Հարսնացուների առևանգումը Ղազախստանում
Հարսնացուների առևանգումը Ղազախստանում (ղազ.՝ қыз алып қашу՝ աղջկա առևանգում), ղազախական հարսանեկան ավանդույթներից մեկը։ Բռնի ամուսնությունը ներկայիս Ղազախստանի տարածքում ի հայտ է եկել հին ժամանակներից և շարունակում է կիրառվել մինչ օրս, թեև խորհրդային շրջանում այս երևույթը համարվում էր անհետացած։ Բացի «իրական» առևանգումից, կա նաև առևանգման նմանակում՝ կողմերի համաձայնության արդյունքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցյալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնության նպատակով հարսի առևանգման հին ավանդույթը ի հայտ է եկել հայրիշխանության հաստատումից հետո[1]։ Միջին Ասիայում և Ղազախստանում հարսնացուներին հազվադեպ էին առևանգում։ Սովորաբար առևանգում էին, եթե ծնողները չէին տալիս իրենց համաձայնությունը զույգին ամուսնանալու համար կամ էլ երբ նրանք չափազանց երկարացնում էին հարսանիքի կազմակերպումը[2]։ Ղազախների շրջանում ամուսնության գերակայող ձևը միջնորդությամբ ամուսնությունն էր և հարսնացուին «փրկագնով» գնելն էր։ Ղազախները առևանգման տարբեր ձևեր ունեին։ Եթե փեսացուն առևանգում էր արդեն նշանված հարսնացուին (տղան և աղջիկը պայմանավորվում էին «առևանգման» մասին ավելի վաղ[3]), ում հայրը խախտել էր նշանադրության պայմանները, ապա դա չէր համարվում ծանր հանցագործություն։ Այլ տղայի հետ նշանված հարսնացուի առևանգումը ծանր հանցագործություն էր համարվում[4]։
Ղազախական ԽՍՀ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ խորհրդային պետական աղբյուրների՝ Ղազախական ԽՍՀ-ում հարսնացուների առևանգման սովորույթն արմատախիլ էր արվել[5][6]։ Իրականում այդ սովորույթը ոչ մի տեղ չկորավ, այլ վերափոխվեց աղջկա՝ տնից «համաձայնեցված» փախուստի, որը նման էր «առևանգման»։ Չհամաձայնեցված առևանգումների և բռնի ամուսնությունների դեպքերը կրկին երևան եկան խորհրդային ուշ շրջանում և հետխորհրդային տարիներին[7]։
Ժամանակակից Ղազախստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց իրավունքերը պաշտպանող կազմակերպությունների գնահատմամբ Ղազախստանում իրականացվում է մինչև 5000 հարսնացուների առևանգում։ Այս թվերը հաստատող որևէ պետական վիճակագրություն չկա։ Այս սովորույթն արմատախիլ անելու համար չի ծրագրվում Քրեական կոդեքսում հատուկ հոդված մտցնել՝ հարսնացուներ առևանգողների համար։ Այն թույլատրվում է արդեն գործող օրենսդրությամբ, որով նախատեսվում է պատիժ մարդու առևանգման համար։ Սակայն սա միայն այն դեպքում, եթե առևանգված աղջիկը ցանկանա դիմել իրավապահ մարմինների․ շատերն ուղղակի համակերպվում են նման ճակատագրի հետ։ Դրան նպաստում է նաև այն, որ որոշ ծնողներ չեն ցանկանում ետ ընդունել իրենց առևանգված դուստրերին[8]։
Առևանգմանը սովորաբար մասնակցում են ոչինչ չկասկածող «հարսնացուի» ընկերուհիները և ծանոթները, որոնք նրան տանում են անմարդաբնակ վայր, այնուհետև «փեսացուն» բռնի նստեցնում է վերջինիս ավտոմեքենան և տանում է իրենց տուն։ Տուն բերելուց հետո «հարսնացուին» գլխաշոր են կապում, տոնական սեղան է գցվում, երիտասարդ կանայք սկսում են գովաբանել փեսացուին, իսկ նրա մորաքույրներն ու տատիկները սկսում են աղջկան համոզել, որ ամուսնանա տղայի հետ։ Որպեսզի «հարսնացուին» պահեն տանը տատիկը կարող է նույնիսկ պառկել շեմին, քանի որ ղազախների շրջանում մեղք է համարվում անցնել մարդու վրայով՝ հատկապես տարեց մարդու։ Առևանգված աղջիկը պետք է քաջություն ունենա այս ամենի միջով անցնելու համար և չհամաձայնվի նման ճակատագրի հետ[9]։
Բացի «իրական» առևանգման՝ առանց աղջկա և նրա ծնողների համաձայնության, ժամանակակից Ղազախստանում լայնորեն տարածված է[10] երկկողմանի համաձայնությամբ հարսնացուի առևանգման «նմանակումը»[6], երբ փեսացուի նյութական վիճակը թուլ չի տալիս լիարժեք հարսանիք կազմակերպել[11]։ Հարսնացուի առևանգումից հետո արարողությունը կազմակերպվում է միայն փեսացուի ծնողների տանը, որտեղ նկատվում է վիթխարի հարսանեկան ավանդույթների կրճատման միտում[12][13]։
Ղազախստանի Հանրապետության քրեական կոդեքսը (հոդված 125) մարդու առևանգման համար նախատեսում է պատիժ՝ 4-7 տարի ազատազրկում։ Եթե առևանգումը կատարվել է մի խումբ մարդկանց կողմից նախապես պայմանավորվածության հիման վրա և բռնի ուժի կիրառմամբ, որը կյանքի կամ առողջության համար վտանգ է ներկայացրել, առարկաների կամ զենքի կիրառմամբ, որոնք կիրառվել են որպես զենք և այս ամենը կիրառել են անչափահասի դեմ, կնոջ դեմ, հղի կնոջ դեմ, երկու կամ ավելի անձանց դեմ՝ շահադիտական նպատակներով, ապա դրա համար նախատեսվում է 7-12 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Եթե հանցագործությունը կատարվել է հանցավոր խմբի կողմից կամ կատարվել է առևանգվածին շահագործելու նպատակով կամ հանգեցրել է տուժածի մահվան՝ անզգուշության հետևանքով կամ ունեցել է այլ ծանր հետևանքներ, ապա այն պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Առևանգվածին կամավոր կերպով բաց թողնելը ազատում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններում չկա այլ հանցագործության բաղկացուցիչ[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Жандосов Ж. К., Степанян Ц. А. Общее и особенное в процессе перехода к социализму. — Казахстан, 1978. — С. 62. — 336 с.
- ↑ Кишяков Н. А. Очерки по истории семьи и брака у народов Средней Азии и Казахстана. — Наука, 1969. — С. 97. — 240 с.
- ↑ Джелбулдин Е. Обычаи и традиции. — Масс-Медиа, 2001. — С. 13. — 134 с.
- ↑ Абиль Е. История государства и права Республики Казахстан. — 2-е изд. — ИКФ Фолиант, 2001. — С. 108—109. — 184 с.
- ↑ Турсунбаев А. Б. Победа колхозного строя в Казахстане. — Казахское государственное издательство, 1957. — С. 246. — 325 с.
- ↑ 6,0 6,1 Джунусбаев М. Дж. Образ жизни семьи в Казахстане. — Чимкентский педагогический институт, 1991. — С. 132. — 147 с.
- ↑ Pauline Jones Luong The Transformation of Central Asia: States and Societies from Soviet Rule to Independence. — Cornell University Press, 2004. — P. 60—61. — 332 p. — ISBN 9780801488429
- ↑ Аскар Муминов Кража невест – часть реального Казахстана, - эксперты // Курсив. — 12 июня 2015.
- ↑ Операция “Похищение невесты” // Караван. — 9 января 2009. Архивировано из первоисточника 3 փետրվարի 2016.
- ↑ Мустафина Р. М. Представления, культы, обряды у казахов: в контексте бытового ислама в южном Казахстане в конце XIX—XX вв.. — 1992. — С. 45. — 172 с.
- ↑ Россия и мусульманский мир, Выпуски 7-12. — Институт научной информации по общественным наукам РАН, 2005. — С. 213.
- ↑ Жданко Т. А. Семейный быт народов СССР. — Наука, 1990. — С. 458. — 519 с.
- ↑ Кауанова Х. А. Образ жизни и быт рабочих семей: на материалах Казахстана. — Издательство «Наука» Казахской ССР, 1982. — С. 98—100. — 157 с.
- ↑ «Уголовный кодекс Республики Казахстан от 3 июля 2014 года № 226-V». Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sevara Azizova Bride kidnapping in Kazakhstan in Discourses of Law and Custom, Nationalism and Tradition, Kinship and Gender. — Hungary: Central European University, 2009.(չաշխատող հղում)
- Cynthia Werner Women, Marriage, and the Nation-State: The Rise of Nonconsensual Bride Kidnapping in Post-Soviet Kazakhstan(անգլ.) // Transformations of Central Asian States: From Soviet Rule to Independence. Edited by Pauline Jones Luong. — Cornell University Press, 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Райхан Рахим, Чингиз Сайханов, Искандер Салиходжаев (11 июля 2014). «Украденные невесты». Vox Populi. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)