Հառկու դաստակերտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հառկու դաստակերտ (էստ․՝ Harku mõis, գերմ.՝ Hark), կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հառկու դաստակերտը պատկանել է Լիվոնյան օրդենին և առաջին անգամ հիշատակվում է 1372 թ.։ Միջնադարում դաստակերտն ուներ քարե փոքրիկ ամրոցի տեսք և պատկանում էր Տալլինի փոխպարետին։ 1679 թ. դաստակերտն անցնում է ֆոն Իկսիկյուլ (von Uexküll) ընտանիքին։ Դաստակերտի գլխավոր մասնաշենքը կառուցվել է 18-րդ դարում բարոկկո ոճով։ 1755 թ. դասատակերտը գնել են ֆեն Բուդբեռգները (von Budberg), ովքեր 1770 թ. գլխավոր մանաշենքը վերակառուցում են ուշ կլասիցիզմի ոճով։ 1836 թ. Հառկու դաստակերտը դարձել է Ունգեռն-Շտենբեռգների (Ungern-Sternberg) ընտանիքի սեփականությունը։
Հյուսիսային պատերազմի տարիներին՝ 1710 թ. սեպտեմբերին, դաստակերտի կիսակառույց գլխավոր մասնաշենքում հաշտության պայմանագիր է կնքվում Ռուսական կայսրության զինված ուժերի ու շվեդական իշխանությունների միջև։ Այդ պայմանագրով բալթիական երկրները պահպանում են իրենց իրավունքները՝ Ռուսական կայսրության մեջ մտնելով որպես ավտոնոմ պետություններ։
1875 թ. դաստակերտը վերանորոգվում է նեոռենեսանսի ոճով, ինչպիսին էլ այն պահպանվել է մինչև օրս։ Այդ ժամանակ շենքը նաև երկարացվում է։
1892 թ-ից հետո դաստեկերտը պատկանել է տարբեր մարդկանց, իսկ 1919 թ. պետականացվել է։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Հառկու դաստակերտում տեղավորված էր անչափահասների գաղութ։
1957 թ-ից մինչև մեր օրերը Հառկու դաստակերտի շենքում գործում է Փորձարարական կենսաբանության ինստիտուտը։
Ներկայումս պահպանվել է երկու աշտարակներով մի ավերակ, որ հիշեցնում է միջնադարյան ամրոց։ Պահպանվել են նաև պահեստն ու ձիերի ախոռը։ Պահպանված մյուս օժանդակ շինությունները մեծ մասամբ վերակառուցվել են։