Հանրագրություն
Հանրագրություն նշանների համակարգ, որը՝ նպատակ ունի նպաստելու տարբեր լեզուներով խոսող մարդկանց գրավոր հաղորդակցմանը։ Հանրագրությունները նախատեսված են միջազգային գրագրության համար և քանի որ հնչյունական համակարգեր չեն, տարբեր լեզուներով խոսող մարդիկ դրանք կարող են կարդալ յուրաքանչյուրն իր լեզվով։ Հանրագրության առաջին փորձը կատարել է Ի. Մեմիոն, 1779 թ.-ին, հայ իրականության մեջ՝ Ա. Տիրոյանը, 1907 թ.-ին։
Հանրագրությունների թիվը այժմ հասնում է մոտ 100-ի, որոնց մի մասը ստեղծվել է XX դ. (Ա. էկկարդ, «Սաֆո», 1931 թ., Կ. Օբերմայեր, «Հանրագրություն», 1955 թ., Կ. Յանսոն, «Պիկտո», 1957 թ., Ժ. էֆել, «Հանրագրության նախագիծ», 1968 թ. ևն)։
Հանրագրության համակարգերը բաժանվում են երկու խմբի՝ ապրիորի և ապոստերիորի։ Ապրիորի համակարգերին բնորոշ է բառերի բաժանումը դասերի և ենթադասերի։ Օրինակ, Ջ. Դալկառնոյի Հանրագրությունյան (1661 թ., Լոնդոն) մեջ K (քաղ. երևույթներ) դասը բաժանվում է Ka (ծառայողական երևույթներ), Ke (դա տարանին վերաբերող գործեր), Ku (պատերազմ) և այլ ենթադասերի։ Հանրագրության ապոստերիորի համակարգերը ներառում են այնպիսի հասկացություններ, որոնք ընդունված են մեկ կամ մի քանի լեզուներում։
Հասկացությունը կապված չէ դասակարգման հետ՝ թվանշանները, տառերը, սիմվոլները գործածվում են որպես գաղափարագրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 224)։ |