Հակոբ Կրկեաշարյան
Արտաքին տեսք
Ծնվել է | ապրիլի 4, 1928 (96 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Կրթություն | Բեյրութի ֆրանսիական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1970) |
Հակոբ Միսակի Կրկեաշարյան (Գրքեաշարյան) (ապրիլի 4, 1928, Բեյրութ, Լիբանան), հայ վիրաբույժ, վնասվածքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1970)։ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր (1994)։
Ֆիզքիմիկոս, դեղաբան Սերժ-Պերճ Կրկեաշարյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին ավարտել է Բեյրութի ֆրանսիական բժշկական համալսարանը։ 1978 թվականից աշխատել է Փարիզում[1]։ 1973-1978 թվականներին եղել է լիբանանահայ բժշկական ընկերության, 1986 թվականից՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված Փարիզի «Արարատ» միջազգային ԳԱ նախագահ, Անգլիայի, Ֆրանսիայի միջազգային վիրաբուժական կենտրոնների անդամ։ 1958 թվականին արժանացել է Փարիզի համալսարանի «վարպետ վիրաբույժ» տիտղոսին։ Եղել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.