Jump to content

Հյուգո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուգո
անգլ.՝ Hugo
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3], արկածային ֆիլմ[1][2], վեպի էկրանավորում և միստիկ ֆիլմ
ՀիմքԺամանակի պահապանը
Թվականհոկտեմբերի 10, 2011[4], փետրվարի 9, 2012[5], մարտի 1, 2012[6], նոյեմբերի 23, 2011[7] և դեկտեմբերի 2, 2011[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Սկորսեզե[8][1][2][…]
ՊրոդյուսերՄարտին Սկորսեզե, Ջոնի Դեփ, Գրեհեմ Քինգ և Թիմոթի Հեդինգթոն
Սցենարի հեղինակԼոգան Ջոն[8][3]
ԴերակատարներԷյսա Բաթերֆիլդ[8][1][9][…], Քլոե Գրեյս Մորեց[9][10], Բեն Քինգսլի[8][9][11][…], Սաշա Բարոն Քոհեն[8][9][10], Ջուդ Լոու[8][10], Քրիստոֆեր Լի[8][10], Հելեն ՄակՔրորի[8][10], Մայքլ Ստալբերգ[8][10], Էմիլի Մորտիմեր[8][10], Ռեյ Ուինսթոն[8][10], Ֆրենսիս դե լա Տուր[8][11][10], Ռիչարդ Գրիֆիտս[8][11][10], Էնգուս Բարնեթ[10], Մարտին Սկորսեզե[10], Ռոբերտ Ջիլ[10], Էդ Սանդերս[10], Ժորժ Մելիես[12], Մայքլ Փիթ, Բրայան Սելզնիկ, Գուլիվեր ՄաքԳրաթ[12], Ֆրանչեսկա Սկորսեզե[12], Քևին Էլդոն, Բեն Ադիս և Էմիլ Լաժե
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժԹելմա Շունմեյքեր
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրԼոնդոն և Փարիզ
ԿինոընկերությունInfinitum Nihil և GK Films
Տևողություն126 ± 1 րոպե
 Hugo Վիքիպահեստում

Հյուգո, ռեժիսոր Մարտին Սքորսեզեի՝ 2011 թվականի ընտանեկան արկածային ֆիլմը։ Այն էկրանի համար հարմարեցրել է Ջոն Լոգանը։ Նկարահանվել է Բրայան Սելզնիքի The Invention of Hugo Cabret գրքի հիման վրա, այն պատմում է մի տղայի պատմություն, ով 1930-ական թվականներին միայնակ ապրում է Փարիզի Gare Montparnasse երկաթուղու կայանում։

Հյուգոն Սքորսեսի կողմից նկարահանված առաջին 3D ֆիլմն է, որի մասին կինոռեժիսորը նշել է. «Ես պարզեցի, որ 3D-ն իսկապես հետաքրքիր է, որովհետև առաջ է դրվում դերասանների հուզականությունը։ Նրանց թեթևագույն շարժումը, նրանց փոքրագույն մտադրությունն ավելի մանրամանսն է ցուցադրվում»[13]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին[14]։

Հյուգոն արժանացել է քննադատության և Օսկարի 11 անվանակարգի (այդ թվում լավագույն նկար), որն այդ տարում ամենից շատն էր բոլոր ֆիլմերից՝ հաղթել է հինգ անվանակարգում․ լավագույն կինեմատոգրաֆիա, արվեստի լավագույն ուղղություն, ձայնի լավագույն խառնուրդ, ձայնի լավագույն խմբագրում և լավագույն տեսողական էֆեկտներ[15]։ Այն նաև անվանակարգվել է 8 BAFTAs-ի համար և հաղթել երկուսը, 3 Golden Globe awards-ի, տալով Սքորսեզեին իր երրորդ Golden Globe Award-ը՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Չնայած այս ամենին, ֆիլմն առևտրային ձախողում էր, քանի որ ծավալված 185 միլիոն դոլարի դիմաց ծախսեց 150–170 միլիոն դոլար։

1931 թվականին Փարիզում 12-ամյա Հյուգո Կաբրեն (Էյսա Բաթերֆիլդ) ապրում է իր արի, ժամագործ հոր (Ջուդ Լոու) հետ, ով նաև աշխատում է թանգարանում։ Պարոն Կաբրեն թանգարանում գտնում է մի կոտրված ավտոմատոն։ Հայրն ու որդին փորձում են նորոգել այն, պարոն Կաբրեն փաստագրում էր ավտոմատոնի մասին նոթատետրում։ Երբ հայրը մահանում է հրդեհում, Հյուգոն գնում է ապրելու իր ջղայն, հարբեցող քեռի՝ Քլոդի (Ռեյ Ուինստոն) հետ։ Նա ստիպված էր գործի դնել Gare Montparnasse-ի կայանի ժամացույցը։ Երբ Քլոդը մի քանի օր շարունակ բացակայում է, Հյուգոն շարունակում է աշխատացնել ժամացույցը՝ վախենալով, որ կայանի ոխակալ հսկիչ՝ Գուստավ Դաստեն (Սաշա Բարոն Կոհեն) իրեն կուղարկի որբանոց։ Հյուգոն փորձում է գողացած մասերով նորոգել ավտոնոմը, հավատալով որ այն պարունակում է հաղորդագրություն իր հորից, բայց մեքենան աշխատացնելու համար հարկավոր է սրտաձև բանալի, որը հայրը մինչև մահանալը չէր հասցրել պատրաստել ։

Հյուգոյին բռնում են խաղալիք գողանալիս։ Կրպակի տեր Ժորժը (Բեն Կինգսլեյ), աչքի տակով անց է կացնում Հյուգոյի հոր նոթատետրն ու խլում այն տղայից, սպառնալով ոչնչացնել այն։ Ժորժի սանուհի Իզաբելլան (Քլոի Գրեյս Մորեց) առաջարկում է օգնել Հյուգոին վերադարձնել նոթատետրը՝ Ժորժի կրպակում օգնական աշխատելու դիմաց։ Կոտրված խաղալիք մուկը նորոգելուց հետո նա անցնում է գործի, չնայած ուներ ժամապահի գործը։

Նրանց ընկերությունն ամրանում է, նա պատահաբար հայտնաբերում է, որ Իզաբելլան որպես վզնոց կրում է բացակայող բանալին, որը ստացել է Ժորժի կողմից։ Նա ցույց է տալիս աղջկան ավտոմատոնը և երբ վերջինս սկսում է աշխատել, նկարում է մի նկար, որը Հյուգոն ճանաչում է A Trip to the Moon ֆիլմի հոր նկարագրությունից։ Իզաբելլան նմանեցնում է իր կնքահոր ստորագրությունը ավտոմատոնի թողածի հետ, որն էր «Ժորժ Միլիես»։ Նա Հյուգոին թաքուն բերում է իր տուն, որտեղ գտնում են Միլիեսի գաղտնի պահեստը լցված էլ ավելի շատ պատկերանկարներով, սակայն նրանց բռնացնում է Ժորժն, ու Հյուգոյին վռնդում իր տնից։

Հյուգոն ու Իզաբելլան Film Academy Library-ից գտնում են կինոթատրոնի մասին մի գիրք, որը գովաբանում է Միլիեսի ավանդը։ Նրանք հանդիպում են Ռենե Տաբաղին (Միշել Ստալբարգ)՝ գրքի հեղինակին, ֆիլմերի գիտակի, ով զարմանում է լսելով, որ Միլիեսը դեռ ողջ է, քանի որ նա անհետացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իր ֆիլմերի գրեթե բոլոր պատճենների հետ միասին։ Ոգևորված նրան հանդիպելու հնարավորությունից Ռենեն համաձայնում է հանդիպել Իզաբելլային ու Հյուգոյին Ժորժի տանը, որպեսզի ցույց տա A Trip to the Moon ֆիլմի իր պատճենը, հուսալով, որ այն արիություն կներշնչի Ջորջին։

Հաջորդ օրը, Հյուգոն պարզում է, որ բանալին անհասկանալի կերպով տեղակայվել է կայանի երկաթագծերի վրա։ Հենց որ իջնում է երկաթագծերի վրա, նրա վրա է սլանում մի անկառավարելի գնացք, որը վերջիվերջո ջախջախում է կայանի պատերը։ Հյուգոն արթնանում է հայտնաբերելով, որ սարսափահար իրողություններն ընդամենը մղձավանջ էին։ Իր տան գերանից կախված գրպանի ժամացույցի բացակայությունը նկատելուց հետո Հյուգոն դեռ շարունակում էր լսել չարագուշակի տկտկոցն իր հետևից։ Պարզում է, որ վերածվել է ավտոմատոնի, հետո միայն արթնանում է պարզելու, որ այս էլ զուտ մղձավանջ էր, հավանաբար ու խանգարողաբար խորհրդանշելով Հյուգոյի հավատը, որ յուրաքանրյուր արարած կյանքում ունի իր բացառիկ նպատակը։

Պլանավորած գիշերը Ժորժի կինը՝ Ջիաննը (Հելեն ՄքՔրորի) փորձում է ներս չթողնել նրանց, բայց Ռենեն հաճոյախոսում է Ջիաննին իր դերասանական խաղի համար Մելիեսի մի շարք ֆիլմերում և նա թույլ է տալիս նրանց շարունակել։ Ֆիլմի դիտման ընթացքում Ժորժն արթնանում է Ռենեյի ձեռքով կառավարվող ֆիլմի պռոեկցիոն լապտերի ձայներից և Ջիաննը վերջաապես համոզում է նրան փայփայել իր ձեռքբերումները և ոչ թե վշտանալ իր կորած երազանքի համար։ Ժորժը պատմում է, որ լինելով բեմական մոգ՝ նա հիանում էր կինոարվեստով և օգտագործում էր մեդիումը իր Star Film ընկերության համար երևակայական պատկերներ ստանալու նպատակով, բայց պատերազմը հասցրել է նրան սնանկության, փակելով իր կինոստուդիան ու վաճառելով իր ֆիլմերը։ Նա հառաչանքով է նշում, որ անգամ իր ստեղծած ավտոմատոնը, որ նվիրաբերել է թանգարանին՝ կորել է։ Հյուգոն հասկանում է, որ սա նույն ավտոմատոնն է, որը նա ունի և շտապում է կայան այն վերստանալու համար։ Սակայն նրան բռնում է Գուստավը, որը պարզել էր, որ Քլոդի մարմինը գտնվել է որոշ ժամանակ առաջ և սպառնում էր Հյուգոյին տանել որբանոց։ Հյուգոն փախչում է նրանից, բայց գցում է այն ռելսերին։ Նա գրեթե կմնար սլացող գնացքի տակ ինչպես եղել է իր երազում, բայց Գուստավը փրկում է նրան և ավտոմատոնին։ Ժորժը ժամանում է և ասում Գուստավին, որ նա այսուհետ հոգ կտանի Հյուգոյի մասին և կորդեգրի նրան։

Որոշ ժամանակ անց Ժորժը ստանում է Ֆիլմի Ակադեմիայի դասախոսի կոչում և Ռենեյի կողմից պահպանված ֆիլմի դիտմամբ տուրք է մատուցվում նրան։ Հյուգոն միանում է իր նոր ընտանիքին և նրանք տոնում են այս ամենը իրենց բնակարանում՝ հրավիրելով հյուրերի, որոնց թվում է բարեհոգի Գուստավը։ Նա ունի ոտքի նոր ձգափոկ (որը նշվում է, որ նախագծել է Հյուգոն) և նա ակնհայտորեն սիրահարված է Լիզետին (Էմիլի Մորտիմեր)՝ կայանի ծաղկավաճառին։ Ֆիլմն ավարտվում է Հյուգոյի կյանքի Իզաբելլայի գրառումներով, ըստ որի ավտոմատոնը Հյուգոյի նոր սենյակում է։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էյսա Բաթերֆիլդ՝ Հյուգո Կաբրետ
  • Քլոի Գրեյս Մորեց՝ Իզաբելլա
  • Բեն Քինգսլի՝ Ժորժ Մելիես/Հայրիկ Ժորժ
  • Սաշա Բարոն Կոեն՝ հսկիչ Գուստավա Դաստե
  • Ռեյ Ուինստոն՝ Կլաուդ Կաբրետ
  • Էմիլի Մորտիմեր՝ Լիսետ
  • Ջուդ Լաուվ՝ Պարոն Կաբրեդ

Նախաարտադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին գրքի թողարկումից կարճ ժամանակ անց GK Films-ը պահանջել է The Invention of Hugo Cabret-ի էկրանացման իրավունքները։ Սկզբնականապես Քրիս Ուեդջը նշանակված էր հարմարեցումների, իսկ Ջոն Լոգանը՝ սցենարի համար[16]։ Ֆիլմը սկզբնականպես վերնագրված էր Hugo Cabret: Վարձվեցին մի քանի դերասաններ, որոնց թվում էր Բեն Կինգսլին, Սաշա Բարոն Կոհեն, Էյսա Բաթերֆիլդը, Քլոե Գրեյս Մորացն ու Հելեն ՄքՔրորին։ Ջուդ Լոուն, Ռեյ Ուինստոնը, Քրիստոֆեր Լին, Ֆրանսե դե լա Տուրն ու Ռիչարդ Գրիֆիսը քիչ անց միացել են ծրագրին։ Հյուգոյի սկզբնական բյուջեն գնահատվել է 100 միլիոն դոլար, սակայն սահմանն անցել է՝ կազմելով 156-170 միլիոն դոլար[17]։ 2012 թվականի փետրվարին Գրահամ Քինգն ամփոփել է Հյուգոյի արտադրաման իր փորձը. «Ուղղակի կասեմ, որ դա ինձ համար ընդամենը մի քանի ոչ հեշտ ամիսներ էին, լցված անքնությամբ»։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրությունը սկսվել է Լոնդոնում՝ 2010 թվականի հունիսի 29-ին, նկարահանման առաջին վայրը՝ Shepperton Studios[18]: 2010 թվականի օգոստոսին արտադրությունը երկու շաբաթով տեղափոխվել է Փարիզ։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անվանում Տևողություն
1. «The Thief»   4:20
2. «The Chase»   2:50
3. «The Clocks»   4:28
4. «Snowfall»   1:50
5. «Hugo's Father»   3:24
6. «Ashes»   2:33
7. «The Station Inspector»   1:10
8. «Bookstore»   1:51
9. «The Movies»   1:29
10. «The Message»   4:36
11. «The Armoire»   2:32
12. «Purpose»   2:04
13. «The Plan»   2:48
14. «Trains»   2:50
15. «Papa George Made Movies»   1:52
16. «The Invention of Dreams»   6:28
17. «A Ghost in the Station»   6:00
18. «A Train Arrives in the Station»   3:25
19. «The Magician»   2:33
20. «Cœur volant (feat Zaz)»   4:19
21. «Winding it Up»   4:11
01:07:33

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.filmaffinity.com/en/film504011.html
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0970179/
  3. 3,0 3,1 http://www.cinemarx.ro/filme/Hugo-Hugo-2418514.html
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. 7,0 7,1 Internet Movie Database — 1990.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 https://www.siamzone.com/movie/m/6328
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=136181.html
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 http://www.imdb.com/title/tt0970179/fullcredits
  11. 11,0 11,1 11,2 http://www.telerama.fr/cinema/films/hugo-cabret,430901,critique.php
  12. 12,0 12,1 12,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. Savage, Mark (2011 թ․ դեկտեմբերի 1). «Can Martin Scorsese's Hugo save 3D?». BBC News. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «Global Sites & Release Dates». Paramount Pictures. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  15. «Oscars 2012: 'The Artist' and 'Hugo' Tie for 5 Awards, But Silent Film Wins Best Picture». Reuters. 2012 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  16. Siegel, Tatiana (2008 թ․ մայիսի 5). «Chris Wedge to direct 'Hugo Cabret'». Variety. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  17. Goldstein, Patrick (2012 թ․ փետրվարի 6). «Graham King on 'Hugo's' box-office woes: 'It's been painful'». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  18. Fernandez, Jay A. (2010 թ․ հունիսի 29). «Jude Law cast in Scorsese's 'Cabret'». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուգո (ֆիլմ)» հոդվածին։