Հայ գեղարվեստասիրաց միություն
Արտաքին տեսք
Հայ գեղարվեստասիրաց միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Եգիպտոս |
Հիմնադրված | 1920 |
Գլխադասային գրասենյակ | Կահիրե, Եգիպտոս |
Անվանված է | Վարդան Թեքեյան |
Հայ գեղարվեստասիրաց միություն, հիմնադրվել է 1920 թվականին, Կահիրեում, գործում է ցայսօր։ Նպատակն է «համախմբել կազմակերպված ուժի մը շուրջ գաղութի երկսեռ երիտասարդությանը, վառ պահելու բարձրացնել անոր մեջ գեղարվեստի ճաշակը»։ Միությունն ունի Երիտասարդաց հանձնախումբ, որը կազմակերպում է համերգներ, գեղանկարչական ցուցահանդեսներ։ Միության աշխատանքներին մասնակցել են բանաստեղծ Վահան Թեքեյանը, նկարիչ 0. Ավետիսյանը, ծաղրանկարիչ Ա. Սարուխանը, խմբավար է. Հակոբյանը, երաժիշտներ Գ. Ալեմշահը, Ա. Պատմագրյանը և ուրիշներ։ Աշխույժ են միության կապերը Հայաստանի հետ։ 1947 թվականից, պահպանելով իր անունը, գործում է որպես Թեքեյան մշակութային միության տեղական կազմակերպություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 123)։ |