Կլոնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոնավորում, երբ ստացվում են գենետիկորեն միակերպ օրգանիզմներ բնական ճանապարհով կամ անսեռ (այդ թվում նաև վեգետատիվ) բազմացման ժամանակ։ «Կլոնավորում» տերմինը հաճախ վերաբերում է նաև բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Կլոնավորում անվանում են նաև ժառանգականությունն ապահովող մոլեկուլների մի քանի պատճենների ստացումը։ Վերջապես, կլոնավորում անվանում են նաև կենսատեխնոլոգիաների այն մեթոդները, որոնց շնորհիվ արհեստական ճանապարհով ստացվում են օրգանիզմներ, բջիջներ, մոլեկուլներ։ Գենետիկորեն միակերպ բջիջների կամ օրգանիզմների խումբը կոչվում է կլոն։
Ընդհանուր նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոնավորում տերմինը եկել է անգլերենից (clone, cloning)։
Սկզբում կլոն բառը (անգլ.՝ cloning՝ հին հունական κλών բառից՝ սերունդ, ժառանգ) սկսեց օգտագործվել բույսերի խմբի համար (օրինակ պտղատու ծառերի), որոնք ստացվում են արտադրող բույսից վեգետատիվ բազմացման եղանակով։ Առաջացող բույսերը նույնությամբ կրկնում էին իրենց սկզբնական բույսի որակական բաղադրությունը և հիմք էին ծառայում նոր սորտի ստացման համար (բույսերի օգտակար հատկանիշների պահպանումը օգտագործվում է այգեգործության մեջ)։ Ավելի ուշ կլոն սկսեցին անվանել ոչ միայն այդպիսի բույսերի խումբը, այլ նաև այդ խմբում գտնվող յուրաքանչյուր բույս (բացառությամբ սկզբնականից), իսկ այդպիսի սերունդ ստեղծելն անվանեցին կլոնավորում։
Ժամանակի ընթացքում տերմինի իմաստը ընդլայնվեց և սկսեցին այն օգտագործել նաև բակտերիաների բազմացման դեպքում։
Կենսաբանության առաջընթացի շնորհիվ բացահայտվեց և բույսերի, և բակտերիաների սկզբնական(արտադրող) բջջի և ստացվող բջիջների գենետիկական նմանությունը(կլոնի բոլոր անդամների մոտ)։ Այդ ժամանակ կլոնավորում տերմինը սկսեցին օգտագործել ցանկացած մակարդակի օրգանիզմների համար՝ ստեղծելով տվյալ օրգանիզմին նույնական առանձնյակներ, որոնք հանդիսանում են սկզբնական օրգանիզմի սերունդ։
Ավելի ուշ կլոնավորում անվանեցին նաև այն տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ ստանում էին նույնանման օրգանիզմներ, ինչպես կորիզների փոխարինումը մեկը մյուսով։ Այնուհետև այդպես անվանեցին այն բոլոր օրգանիզմներին, որոնց մոտ կիրառվել էին այդ տեխնոլոգիաները(սկզբնական շերեփուկներից մինչև Դոլլի ոչխարը)։
Եվ արդեն XX դարի 1990-ական թթ. այդ տեխնոլոգիաները օգտագործվում էին մարդկային նմանակների ստեղծման համար, ինչպես նաև մարդկանց կլոնավորման համար։ Տերմինը դադարեց լինել գիտական հասարակության սեփականություն, այն վերցվեց կինոարվեստի, գրականության, համակարգչային խաղերի արտադրողների կողմից և այն մուտք գործեց լեզու որպես ընդհանուր օգտագործման բառ՝ արդեն չունենալով այն հատուկ իմաստը, որն ուներ վերջին 100 տարվա ընթացքում։
Բակտերիաների կլոնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակտերիաների համար կլոնավորումը հանդիսանում է բազմացման միակ միջոցը։ Սովորաբար, երբ ասում են բակտերիաների կլոնավորում, հասկանում են ինչ-որ բակտերիայի նպատակաուղղված բազմացումը, երբ նրանից ստանում են կլոն։
Բնական կլոնավորում (բնության մեջ) բարձրակարգ օրգանիզմների մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոնավորումը լայն տարածված է բնության մեջ տարբեր օրգանիզմների մոտ։ Բույսերի մոտ բնական կլոնավորում տեղի է ունենում վեգետատիվ բազմացման տարբեր եղանակներով։ Կենդանիների մոտ կլոնավորում տեղի է ունենում պարթենոգենեզի կամ երկվորյակների առաջացման ժամանակ։ Կլոնավորմամբ բազմացման արդյունքում առաջացել են ողանաշարավորներից մողեսների մի քանի տեսակներ, որոնք ստացվել են պարթենոգենեզով բազմացող մեկ էգից։ մարդկանց մոտ բնական կլոններ են միաձվանի երկվորյակները։ Զրահակիրների որոշ տեսակների մոտ ծնվում են 4-ից 9 միաձվանի երկվորյակներ։ Կլոնավորմամբ բազմացումը լայն տարածված է հոդվածոտանիների և միջատների մոտ։ Բնական կլոնավորումը, որպես բազմացման միակ տարբերակ, վերջերս բացահայտվել է մրջյունների մոտ - էլեկտրական մրջյուն (Wasmannia auropunctata), իգական և արական ինքնուրույն կլոնավորվող օրգանիզմների մոտ, այսպիսով՝ երկու սեռերի գենոֆոնդերը չեն խառնվում իրար։ Ըստ այդմ գիտաշխատողները տարբերակում են բեղմնավորված ձու, արգանդ և չբեղմնավորված դիպլոիդ ձու։ Որոշ ձվաբջիջների, բեղմնավորված արուների մոտ մայրական բոլոր քրոմոսոմները ոչնչանում են և հենց այդպիսի հապլոիդ ձվերից զարգանում են արուները։
Մոլեկուլային կլոնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլեկուլային կլոնավորումը(անգլ. Molecular cloning, Gene cloning) — ԴՆԹ-ի կլոնավորումն է (այդ թվում նաև գեների, գեների հատվածների, գեների խմբերի, գեներ չպարունակող ԴՆԹ-ի շղթայի), այլ կերպ ասած — ԴՆԹ-ի ամբողջական նմանակների առաջացումը։ Շնորհիվ XIX-XX դարերում կենսաբանության հիմնական բացահայտումների, մասնավորապես հյուսվածքների բջջային կառուցվածքի, բջջի կորիզի, քրոմոսոմների, ԴՆԹ-ի, գեների կառուցվածքների բացահայտման հնարավոր դարձավ այն, ինչը հիմա անվանում են մոլեկուլային կլոնավորում։ Այս տեխնոլոգիան կիրառվում է կենսաբանական փոքրագույն օբյեկտների՝ ԴՆԹ-ի մոլեկուլի, նրա մասերի և նույնիսկ առանձին գեների կլոնավորման համար։ ԴՆԹ-ի մոլեկուլային կլոնավորման համար (սովորաբար փոփոխության այս կամ այլ միջոցներով) ներդրվում են վեկտորներ (օրինակ՝ բակտերիոֆագերի գեները)։ Բազմանալով, բակտերիաները և ֆագերը բազմապատկում են ներդրված ԴՆԹ-ի քանակը, նույնությամբ պահպանելով նրա կառուցվածքը։ Որպեսզի հետո այդ քանակի ԴՆԹ-ները տարբերակվեն, անհրաժեշտ է մնացածից առանձնացնել այն բակտերիաները և ֆագերը, որոնք կրում են ներմուծված ԴՆԹ-ն։ Այդ իսկ պատճառով էլ կիրառում են կլոնավորում, որն իրենից ներկայացնում է անհրաժեշտ ԴՆԹ-ի մոլեկուլները կրող բակտերիաների և ֆագերի առանձնացում և բազմացում։
Բազմաբջիջ օրգանիզմների կլոնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտնականների և հասարակության ուշադրությունը գրավում է բազմաբջիջ օրգանիզմների կլոնավորումը, որը հնարավոր է դարձել գենային ինժեներիայի առաջխաղացման շնորհիվ։ Ստեղծելով հատուկ պայմաններ և մուտք գործելով բջջի կորիզ մասնագետները ստիպում են նրան առաջացնել անհրաժեշտ հյուսվածքը կամ նույնիսկ ամբողջական օրգանիզմը։ Այս միջոցը թույլատրվում է օգտագործել նաև մեռնող օրգանիզմների համար, նրա գենետիկական նյութը պահպանելու պայմանով։
Տարբերում են օրգանիզմների կլոնավորման երկու եղանակ՝ ամբողջական(վերարտադրողական) և մասնակի։ Ամբողջական կլոնավորման դեպքում առաջանում են ամբողջական օրգանիզմներ, իսկ մասնակիի դեպքում՝ օրգանիզմի որոշ հյուսվածքներ։
Վերարտադրողական կլոնավորումը ենթադրում է, որ արդյունքում պետք է առաջանան ամբողջական օրգանիզմներ։ Գիտական նպատակներից բացի, այն կարող է կիրառվել նաև վերացող տեսակների վերականգնման և հազվադեպ հանդիպող տասակների պահպանման մեջ։
Բժշկության մեջ բջջային թերապիան հյուսվածքների կլոնավորման հեռանկարային ծրագրերից մեկն է։ Այդպիսի հյուսվածքները, որոնք ստացվում են հաճախորդի ցողունային բջիջներից, կարող են փոխհատուցել սեփական օրգանիզմի հուսվածքների պակասը և թերությունները և չեն մերժում փոխպատվաստումը։
Թերապեֆտիկ կլոնավորման ժամանակ նպատակաուղղված չեն առաջանում ամբողջական օրգանիզմներ։ Օրգանիզմների զարգացումը կանգ է առնում ամենասկզբում, առաջանում են սաղմնային ցողունային բջիջներ, որոնցից կարելի է ստանալ ցանկացած հյուսվածք կամ այլ կենսաբանական արտադրանք։ Թորձերը ցույց են տալիս, որ թերապետիկ կլոնավորումը կարող է հաջող կիրառություն ունենալ որոշ հիվանդությունների բուժման գործում, որոնք նախնիկում համարվում էին անբուժելի։
Հասարակության վերաբերմունքը կլոնավորման նկատմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Յանու Ուիլմուտուին՝ մեկին Դոլլի ոչխարի ստեղծողներից, Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբետա 2-րդի կողմից շնորհվեց ասպետի կոչում։ Ձևավորվեց մի նոր վախ, որը կարելի է հանդիպել հոգեբանության մեջ։ Բժիշկ-հոգեբան Վիկտոր Յարովոյը 2008 թվականի դեկտեմբերին հայտանաբերեց մի նոր հասկացություն օգտակար խանգարումների մասին՝ բիոնալիզմ։ Բիոնալիզմը վախն է, որը կլոնավորված մարդկանց առաջ է, նրանց հնարավոր ֆիզիկական գերազանցման, բարոյական և հոգեբանական զարգացման առաջ է։
Կլոնավորումը մշակույթի և արվեստի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սքնչելի նոր աշխարհի մասին(1932)-Օ. Խակսլի
- Լանսելոտայի ուխտագնացությունը-Յուլիա Վոզնեսենկայա
- «Ինձ բաց մի թող» - Կաձուո Իսիգուրո
- «Ինը կյանք» - Ուրսուլա Լե Գուին
- Վաղը պատերազմ է-Ալեքսանդր Զորիչ
- Ամպային ատլաս-Դեյվիդ Միտչելլ
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փշերից դեպի աստղերը (1980)
- Յուրսական ժամանակաշրջանի զբոսայգին (1993)
- Դատավոր Դրեդդը (1995)
- Անծանոթը 4. Հարություն (1997)
- Գազանների պատերազմը-մուլտֆիլմ
- Վեցերորդ օրը (2000)
- Վերարտադրողը (2001)
- Նմանակը (2004)
- Դինոկրոկ (2004)
- Կղզի (2005)
- Էոն Ֆլակս (2005)
- Ֆուտուրամա-մուլտֆիլմ
- Աստղային պատերազմներ (1997-1999)
- Տրանսֆորմերները- մուլտֆիլմ (2008-2009)
- Լուսինը 2112-ին (2009)
- Ունիվերսալ զինվորը 3։ Վերածնունդ (2010)
- Կլոն (2001)
- Ստամոքսը (ֆիլմ) (2010)
- Ինձ բաց մի թող (2010)
- Չարի բնակավայրը 3։ Ոչնչացում (2007)
- Բժիշկ Ովը (1963)
- Դպրոցի առեղծվածը
- Լրտեսների երեխաները 4D (2011)
- Ամպային քարտեզ (2013)
- Օբլիվիոն (2013)
Համակարգչային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Deus Ex
- Hitman
- FEAR
- Command & Conquer։ Red Alert 2
- Metal Gear
- Fallout 3
- EVE Online
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Clone»։ the history of a euphonious scientific term. Ursula Mittwoch (англ.)
- Green, M.R.; Sambrook, J. (2012). Molecular Cloning։ A Laboratory Manual (Fourth Edition),Cold Spring Harbor, N.Y ։ Cold Spring Harbor Laboratory Press ISBN 978-1-936113-41-5