Jump to content

Հայկական աղաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական աղաման, հայկական խեցեգործությանը ներհատուկ կավից պատրաստված աղամանների տեսակ։

Հայկական աղամանները սկսել են պատրաստել դեռևս հնագույն ժամանակներում, երբ Հայաստանում տիրապետողը բազմաստվածությունն էր։ Աղամանները խորհրդանշում էին հին հայկական մայրության և գեղեցկության աստվածուհի Անահիտին. և ըստ ավանդույթի դրանք պատրաստում էին կանայք[1]։

Աղամաններն իրենցից ներկայացնում էին հղի բաց փորով կանանց, որոնց մեջ էլ հենց պահում էին աղը։ Ի տարբերություն մյուս աղամանների, հայկական աղամանը կարող է հասնել շատ մեծ չափսերի։ Ըստ ժողովրդագրական հիշատակումների այս աղամանները դրվում էին թոնրատան օջախի մոտ։ Հայկաձորի պեղումների ժամանակ գտնված աղամանի կնոջ գլխի և ուսերի վրայի օղակաձև զարդանախշերը ըստ որոշ ազգագրագետների լուսապսակներ են, կամ կոտոշների նշաններ են, որոնք հատուկ են վաղ բրոնզի դարին։ Աղամանի վրա պահպանված ֆիգուրները պարում են նախնիների հիշատակին նվիրված պար՝ գորանի[2]։

Կանացիակերպ աղամաններ են գտնվել բազմաթիվ հնավայրերում՝ Մեծամորում մ․ թ․ ա․ 19-20-րդ դարերի[3], Շիրակի նարզում, Կարմրաքարի հնավայրի պեղումների ժամանակ[4], Արտաշատի բրոնզեդարյան դամբարաններից[5] Անիի քարանձավային արվարձանում գտնված կանացիակերպ աղամանները[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бдоян В.А. Армянские солонки с фигурой женщины, как конспирация статуй богини Анаит. Материалы по этнографии Грузии, 1972, вып.16-17, с.261-272. (ռուս.)
  2. Հայկական աղամանները Հայկաձորի գտածոներում
  3. Հայկական աղամանները Վաղարշապատի թանգարանում(չաշխատող հղում)
  4. Շիրակի Կարմրաքար գյուղի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է մինչ օրս անհայտ երկու հնավայր
  5. «Նավասարդ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Անիի քարանձավային արվարձանում(չաշխատող հղում)