Jump to content

Համաճարակաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաճարակաբանություն Հայաստանում տարածված վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նպատակով 1922 թվականին՝ Երևանում, ապա նաև շրջաններում ստեղծվել են սանիտարահամաճարակային առաջին կազմակերպությունները։ Վերացվել են խոլերան, բնական ծաղիկը և հետադարձ տիֆը։ Մալարիայի և այլ մակաբուծութըուն հիվանդությունների հայտնաբերման, բուժման և կանխարգելման արդյունավետ համալիր միջոցառումների մշակման ու կիրառման նպատակով հիմնադրվել է Տրոպիկական ինստիտուտը, որը ղեկավարել են Ն. Հակոբյանը, Մ. Քեշիշյանը, Ե. Կարապետյանը, Քրիստափոր Փիրումովը, Աալեքսանդր Ծատուրյանը։ 1930 թվականին ստեղծվել է Սանիտարաբակտերիաբանութըուն ինստիտուտը (ղեկավարներ՝ Ք. Արխիպյանց, Ն. Հակոբյան, Բ. Աստվածատրյան, Մ. Մելիք-Քարամյան, Արսեն Գալստյան, Հ. Հովհաննեսյան)։ 1955 թվականին այդ 2 իևստուտների միավորմամբ ստեղծվել է Համաճարակաբանության և հիգիենայի ինստիտուտը (տնօրեններ՝ Գ. Պապովյան, Ա. Զաքարյան), որը 1971 թվականին վերանվանվել է Ալեքսանդր Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտը (տնօրեններ՝ Ա. Ձաքարյան, Կարապետ ԴԵղձունյան, Գ. Ղուկասյան, Յու. Ալեքսանյան, Գ. Մելիք-Անդրեասյան՝ 2007 թվականից)։ 1927 թվականին Երևանում հիմնադրվել է ՀԽՍՀ-ում առաջին սանիտարահիգիենային լաբորատորիան, իսկ 1935 թվականին՝ ԵԲհ համաճարակաբանության և բժշկական մակաբուծաբանության ամբիոնը (վարիչ՝ Ա. Ալեքսանյան)։ Միաժամանակ շրջաններում ստեղծվել են սանիտարահամաճարակային կայաններ։ 1953 թվականին հանրապետությունում վերացել է տրոպիկական մալարիան, իսկ 1963 թվականին՝ մալարիան ընդհանրապես (Ք. Փիրումով, Հ. Ագատյան, Մ. Սալինյան, Ա. Չուբկովա, Կարապետ Դեղձունյան և ուրիշներ)։ Ոաումնասիրություններ են կատարվել լեյշմանիոզների, մլակային տենդի համաճարակաբանության, կլինիկայի և էկոլոգիայի բնագավառներում, որոնք նպաստել են պայքարի ու կանխարգելման արդյունավետ միջոցառումների մշակմանը և այդ հիվանդությունների վերացմանը (Ա. Չուբկովա, Կ. Դեղձունյան, Ռ. Կարապետյան, Շ. Մնացականյան և ուրիշներ)։ Մշակվել են հակահամաճարակային միջոցառումներ, որոնք ապահովել են հանրապետությունում մալարիայի, հետադարձ տիֆի վերացումը և հելմինթոգների նվազեցումը (Արմեն Բադալյան, Հ. Մարգարյան, Ջ. Ավագյան, Ա. Գոչունյան և ուրիշներ)։ Մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարվել միաբջիջ միկրոօրգանիզմներից առաջացող աղիք, հիվանդությունների վերաբերյալ։ Հայտնաբերվել են միաբջիջ մակաբույծների (մտրակավորներ, սպորավորներ և ինֆուզորիաներ) շատ տեսակներ, որոշվել են դրանց դերը տեղական ախտաբանության մեջ, ազգաբնակչության վարակվածության աստիճանը, վարակակրության հարցերը (Կ. Ոսկանյան, Ս. Սեմերջյան)։ Հայտնաբերվել է Entamoeba histolytica-ի նոր ուլտրակառուցվածք (Շ. Մաթևոսյան, Հ. Կարապետյան, Ա. Ծատուրյան, Մ. Սարգսյան, Կ. Հովնանյան և ուրիշներ)։ 1959 թվականին Հ. Կարապետյանին հաջողվել է ստանալ լյամբլիաների աճեցման արհեստ, սննդական միջավայր, որն ունի համաշխարhային ճանաչում։ Համաճարակաբանական ուսումնասիրություններով բացահայտվել է, որ Հայաստանում տարածված են 20 տեսակի ճիճվային հիվանդություններ (Ե. Քալանթարյան), հատկապես՝ ասկարիդոգ ճիճվային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման բնագավառում Ե. Քալանթարյանն աշխարհում առաջինն է հայտնաբերել Trichostrongilus axei (1924) և Trichostrongilus Skrjabini Kalantarian (1932) մակաբույծները։ Աշխատանքներ են կատարվել մակաբուծություն հիվանդությունների (էխինոկոկոզ, տոքսոպլազմոգ, տոքսո- կարոզ) իմունաախտորոշման ուղղությամբ (Մ. Ջամբագյան, Վ. Դավիդյանց, Ա. Քեշիշյան, Հ. Հովսեփյան)։ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկաբանության մակաբուծաբանության ինստիտուտուում Ա. Ալեքսանյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են դիֆթերիայի, որովայնային տիֆի, դիզենտերիայի, բծավոր տիֆի, բրուցելոզի, բնական օջախայնություն ունեցող մի շարք հիվանդությունների համաճարակաբանության, պատճառագիտության և կանխարգելման բազմաթիվ հարցեր։ Ա. Ալեքսանյանն առաջարկել է դիֆթերիայի դեմ կանխարգելիչ պատվաստումների արդյունավետ եղանակ, որը նպաստել է Հայաստանում, ԽՍՀՄ-ում հիվանդացության մակարդակի, ինչպես նաև վարակակրության կտրուկ նվազեցմանը։ Հանրապետական հակաժանտախտային կայանում (այժմ՝ Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն) աշխատանքներ են ծավալվել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների (բնական ծաղիկ, ժանտախտ, խոլերա) դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ (Ա. Մնացականյան, Ս. Մկրտչյան, Հ. Հովասափյան, Մ. Շեխիկյան, Մ. Մանխիկյան և ուրիշներ)։ Ոաումնասիրվել են տու- լարեմիայի էպիգոոտոհամաճարակաբանական յուրահատկությունները, տիպավորվել են հանրապետությունում նրա բնական օջախները, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ձեռնարկել պայքարի և կանխարգելման առավել արդյունավետ միջոցառումներ (Վ. Ձիլֆյան)։ Կարևոր աշխատանքներ են կատարվել հատկապես աղիք, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ (Վ. Միքայելյան, Վ. Ալեքսանյան)։ Հաստատվել է, որ Հայաստանում շրջանառում են որովայնային տիֆի հարուցիչների 19 և պարատիֆի 7 ֆագոտիպեր (Ա. Մկրտչյան, Գ. Ղուկասյան, Ի. Տոնոյան)։ Զբաղվել են նաև դիզենտերիայի պատճառագիտության (Ա. Միրզաբեկյան), դիզենտերիայի և դրա նման հիվանդությունների տարբերակման (Ռ. Մանվելյան) հարցերով, ապացուցվել է դիզենտերիայի կանխարգելման արդյու¬ նավետությունը ֆագի օգնությամբ (Ա. Գալստյան)։ Լուսաբանվել են դիզենտերիային բակտերիաների ժառանգ, յուրահատկությունները, ինչպես նաև էշերի- 29. Հայաստան խիաների և սալմոնելների կոլիցենոգենության հարցերը (Ս. Մնացականով)։ Կատարվել են հետազոտություններ ռոտավիրուսային վարակի ախտորոշման և համաճարակաբան, օրինաչափությունների հայտնաբերման վերաբերյալ (Ա. Դանիլով, Ի. Թորջյան, Կ. Մանուկյան, Գ. Մելիք-Անդրեասյան)։ Ներկայումս ուսումնասիրվում են սննդի միջոցով փոխանցվող տարբեր վարակների (իերսինիոզ, կամպիլոբակտերիոզ, լիստերիոզ, սալմոնելոզ) համաճարակաբանություն շարժընթացի և հարուցիչների կենսաբանական հատկությունները (Յու. Ալեքսանյան, Գ. Ղուկասյան, Տ. Խաչատրյան, Ա. Ցականյան և ուրիշներ)։ Հետազոտվել է բրուցելոզը, ճշտվել է դրա տարածվածությունը՝ ըստ առանձին կլիմայի գոտիների, հիմնական, վարակի աղբյուրների (կենդանիներ), հստակեցվել են վարակի փոխանցման մեխանիզմի յուրահատկությունները, պայքարի և կանխարգելման միջոցառումները։ Բրուցելոզով հիվանդացության նվազեցման նպատակով կիրառվել են անասնաբուժական և առողջապահ, համալիր միջոցառումներ (Ա. Մայրապետյան, Ա. Մնացականյան, Ֆ. Ծատուրյան)։ Աշխատանքներ են կատարվել լեպտոսպիրոզների, «Քյու» տենդի, ռիկետսիոզների հայտնաբերման, պատճառագիտության, համաճարակաբանության, հարուցիչների յուրահատկությունների վերաբերյալ (Ս. Ռոստոմյան, Մ. Կոծինյան)։ 1972 թվականից հետազոտվել են Հայաստանում արբովիրուսային հիվանդությունների հարուցիչները, հայտնաբերվել են նոր արբովիրուսներ, ուսումնասիրվել դրանց բնական օջախները և կազմվել քարտեզներ (Վ. Ավետիսյան, Վ. Ձաքարյան, Հ. Հովհաննիսյան, Դ. Մանուկյան, Ս. Շահնազարյան և ուրիշներ)։ 1990-ական թվականին, մալարիայի դարձի պայմաններում, պայքարի և կանխարգելման արդյունավետ միջոցառումների շնորհիվ 2005 թվաքկանին հաջողվել է կանխել մալարիայի տարածումը և տեղական դեպքերի առաջացումը (Վ. Դավիդյանց, Ա. Վանյան, Գ. Գրիգորյան, Ա. Քեշիշյան, Դ. Մանուկյան, Լ. Ավետիսյան և ուրիշներ)։ Հետազոտվել են մանկ, վարակիչ հիվանդությունները, բացահայտվել դրանց համաճարակաբան, առանձնահատկությունները, կիրառվել վակցինականխարգելման Եղանակներ, կազմակերպվել են Աբգար Իսահակյան (1885-1977) ելենա Քալանթարյան (1890-1963) Վերգինե Սիքայելյան (1903-1990)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։