Հատուցում (ֆիլմ, 2013)
Հատուցում անգլ.՝ The Railway Man | |
---|---|
Երկիր | Ավստրալիա Միացյալ Թագավորություն |
Ժանր | ռազմական ֆիլմ, դրամա[1][2][3][…] և կենսագրական ֆիլմ |
Թեմա | Խաղաղօվկիանոսյան պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Հիմք | The Railway Man? |
Թվական | 2013 և հունիսի 25, 2015[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոնաթան Տեպլիցկի[1][3][5] |
Պրոդյուսեր | Բիլ Կարբիշլի և Էնդի Փաթերսոն |
Սցենարի հեղինակ | Ֆրենկ Քոթրել Բոյս, Էնդի Փաթերսոն և Էրիկ Լոմաքս |
Դերակատարներ | Քոլին Ֆերթ[6][2][3], Նիկոլ Քիդման[6][2][3], Ջերեմի Իրվին[6][2][3], Ստելլան Սկարսգորդ[6][2][3], Հիրոյուկի Սանադա[6][2], Տանրո Իսիդա[6], Մարթա Դյուսելդորփ[6], Սեմ Ռիդ[6], Թոմ Հոբս[6], Աքոս Արմոնթ[6], Բեն Օլդրիջ[6], Մասա Յամագուտի[6], Յուեն Լեսլի[6] և Ռոն Սմուրենբուրգ[6] |
Օպերատոր | Գարրի Ֆիլիպս |
Երաժշտություն | Դևիդ Հիրշֆելդեր |
Մոնտաժ | Մարտին Կոնոր |
Պատմվածքի վայր | Թաիլանդ |
Նկարահանման վայր | Ավստրալիա, Թաիլանդ և Էդինբուրգ |
Կինոընկերություն | Lions Gate Entertainment |
Տևողություն | 107 րոպե |
Բյուջե | 26 000 000 $ |
Շահույթ | 22 320 893 $ |
Պաշտոնական կայքէջ | |
The Railway Man (film) Վիքիպահեստում |
«Հատուցում» (անգլ.՝ The Railway Man՝ «Երկաթգծի աշխատող»), ռեժիսոր Ջոնաթան Տեպլիցկիի դրաման, Էրիկ Լոմաքսի նույնանուն ինքնակենսագրական բեսթսելլերի էկրանավորումը, գլխավոր դերերում են Քոլին Ֆերթը և Նիկոլ Քիդմանը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին` Տորոնտոյի կինոփառատոնում։
Վեպի հեղինակ և գլխավոր գործող անձ` Էրիկ Լոմաքսը, մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ֆիլմը թողարկելուց հետո ապրելով մեկ տարուց էլ պակաս։ Կինոնկարը նվիրված է նրա հիշատակին։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական սպա Էրիկ Լոմաքսը Սինգապուրում գերի է ընկնում ճապոնացիների մոտ և նրան ռազմագերիների համար ճամբար են ուղարկում` Թայ-Բիրմայական երկաթգծի կառուցման համար։ Ճամբար հասնելուն պես ճապոնական սպան նրան տանջում է։
Տարիներ անց, դեռևս տանջվելով հոգեկան խոշտանգումներից, Լոմաքսը վրեժխնդրությամբ է այրվում։ Իր լավագույն ընկերոջ` Ֆինլիի օգնությամբ նա վերադառնում է իր տանջանքների վայրը, որպեսզի հանդիպի իրեն տանջած ճապոնական սպայի հետ։
Լոմաքսը վերադառնում է իր կտտանքների տեսարանին այն բանից հետո, երբ հետապնդում է ճապոնական գաղտնի ոստիկանին` Տակաշի Նագասիին` «փորձելով խուսափել դառնության և ատելության միջավայրից»[7][8]։ Երբ նա վերջապես դեմ առ դեմ հանդիպեց իր նախկին կալանավորողին, նա առաջինը հարցրեց թե ինչպես են իր կալանավորները հարց ու փորձ արել տարիներ առաջ։
Նագասին շուտով պարզում է, որ ճապոնացին կենտրոնացել էր հաղթանակի համար, և ինչպես նա չի իմացել, որ դժբախտ պատահարները ճապոնական իմպերիալիստական բանակի կողմից են։ Լոմաքսը վերջիվերջո ազատում է Նագասիին և նետում է իր դանակը մոտակա գետը։ Հետո նա վերադառնում է Բրիտանիա։
Անորոշ ժամանակ անց Լոմաքսը իր կնոջ` Պատրիսիայի հետ վերադառնում է Թայլանդ։ Նա կրկին հանդիպում է Նագասիի հետ և ներողություն խնդրելուց հետո, որը նա ընդունեց, երկուսն էլ դառնում են ընկերներ։ Վերջաբանը ասում է, որ Լոմաքսը և Նագասին մնում են ընկերներ մինչև մահ համապատասխանաբար 2011 և 2012 թվականներին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Քոլին Ֆերթ | [9] | Էրիկ Լոմաքս
Նիկոլ Քիդման | [10] | Պատրիսիա «Փեթի» Լոմաքս
Ջերեմի Իրվան | [11] | երիտասարդ Էրիկ Լոմաքս
Սթելան Սքարսգորդ | [11] | Ֆինլի
Հիրոյուկի Սանադա | Նագասե |
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյչել Ուայզը դիտարկվել է Փեթի Լոմաքսի դերի համար[12]։
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2012 թվականի ապրիլին և անց են կացվել Էդինբուրգում, Նորթ-Բերիքում, Փերթ-էնդ-Քինրոսում, Լոնդոնում, Թայլանդում և Քվինսլենդում[13][14][15][16]։
Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը Միացյալ Նահանգներում ունեցել է 4,415,429 դոլլարի շահույթ, և 17,882,455 դոլլար` միջազգային շահույթ և ընդհանուր` 22,297,884 դոլլարի շահույթ[17]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամուրջ Քվայ գետի վրայով - «օսկարակիր» ֆիլմ այդ ճանապարհի ռազմագերիների կողմից պատրաստված։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2058107/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.metacritic.com/movie/the-railway-man
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.adorocinema.com/filmes/filme-197317/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/197317.html
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Internet Movie Database — 1990.
- ↑ Dawtry, Adam (2012 թ․ ապրիլի 27). «Skarsgard, Sanada joins 'Railway Man': Pic stars Colin Firth, Nicole Kidman». Variety. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Scott, Kirsty (2012 թ․ ապրիլի 27). «Colin Firth and Nicole Kidman aboard for second world war film The Railway Man | Film | theguardian.com». theguardian.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Toronto 2011: Colin Firth Set to Star in World War II Drama 'The Railway Man' — The Hollywood Reporter
- ↑ «Casting Net: Nicole Kidman replaces Rachel Weisz, Bruce Willis lands action role with a 'Bullet'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 11,0 11,1 'War Horse' Star Jeremy Irvine to Play Young Colin Firth in 'The Railway Man' (Exclusive) — The Hollywood Reporter
- ↑ Rachel Weisz to star in 'Railway Man'
- ↑ Colin Firth 'overwhelmed' by Scot’s film story
- ↑ Mr Darcy becomes Mr Dowdy! Colin Firth starts filming The Railway Man… as Nicole Kidman makes a glamorous arrival on set
- ↑ «Kidman, Firth to hit Coast for film». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ The Railway Man (2013) — Filming locations
- ↑ «The Railway Man (2013)». Box Office Mojo. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հատուցում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հատուցում»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Հատուցում»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատուցում (ֆիլմ, 2013)» հոդվածին։ |
|
- Ավստրալիայում նկարահանված ֆիլմեր
- Թաիլանդում նկարահանված ֆիլմեր
- Էդինբուրգում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2013 դրամա ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- The Weinstein Company ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Ավստրալիական դրամա ֆիլմեր
- Ավստրալիական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական ռազմական ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980-ականներին