Հանդիպում բաժանումից առաջ
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Օպերատոր | Ալեքսեյ Ռոդիոնով |
Կինոընկերություն | Էկրան |
Տևողություն | 90 րոպե |
«Հանդիպում բաժանումից առաջ» (ռուս.՝ «Встреча перед разлукой»), խորհրդային հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Խրամովը 1985 թվականի Վիկտոր Տելպուգովի «Պարաշյուտիստները» վիպակի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի հունիսի 22։ Ուղևորատար ինքնաթիռը խփվում է ֆաշիստների կողմից և արտակարգ վայրէջք է կատարում բելառուսական ճահճուտներում․ ինքնաթիռում եղած մարկանցից կենդանի է մնում երեքը՝ զինվոր Իվան Կուզնեցովը, որը տուն էր թռչում, բժշկական ինստիտուտի ուսանող Ժենյան և ուսանող Վոլոդյան։ Նրանք հասկանում են, որ պատերազմ է սկսվել միայն անտառում գերմանացու հանդիպելուց հետո, որը հայտարարում է, որ նրանք գերության մեջ են։ Երիտասարդ դեսանտային Իվանը, որը վերջերս էր կատարել իր առաջին թռիչքը պարաշյուտով, և չէր կարծում, որ պատերազմը նա ստիպված կլինի վարել այդ կերպ՝ օկուպացված տարածքում, անհայտ, դժվարանցանելի վայրում, առանց զենքի և կյանքի ու պայքարի համար անհրաժեշտ միջոցների, վիրավոր ուսանողի և երիտասարդ բուժքույրի հետ։ Ութ օր անց, անցնելով ծանր փորձությունների միջով ֆաշիստներով շրջապատված ճահճներում և անտառներում, նրանք կռվելով հասնում են խորհրդային զորքերի մոտ, իսկ պատերազմը նոր է սկսվում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Արզյաև – Իվան Կուզնեցով
- Ելենա Դրոբիշևա – Ժենյա
- Միխայիլ Յակովլև – Վոլոդյա
- Վլադիմիր Կաշպուր – Ստեպան Ակիմիչ
- Վիկտոր Նեստերով – Մարտինենկո
- Ռոման Լավրով – գերմանացի զինվոր
- Ալեքսանդր Կախուն – գերմանացի օդաչու
- Իգոր Վորոբյով – Աբդալով, զինվոր
- Նիկոլայ Նարկևիչ – էպիզոդ
- Ռադի Աֆանասև – էպիզոդ
- Գերման Կովալենկո – դրվագ
Գրական հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Վիկտոր Տելպուգովի «Պարաշյուտիստները» վիպակի հիման վրա, գրողի՝ դեսանտային Սերգեյ Սլոբոդկինի մասին եռագրության գրքերից մեկի՝ «Պարաշյուտիստները», «Բոլորն իրենց տեղը» (ռուս.՝ «Все по местам!») և «Օշինդրը ձյան վրա» (ռուս.՝ «Полынь на снегу»): «Պարաշյուտիստները» վիպակը լույս է տեսել 1968 թվականին (դրանից առաջ առանձին գլուխներ հրապարակվել են 1967 թվականի վերջին «Մոսկովսկայա պրավդա» թերթում)։ Վիպակը լավ է ընդունվել քննադատության կողմից[1][2]։
Վիպակը հիմնված է անձնական տպավորությունների վրա. գրողը պատերազմը դիմավորել է Մինսկի մոտ որպես 4-րդ օդադեսանտային կորպուսի շարքային դեսանտային զինվոր։
Վիկտոր Տելպուգովը գրականության ոլոտում իր գործունեությունը սկսել է ոչ արագ․ արդեն 40-ամյա, հասցրել է ճանաչել դժվարին բանակային ծառայությունը մինչև պատերազմը, Բելառուսում հանդիպել է թշնամուն արյունալի մարտերում։ Պատահական չէ, որ այդ պատճառով դեսանտային Սերգեյ Սլոբոդկինի՝ սովորական զինվորի՝ Տելպուգովի վիպակների հերոսի ճակատագիրը սերտորեն կապված է սեփական ճակատագրի հետ։— «Օգոնյոկ», 1977 թվական
Նա, ով կարդա «Պարաշյուտիստները»՝ այս փոքրիկ հեքիաթն այն մասին, թե ինչպես դիմավորեցին Հայրենական պատերազմը և իրենց առաջին մարտը դեսանտային վաշտի զինվորները, ինչպես վիրավոր, տանջված, սոված, նրանք անցնում են գերմանացիների գրաված տարածքով դեպի յուրայինները, կհասկանա, որ այդ բանը հեղինակը չէր կարող չգրել։ Սա է հոգեբանական արժանահավատության զգացմունքային ազդեցությունից բխող պատմությունը:— «Новый мир», 1977 թվական
Գիրքը տարիներ անց մնում է հետաքրքիր, «Ռազմական գրականություն» կայքն այն կոչում է կտրուկ տարբերվող «միջին դպրոցական տարիքի համար նախատեսված պատերազմի մասին գրքերից», գրված է առանց պաթոսի և կեղծավոր մարդասիրության, որն ուժեղ տպավորություն է թողնում, իսկ հոգեբան Վալերի Բելյանինն իր «Հոգեբանական գրականագիտություն» աշխատանքում վիպակը վերագրել է «մութ» տեքստերին, որոնց բառապաշարը կապված է զգայական զգացողությունների և մարդկային գոյության կենսաբանական մակարդակի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Встреча перед разлукой // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 81
- Встреча перед разлукой // Великая Отечественная, 1941—1945: каталог киновидеоматериалов, Том 2. — Гостелерадиофонд, 1994. — стр. 15
|