Jump to content

Հադրութի պաշտպանական շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հադրութի պաշտպանական շրջան
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Հադրութի ՊՇ-ի անցած մարտական ուղին

Հադրութի պաշտպանական շրջան (Հադրութի ՊՇ), Արցախի Հադրութի շրջանում տեղակայված զորամաս։ Կազմավորվել է 1992 թվականի սեպտեմբերին՝ համաձայն Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի 1992 թվականի օգոստոսի 14-ի «Պաշտպանական շրջանների և շրջանային ուժերի ու միջոցների լրակազմի հաստիքակազմակերպչական կառուցվածքի կազմակերպման մասին» հրամանի։ Հրամանատար է նշանակվել Ա.Աղաբեկյանը։ Զորամասն իր ուղղությամբ վարած տևական պաշտպանական և հարձակողական մարտերին զուգընթաց մասնակցել է մի շարք կարևոր նշանակության ռազմական գործողությունների՝ հատկապես հարավային ռազմագոտում, Քարվաճառի ռազմական հենակետի վնասազերծմանը, Բերձորի մարդասիրական միջանցքի պաշտպանությանը և այլն։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ զոհվել են պաշտպանական շրջանի շուրջ 300 ազատամարտիկ, որոնցից շատերը հետմահու արժանացել են մարտական շքանշանների և մեդալների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։