Հայոց ցեղասպանության հուշարձան (Բռնակոթ)
Արտաքին տեսք
Հայոց ցեղասպանության հուշարձան (Բռնակոթ) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Հայաստան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշակոթող Հայաստանի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 1975 թվականին։ Հուշարձանը կառուցվել է բռնակոթցիների կազմակերպած գաղտնի հանգանակությամբ։ Խորհրդային իշխանությունների տարիներին արգելվել է ցեղասպանության հուշակոթողների կառուցումը և հանձնարարել են այս հուշարձանի վրա փորագրված «ապրիլի 24» և «1915» բառերը ցեմենտ-ավազով փակել։ Բռնակոթցիների ջանքերով հուշարձանը դարձել է ուխտատեղի[1]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեղինակ՝ Լևիկ Դիլանյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բռնակոթում հիշում են` ինչպես գաղտնի ու կյանքի գնով Եղեռնի զոհերի հուշարձան կանգնեցրին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.