Jump to content

Կոնստանս Բեննեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանս Բեննեթ
Ծնվել էհոկտեմբերի 22, 1904(1904-10-22)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մահացել էհուլիսի 24, 1965(1965-07-24)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրFort Dix, New Hanover Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
ԿրթությունՉեյփինի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և դերասանուհի
Ծնողներհայր՝ Ռիչարդ Բենեթ, մայր՝ Էդրիեն Մորիսոն
Ամուսին(ներ)Henry de La Falaise?, Գիլբերտ Ռոլանդ, Chester Moorehead?, Philip Morgan Plant? և John Theron Coulter?
Երեխա(ներ)Peter Bennett Plant?[3], Lorinda Roland?[3] և Christina Gyl Consuelo Roland?[3]
Պարգևներ և մրցանակներ
constancebennett.byethost14.com

Կոնստանս Կեմպբելլ Բեննեթ (անգլ.՝ Constance Campbell Bennett, հոկտեմբերի 22, 1904(1904-10-22)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - հուլիսի 24, 1965(1965-07-24)[1][2][3][…], Fort Dix, New Hanover Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում, դերասաններ Ռիչարդ Բեննեթի և Էդրիեն Մորրիսոնի որդին է[5]։ Բացի իրենից, ընտանիքում ևս երկու դուստր է եղել, նրա քույրերը դերասաններ են եղել՝ Բարբարա և Ջոան Բեննեթներ[5]։

Պատանեկության ժամանակ նա ցանկացել է գնալ մենաստան, բայց ձգտումը դեպի դերասանական արվեստը նրան վեր է բարձրացրել և գնացել ծնողների հետքերով[6]։ Նրա առաջին ելույթը կայացել է 1916 թվականին՝ համր ֆիլմերից մեկում։ Հետագա մի քանի տարիներին Բեննեթը շարունակել է նկարահանվել, մինչև 1925 թվականը ամուսնացած չի եղել և կինեմատոգրաֆը չի թողել։ Նրա վերադարձը կինոյում կայացել է 1929 թվականին՝ ամուսնալուծությունից հետո և արդեն ձայնային ֆիլմում։ Կոնստանս Բեննեթը կարճ ժամանակում մեծ էկրանին մեծ հաջողությունների է հասել, շնորհիվ «Ամենապարզ ճանապարհը» (1931) և «Ինչ արժե՞ Հոլիվուդը» (1932) կինոնկարների դերերի[7]։

1940ական թվականներին դերասանուհին արդեն պակաս պահաջված է եղել մեծ էկրանին, բայց շարունակել է շատ աշխատել թատրոնում և ռադիոյում։ Միևնույն ժամանակ նա վաստակել է իր մեծ ունեցվածքը, բուն ընկերության կոսմետիկա և հագուստ արտադրելու շնորհիվ։ Նրա վերջին դերը կինոյում դարձել է «Մադամ X» դրամայում Լանա Թըրներ հերոսուհու սկեսուրի դերը, էկրանին է դուրս եկել 1966 թվականին, արդեն Կոնստանս Բեննեթի մահից հետո. մահացել է 1965 թվականի հուլիսին՝ ներուղեղային արյունազեղումներից։ Լինելով բրիգադայի գեներալի կինը, դերասանուհին թաղվել է Արլինգտոնյան գերեզմանատանը՝ Վաշինգտոնում։ Նրա ավանդի համար ամերիկյան կինոստուդիան Հոլիվուդյան փառքի ծառուղիում նրան հատկացել է աստղ, որը գտնվում է մոտ իր քրոջ՝ Ջոան Բեննեթի աստղին։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանումը Բնագիր անվանումը Դեր
1916 ֆ The Valley of Decision
1922 ֆ Վկայություն Evidence Էդիտ
1925 ֆ Իմ տղան My Son Բեթի Սմիթ
1925 ֆ Սալլի, Իրեն և Մերին Sally, Irene and Mary Սալլի
1926 ֆ Ամուսնանա՞նք Married? Մարշա Լիվինգստոն
1929 ֆ Հարուստ մարդիկ Rich People Կոննի Հեինդեն
1930 ֆ Աստծու Որդին Son of the Gods Ալլանա Վագներ
1931 ֆ Ամենապարզ միջոցը The Easiest Way Լոլլի Մերդոկ
1931 ֆ Ծնված սեր Born to Love Դորիս Քենդալլ
1932 ֆ Ինչ արժե՞ Հոլիվուդը What Price Hollywood? Մերի Էվանս
1932 ֆ Ռոքաբայ Rockabye Ջուդի Քերոլլ
1933 ֆ After Tonight
1934 ֆ Չելլինիի վեպերը The Affairs of Cellini դքսուհի Ֆլորենցի
1935 ֆ Աշխատանքից հետո After Office Hours Շերոն Նորվուդ
1937 ֆ Տոպպեր Topper Մարիոն Քելբի
1941 ֆ Երկերեսանի աղջիկը Two-Faced Woman Գրիզելդա Վոն
1946 ֆ Ամռանը՝ անկախության հարյուրամյակի օրը Centennial Summer Զենիա Լասկալլես
1947 ֆ Կասկածներից դուրս The Unsuspected Ջեին Մոինիհեն
1948 ֆ Խելացի աղջիկը Smart Woman Պաուլա Ռոջերս
1951 ֆ Քեզնից փոքր և չես զգա As Young as You Feel Լուսիլ Մաքինլի
1966 ֆ Մադամ X Madame X Էստել Անդերսոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
  4. https://walkoffame.com/constance-bennett/
  5. 5,0 5,1 Kellow, Brian (2004). The Bennetts: An Acting Family. Lexington, Kentucky: University Press of Kentucky. ISBN 978-0813123295.
  6. Thomson, David (2014). The New Biographical Dictionary of Film (անգլերեն). Alfred A. Knopf. էջ 85. ISBN 9780375711848. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  7. Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). New York, NY: Oxford University Press. էջ 180. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. «Constance Bennett Calls on You, talk.»