Հենրիխ Բրուն
Հենրիխ Բրուն գերմ.՝ Heinrich Brunn | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1822[1][2][3] |
Ծննդավայր | Wörlitz, Oranienbaum-Wörlitz, Վիտենբերգ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա |
Մահացել է | հուլիսի 23, 1894[1][2][3] (72 տարեկան) |
Մահվան վայր | Շլիրզե, Միսբախ, Վերին Բավարիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Գերեզման | Alter Nordfriedhof |
Քաղաքացիություն | Duchy of Anhalt |
Կրթություն | Բոննի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, դասական հնագետ և արվեստագետ |
Աշխատավայր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Corps Palatia Bonn?, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Hermann Brunn? |
Heinrich Brunn Վիքիպահեստում |
Հենրիխ Բրուն (գերմ.՝ Heinrich Brunn, հունվարի 23, 1822[1][2][3], Wörlitz, Oranienbaum-Wörlitz, Վիտենբերգ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա - հուլիսի 23, 1894[1][2][3], Շլիրզե, Միսբախ, Վերին Բավարիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ), գերմանացի հնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1822 թվականի հունվարի 23-ին, Վյորլիցում։
Հենրիխ Բրունը շատ է ճամփորդել Իտալիայում և տարբեր վայրերում ցրված նյութեր է հավաքել Մոմզենի ու Ռիչլի կողմից արված արձանագրությունների մասին պատմող մեծ աշխատության համար, 1854-1856 թվականներին եղել է Բոնի համալսարանի գրադարանի պրիվատ-դոցենտ և հսկիչ։ 1866 թվականի վերջին Հռոմի Հնագիտական ինստիտուտում զբաղեցրել է քարտուղարի պաշտոնը։ Գենցենի հետ համագործակցության արդյուքնում նրան հաջողվել է բարձրացնել այդ հաստատության գիտական աստիճանը և դարձնել այն երիտասարդ հնագետների կրթական կենտրոն։
1865 թվականից Բրունը եղել է Մյունխենի համալսարանի հնագիտության պրոֆեսոր և դրամագիտության կաբինետի կոնստերվատոր, իսկ 1868 թվականից եղել է Մյունխենում Լյուդվիգ առաջին թագավորի ծաղկամանների հավաքածուի կոնսերվատորը։
Հենրիխ Բրունը մահացել է 1894 թվականի հուլիսի 23-ին, Շլիրզեում։
Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի` Բրունը 19-րդ դարի հնագիտության նշանավոր ներկայացուցիչներից մեկն է, որը հիմնվել է ստեղծագործության գեղարվեստական մոտիվների ու ոճի վրա` փորձելով բացահայտել արվեստի հուշարձանների պատմամշակութային նշանակությունը։ Հունական գեղանկարչության ու էտրուսկյան արվեստի պատմությունը ստեղծվել է գրեթե բացառապես նրա աշխատանքների շնորհիվ։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Geschichte der griech. Künstler» (2 т., Շտուտգարտ, 1853—59),
- «I rilievi delle urne etrusche» (т. I, Հռոմ, 1870),
- «Die Kunst bei Homer» (Մյունխեն, 1871).
Ինչպես նաև շատ հոդվածներ է հեղինակել Հնագիտության համալսարանի, Բավարիայի գիտությունների ակադեմիայի պարբերականների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #116777273 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հենրիխ Բրուն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Բրուն» հոդվածին։ |
|
- Հունվարի 23 ծնունդներ
- 1822 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Հուլիսի 23 մահեր
- 1894 մահեր
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի հնագետներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի արվեստագետներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ