Jump to content

Հյու Հեֆներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյու Հեֆներ
անգլ.՝ Hugh Hefner
Դիմանկար
Ծնվել էապրիլի 9, 1926(1926-04-09)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էսեպտեմբերի 27, 2017(2017-09-27)[5][4][3][…] (91 տարեկան)
Մահվան վայրPlayboy Mansion, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][4]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց, Հյուսիսարևմտյան համալսարան, Steinmetz College Prep? և UIUC College of Media?
ԵրկերՓլեյբոյ
Մասնագիտությունխմբագիր, լրագրող, գրող, հրատարակիչ, nightclub owner, ձեռնարկատեր, դերասան, կինոպրոդյուսեր, ակտիվիստ, բարձրաշխարհիկ հեղինակություն, քաղաքական ակտիվիստ, բարեգործ և կինոդերասան
ԱմուսինՔրիսթալ Հարիս
Ծնողներհայր՝ Գլեն Լյուսիուս Հեֆներ[6], մայր՝ Գրեյս Քերոլայն Սվենսոն[6]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՔրիստի Հեֆներ, Կուպեր Հեֆներ և Marston Hefner?
Կայքplayboyenterprises.com
 Hugh Hefner Վիքիպահեստում

Հյու Մարսթոն Հեֆներ (անգլ.՝ Hugh Marston Hefner, ապրիլի 9, 1926(1926-04-09)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 27, 2017(2017-09-27)[5][4][3][…], Playboy Mansion, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][4]), ամերիկյան հրատարակիչ, «Playboy» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, ինչպես նաև «Playboy Enterprises» կազմակերպության հիմնադիրը։ Մականունը Հեֆ է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի ապրիլի 9-ին Չիկագոյում։ Մայրը Գրեյս Քերոլայն Սուոնսոնն է, իսկ հայրը՝ Գլեն Լուսիուս Հեֆները։ Ավարտել է Չիկագոյի դպրոցը, որից հետո 1944 թվականին զորակոչվել է բանակ, կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին։ Բանակից հետո ավարտել է Ուրբան-Շամպեյնի Իլինոյսի համալսարանի հոգեբանական ֆակուլտետը։ «Playboy» ամսագրի միտքը հայտնվել է դեռևս ուսանողական տարիներին, երբ Հեֆները հետաքրքրվում էր հրատարակչությամբ։ «Shaft» ամսագրում աշխատում էր որպես խմբագիր, նկարում էր նկարներ ամսագրերի համար։

Ավելի ուշ աշխատել է «Esquire» ամսագրի գովազդային բաժնում, բայց շուտով աշխատանքից ազատվել է աշխատավարձը չբարձրացվելու պատճառով։ Այդ պահից Հեֆները սկսել է գումար հավաքել սեփական ամսագիրն ստեղծելու համար։ Նա աշխատել է $600 վարկավորումների միջոցով, վերցրել է $8000 ներդրողներից, ինչպես նաև $1000՝ իր մորից, և սկսել աշխատանքը։ Ամսագրի աշխատանքային անվանումն էր «Stag Party» («Տղաների հավաքույթ»), բայց Հեֆները հրաժարվեց այդ անվանումից, որպեսզի վեճ չառաջանա այդ պահին արդեն գոյություն ունեցող «Stag Magazine» «տղամարդկանց ամսագրի» հետ։ 1953 թվականի դեկտեմբերին 70000 օրինակ տպաքանակով լույս տեսավ «Playboy» ամսագրի առաջին թողարկումը՝ շապիկին Մերիլին Մոնրոի նկարով։ Հեֆները վստահ չէր, որ երկրորդ համարը ևս լույս կտեսնի։ Սակայն գործն առաջ գնաց, և առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց տպաքանակի երեք քառորդը։ Սկսվեց սեռական հեղափոխությունը։

Հոլլի Մեդիսոնը, Հյու Հեֆները և Բրիջեթ Մարկվարդտը 2007 թվականին

Ժամանակի ընթացքում Հյու Հեֆները այնքան բարձրացրեց իր ամսագրի հեղինակությունը, որ դրանում համաձայնեցին իրենց ստեղծագործությունները հրատարակել Ջոն Ափդայկը, Կուրտ Վոնեգութը և Թոմ Քլենսին, հարցազրույց տվողների շարքում էին Դենիս Ռոդմանը, Թոմի Հիլֆիգերը, Քևին Սփեյսին, Ջոն Տրավոլտան և Բիլ Գեյթսը, ամսագրի համար լուսանկարվել են Կատարինա Վիթը, Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Շերոն Սթոունը և ուրիշ աստղեր։

1985 թվականին՝ 59 տարեկան հասակում, կաթված է ստացել։

1968, 2002, 2009-2011 թվականներին նկարահանվել է ծխախոտի, ջինի, օղու և գարեջրի գովազդներում, որտեղ խաղացել է ինքն իրեն[7][8]։

Մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 17-ին՝ 91 տարեկան հասակում։ «Playboy»-ի ներկայացուցիչները հստակեցրել են, որ մահը վրա է հասել «բնական պատճառներից»[9]։ Համաձայն ամուսնական պայմանագրի՝ երիտասարդ կինը՝ Կրիստալը, չի ստացել Հեֆների ժառանգությունը[10], սակայն նրա համար գնել և կահավորել է 5 միլիոն դոլար արժողությամբ տուն։ Թաղված է Վեստվուդի գերեզմանատանը՝ Մերիլին Մոնրոի կողքին[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականի հունիսի 25-ին Հյու Հեֆներն ամուսնացել է Միլդրեդ Վիլյամսի հետ։ Նրանց համատեղ կյանքը տևել է 10 տարի։ 1952 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Քրիստին, իսկ 1955 թվականին՝ որդին՝ Դեյվիդ Պոլը։ 1959 թվականին ամուսնալուծվել է Միլդրեդ Վիլյամսից և հաջորդ 30 տարին վարել միայնակ կյանք՝ ունենալով մշտական հարաբերությունների շատերի հետ։ 1989 թվականին ամուսնացել է մոդել Կիմբերլի Կոնդրադի հետ, որի հետ ապրել է 10 տարի։ 2000 թվականից Հյու ՀԵֆներն ապրել է իր առանձնատանը 18-28 տարեկան 7 աղջիկների հետ։

2010 թվականի դեկտեմբերին հայտարարվել է Հեֆների և «Playboy»-ի 25-ամյա մոդել Կրիստալ Հարիսի հետ։ Հարսանիքը պետք է տեղի ունենար 2011 թվականին հունիսի 18-ին։ Սակայն 2011 թվականի հունիսի 14-ին Հեֆներն իր թվիթթերյան էջում հայտարարել է, որ հարսանիքը չեղարկվում է[12]։ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին նա այնուամենայնիվ ամուսնացել է Կրիստալ Հարիսի հետ[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Le fondateur de « Playboy », Hugh Hefner, meurt à l’âge de 91 ans (ֆր.) // Le Monde / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2017. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://www.lemonde.fr/disparitions/article/2017/09/28/le-fondateur-de-playboy-hugh-hefner-meurt-a-l-age-de-91-ans_5192580_3382.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.cnbc.com/2017/09/27/hugh-hefner-iconic-founder-of-playboy-has-died-at-age-91.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
  7. Hugh Hefner: Die 5 kultigsten Werbespots mit dem Playboy-Gründer
  8. How Hugh Hefner leveraged his playboy lifestyle in advertising: booze, smoking and rock’n’roll | The Drum
  9. «Умер основатель журнала Playboy Хью Хефнер». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Молодая жена основателя Playboy Хью Хефнера не получит его наследства». RuNews24.ru. 28 сентября 2017.
  11. «Хью Хефнера похоронят возле Мэрилин Монро». RuNews24.ru. 28 сентября 2017.
  12. Хью Хефнера накануне свадьбы бросила невеста
  13. «Lenta.ru: Из жизни: Хью Хефнер женился на сбежавшей невесте». Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյու Հեֆներ» հոդվածին։