Հայ գերիներն Ադրբեջանում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուշադրություն, սույն ցանկը կարող է թերավարտ լինել։ |
Հայ գերիներն Ադրբեջանում` Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության քաղաքացիներ կամ սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր Արցախյան պատերազմից ի վեր գերևարվել են Ադրբեջանի կողմից։ Արցախյան պատերազմից առ այսօր գերեվարվելուց հետո չկա որևէ տեղեկություն շուրջ 1000 հայերի մասին[1]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Անհետ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանի՝ Արցախյան պատերազմի օրերին շուրջ 1000 հայ, ովքեր գերեվարվել են Ադրբեջանի կողմից, անհետ կորել են։ Միայն 90-ի մասին այսօր կան տեղեկութուններ։ Դրանցից մեկը հենց Ռիմա Առաքելյանի որդին է, ով նկատվել է 2008-ին հրապարակված մի տեսանյութում, ինչի կապակցությամբ Առաքելյանը հույս է հայտնում, որ մի օր որդին նույնպես կվերադառնա։ Գերի ընկած հայերի վերադարձը իրենից ներկայացնում է չափազանց բարդ գործընթաց, ու որևէ մեկին հետ վերադարձնելը պահանջում է ահռելի ջանքեր[2]։
Վերջին տարիների գերիները
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՍԱԹԻՎ | ԱՆՈՒՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ | ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ |
---|---|---|---|
Օգոստոսի 7, 2014 | Կարեն Պետրոսյան | Ներկայացվել է որպես դիվերսանտ։ Ստիպողաբար փոխվել է սպորտային կոշիկները զինվորականի։ Ցուցադրվել է զգալի քանակով զենք ու զինամթերք, որոնք իբր իր վրա է կրել, մինչդեռ ադրբեջանցի գյուղացիների խոսքերի համաձայն նա անզեն է եղել, մտել է գյուղ, խնդրել է ծխածոտ, այնուհետև գյուղի չայխանայում նրան թեյ են հյուրասիրել։ Տարվել է զինվորականների կողմից դեպի տեղի կորպուսի շտաբ։ Հաջորդ օրը հայտարարվել է նրա մահվան մասին։ Պաշտոնական վարկածը՝ սրտի կաթված[3]։ | Մահացել է։ |
Հունվարի 28, 2014 | Մամիկոն Խոջոյան | 77 ամյա ծերունին ներկայացվել է որպես դիվերսանտ։ Ենթարկվել է կտտանքների։ Փոխանցվել է հայկական կողմին, սակայն խարխլված առողջությունը վերականգնել չի հաջողվել[4]։ | Մահացել է։ |
Սեպտեմբերի 11, 2010 | Մանվել Սարիբեկյան | 20- ամյա երիտասարդը ներկայացվել է որպես դիվերսանտ։ Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն թույլատրել հանդիպել նրա հետ։ Հրապարակվել է տեսանյութ, որում նա հայտարարում է իբր դիվերսանտ է, ով պետք է դպրոց պայթեցներ Ադրբեջանում։ Մահացել է գերության մեջ։ Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն[5]։ 2014 թվականի դեկտեմբերին Ադրբեջանից Հայաստան արտահանձնած ընտանիքի անդամները պնդել են, որ իրենցից մեկ հարկ ներքևում ապրում էր Մանվել Սարիբեկյանը, ում բռնի ուժով կախել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները[6]։ | Մահացել է։ |
Մայիսի 9, 2009 | Արթուր Բադալյան | 22 ամիս ադրբեջանական գերության մեջ է գտնվել, տանջանքների է ենթարկվել հոսանքով, վնասվել են ոտքերը[7]։ | Հետ է փոխանցվել հայկական կողմին։ |
Հուլիսի 19, 2008 | Գոռ Մանասյան | Շարքային Մանասյանը գերի է ընկել, ենթարկվել անմարդկային կտտանքների հենց Մարտակետում, մարմնի վերին մասի գրեթե բոլոր ոսկորների կոտրվածքներով, ինչին հաջորդել է նրա մահը։ Դին թաղել են, օրեր անց միայն կրկին հանել ու փայտե արկղի մեջ փոխանցել հայկական կողմին՝ արկղի բռնակները կոտրած[8]։ | Մահացել է։ |
Անհետ կորածների օր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 29-ը Հայաստանում հայտարարված է որպես անհետ կորածների օր[2]։
Ծանուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «About 1,000 Armenian captives, missing since Karabakh war». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 2,0 2,1 «ՊՆ-ն ամեն ինչ անում է հայ գերիների վերադարձի համար». անհետ կորած ազատամարտիկի մայր
- ↑ «Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Կարեն Պետրոսյանի դին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Մահացել է Ադրբեջանում գերության մեջ անցկացրած Մամիկոն Խոջոյանը
- ↑ Ադրբեջանական գերության մեջ զոհված Մանվել Սարիբեկյանի դիակի վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր
- ↑ «Ադրբեջանական գերությունից փրկված ընտանիքը խոսել է գերության սարսափների մասին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Ինչու է Ադրբեջանը սպանում հայ գերիներին. Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա
- ↑ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զինծառայող Գոռ Մանասյանի մարմինը