Կոպրիվնիցա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կոպրիվնիցա | |||||
խորվ.՝ Koprivnica | |||||
| |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Ժուպանություն | Կոպրիվնիցկո-Կրիժևացկայա | ||||
Համայնք | Koprivnica-Križevci? | ||||
Ղեկավար | Զվոնիմիր Մրշիչ | ||||
Առաջին հիշատակում | 1272 | ||||
Մակերես | 91,8 կմ², 38,6 կմ² | ||||
ԲԾՄ | 149 մետր | ||||
Բնակչություն | 24 809 մարդ (2001) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +385 48 | ||||
Փոստային դասիչ | 48000 | ||||
Պաշտոնական կայք | koprivnica.hr | ||||
| |||||
Կոպրիվնիցա (խորվ.՝ Koprivnica), քաղաք Խորվաթիայի հյուսիսային մասում։ Կոպրիվնիցկո-Կրիժևացկայա ժուպանության խոշորագույն քաղաք։ Բնակչությունը կազմում է 24 809 մարդ (2001 թվական), 2005 թվականի տվյալներով՝ 25 000 մարդ։
Կոպրիվնիցան գտնվում է Զագրեբից հյուսիս-արևելք (հեռավորությունը մայրաքաղաքից 75 կմ)։ 32 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Վարաժդին քաղաքը, 30 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Կրիժևցի քաղաքը, 22 կմ հարավ-արևելք՝ Ջուրջևաց քաղաքը։
Կոպրիվնիցան խոշոր տրանսպորտային հանգույց է։ Այստեղ են հատվում երկաթուղային Զագրեբ - Բուդապեշտ և Վարաժդին - Օսիեկ մայրուղիները։
Կոպրիվնիցան արդյունաբերական քաղաք է։ Տնտեսության հիմքը կազմում է սննդի, քիմիական և փայտամշակման արդյունաբերությունը։ Քաղաքի խոշորագույն ձեռնարկություններից է Podravka ընկերությունը։ Քաղաքում տեղակայված է նաև գարեջրի Carlsberg Croatia ընկերությունը, որն արտադրում է Pan գարեջուրը[1]։
Պատմություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1272 թվականին, բայց քաղաքի կարգավիճակ ստացել է 1356 թվականին։
16-րդ դարում քաղաքում կառուցվել է ամրոց՝ թուրքական հարձակումներից պաշտպանելու համար։ 17-րդ դարում քաղաքը ապրել է բուռն զարգացում։ Նույն դարում բարոկկո ոճով կառուցվել է Սուրբ Նիկոլայ եկեղեցին։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում հիմնվել է Սլավեն Բելուպո ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Գրադսկի մարզադաշտում։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Carlsberg Group — Croatia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպրիվնիցա» հոդվածին։ |
|