Jump to content

Հայկական ժողովրդային շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական ժողովրդային շարժում
Հիմնադրված1980
ՇտաբԲեյրութ, Լիբանան

Հայկական ժողովրդային շարժում (ՀԺՇ), քաղաքական շարժում։ Ձևավորվել է 1980 թվականին, թեև սկզբնավորվել է 1970-ական թվականների կեսին։ Հանդես է եկել իբրև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) քաղաքական ուղուն համակիր շարժում, որը, դժգոհ հայ քաղաքական կուսակցությունների ավանդ, գործելակերպից, պահանջում է հրաժարվել հակամարտությունից և ամբողջությամբ լծվել Հայ դատի հետապնդման գործին։ Հայկական ժողովրդային շարժում հիմնական նպատակն է սփյուռքում (մասնավորապես Մերձ, և Միջին Արևելքում) հայերեն ժողովրդական զանգվածներին նախապատրաստել զինված պայքարի Թուրքիայի բռնագրաված հայկական հողերի ազատագրման համար։ հայկական ժողովրդային շարժում գտնում է, որ ժողովուրդն ինքը, աոանց միջնորդների (կուսակցությունների, կազմակերպությունների), պետք է արտահայտի իր ցանկությունները. չի ընդունում, որ սփյուռքի ճակատագիրը տնօրինեն քաղաքական կուսակցությունները, քանի որ նրանք որակական և քանակական չափանիշներով փոքրամասնություն են կազմում։ Հայկական ժողովրդային շարժում պաշտպանել է ՀԱՀԳԲ-ի մղած պայքարը, բայց ժխտում է կազմակերպչական որևէ կապ ունենալը նրա հետ։ Հայկական ժողովրդային շարժում սերտորեն գործակցում է հունական, կիպրոսական, արաբական, քրդական հեղափոխական ու դեմոկրատական կուսակցությունների և կազմակերպությունների հետ։

Հայկական ժողովրդային շարժում առաջին կենտրոնը հաստատվել է Բեյրութում, 1981 թվականին, Կարապետ Փաշապեզյանի (սպանվել է 1983 թվականին) և այլոց կողմից։ հայկական ժողովրդային շարժում ցույցեր է կազմակերպել Բեյրութում" պահանջելով ազատ արձակել Շվեյցարիայում և Ֆրանսիայում բանտարկված ՀԱՀԳԲ անդամներին, հովանավորել է «Լիբանանահայության ձայն» ռադիոժամը։ 1982 թվականին հայկական ժողովրդային շարժում կենտրոնատեղին փոխադրվել է Աթենք։

Մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ժողովրդային շարժում մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում, Քուվեյթում, Կանադայում, Հնդկաստանում և այլուր։ Իրանում հայկական ժողովրդային շարժում գործում է հայկական ժողովրդային միություն (ՀԺՄ) անունով։

Տարբեր տարիներ Հունաստանում, Լիբանանում, Իրանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում և այլուր հրատարակվել է «Ազատ հայ» (հայերեն և անգլերեն), «Կայծեր» (անգլերեն), «Վան» (ֆրանսերեն), «Մուշ» (անգլերեն), «Հայ ֆետայի» (հունարեն), «Ապրիլ» (պարսկերեն), «Կարին» (թուրքերեն), «Սարդարապատ» և «Մարտկոց» (հայկական) պարբերականները։ Հայկական ժողովրդային շարժում կենտրոնական խորհրդի պաշտոնաթերթը «ժողովրդային պայքար» ամսաթերթն է, որը լույս է տեսնում Աթենքում, Բեյրութում են լույս տեսնում «Սփյուռք» շաբաթաթերթը (1990 թվականից) և «Սատա Արարատ» («Արարատի արձագանքը») պարբերականը (արաբերեն, 1990 թվականից), Իրանում հրատարակվում է «Արաքս» ամսաթերթը (1987 թվականից)։ Իր գաղափարները հայերին մատչելի դարձնելու և Հայ դատը օտարներին ծանոթացնելու նպատակով հայկական ժողովրդային շարժում տարբեր լեզուներով հրատարակում է պատմական ու քաղաքական բնույթի ինքնագիր և թարգմանական գրքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։