Jump to content

Հավայան հրաբուխներ ազգային այգի ԱՄՆ-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավայան հրաբուխներ
անգլ.՝ Hawaiʻi Volcanoes National Park
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոորդինատներ19°24′03″ հս․. լ. 155°07′25″ ամ. ե.HGЯO
Տարածք1348 կմ²
Հիմնադրված էՕգոստոսի 1, 1916թ
Հաճախելիություն1,693,005
Ղեկավարող
կազմակերպություն
National Park Service
ԿայքHawaiʻi Volcanoes National Park
Քարտեզ
 Hawaii Volcanoes National Park Վիքիպահեստում

Հավայան հրաբուխներ (անգլ.՝ Hawai'i Volcanoes National Park), ազգային այգի ԱՄՆ-ում, որը գտնվում է Հավայան կղզու՝ Հավայի նահանգում։ Այն հիմնվել է 1916 թվականի օգոստոսի 1-ին։ Այգու հրապարակը 1348 կմ² է։

Պարկի տարածքում կան գործող հրաբուխներ՝ Կիլաուեա և Մաունա-Լոա։ 1983 թվականից Կիլաուէայում տեղի են ունենում անդադար ժայթքումներ։ Սա աշխարհի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկն է։ Պարկում կարելի է տեսնել հազարամյակի հրաբխային արդյունքը, էլեմենտի միգրացիայի և էվոլուցիայի գործընթացը, որոնք ձևավորել են ցամաքի օվկիանոսի շուրջը եզակի էկոհամակարգով։ Պարկն ընդգրկում է ամբողջ բարձունքը, սկսած ծովի մակարդակից մինչև կղզու բարձունքը՝ Մաունա-Լոա հրաբուխը (4169)։ Իսկ Կիլաուեա հրաբուխը մեկն է այն հրաբուխներից, որը տալիս է գիտնականներին ինֆորմացիա Հավայան կղզիների ծննդի և միտք է ծնում առաջին հրաբխային լանդշաֆտների մասին։ Պարկի կեսից ավելին տեղակայված է անապատում և այն լի է անսովոր հետիոտնային արահետներով և տեղ է զբոսաշրջային ճամբարների դրամատիկական պեյզաժների համար։ Հրաբուխները ստեղծել են նաև Կալապաներ և սև ավազներով ուրիշ լողափներ։ Պարկի գլխավոր տեսարժան վայրը դա Կիլաուեա հրաբուխն է, որն իրենից շատ մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ հանդիսանում է ամենաակտիվ հրաբուխներից մեկը մոլորակի վրա։ Կիլաուեան ամենաակտիվ հրաբուխն է Հավայան կղզիներում։ Մի խոսքով այն ամենաերիտասարդն է հավայան հրաբուխներում։ Կիլաուեային ոչ այնքան մոտ տարածված է Մաունա-Լոա հրաբուխը, որը ծովի մակարդակից դասավորված է 4170 մ բարձրության վրա։ Նրա ուժեղ ժայթքումը տեղի է ունեցել 1983 թվականին և շարունակվում է մինչ օրս։ Կիլաուեա հրաբուխն ունի 4.5 կմ տրամագծով խառնարան, որի առավելագույն խորությունը կազմում է 230 մ։ Այսօր այդ խառնարանի եզրերը վերածվել են իսկական թանգարանի, որի հիմնադիրն էր Թոմաս Ջագերը-առաջին ղեկավարը հրաբխային աստղադիտարանի, որտեղ ցուցադրվում են գիտական սարքավորումներ, հագուստներ և ուրիշ իրեր կապված հրաբուխների հետ։ Ըստ տեղի լեգենդի Կիլաուեա հրաբխի աստվածուհին Պելեն է։ Հնում հավայացիները բերել են նվերներ այդ աստվածուհուն և գցել անմիջապես խառնարանի մեջ։ Զարմանալի չէ, որ այդ աստվածային անունը կրում են մի շարք հավայան հրաբուխներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավայան հրաբուխներ ազգային այգի ԱՄՆ-ում» հոդվածին։