հետ այդ պատկերը մգանում է, և գլուխը ստանում է մարմնին մոտ գունավորում։
Տարածվածություն և արեալները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնազանդ էյերիսը բնակվում է Էգեյան և Միջերկրկական ծովերի կղզիներում, Արևելյան Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում։ Հանդիպում է նաև Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։
Հնազանդ էյրենիսը բնակվում է բաց տափաստանային տարածքներում և քարքարքարոտ և նոսր բուսածածկով լանջերին։
Կենսակերպը և սննդառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցերեկը թաքնվում են քարերի տակ կամ փշոտ բույսերի մացառուտներում, և ակտիվանում են միայն երեկոյան։ Հարավային Կովկասում ձմեռում է նոյեմբերից մինչև ապրիլ։
Սնվում է հոդվածոտանիներով, նախընտրում է միջատներին։ Նաև սնվում է հազարոտնուկներով և կարիճներով։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմացումը քիչ է ուսումնասիրված։ Հավանաբար ձվադրում է հունիսի սկզբում, իսկ մատղաշը ձվից դուրս է գալիս ամսվա վերջում։ Ենթադրվում է, որ դնում է երեք ձվից ոչ ավել։ Ձվերը ձգված են, 5x16,5 մմ չափով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գիրք։Կենդանիների անվանումների հնգալեզու բառարան։ Երկկենցաղներ և սողուններ|էջ=297
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնազանդ էյրենիս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնազանդ էյրենիս» հոդվածին։ |
|