Կլոդ Մութաֆյան
Կլոդ-Արմեն Մութաֆյան ֆր.՝ Claude Mutafian | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1942[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Կլամար |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Փարիզի համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան (2002) և Բարձրագույն նորմալ դպրոց (1966)[2] |
Գիտական աստիճան | agrégation de mathématiques?[2] (1965) |
Ազդել է | մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ |
Երկեր | Հանրահաշվական հավասարումներ և Գալուայի տեսություն, Atlas historique de l'Arménie?, La Cilicie au carrefour des empires? և La Saga des Arméniens de l'Ararat aux Carpates? |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ, մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Université Sorbonne Paris Nord?, Փարիզի հարավային համալսարան, Փրինսթոնի համալսարան և Հավանայի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Զարեհ Մութաֆյան |
Պարգևներ և մրցանակներ | ԵՊՀ պատվավոր դոկտոր (1995) |
Անդամություն | ՀՀ ԳԱԱ[3] |
Claude Mutafian Վիքիպահեստում |
Կլոդ Մութաֆյան (հուլիսի 27, 1942[1], Կլամար), ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[4], Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ-Արմեն Մութաֆյանը ծնվել է 1942 թվականին՝ 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ ծնողների ընտանիքում։ Հայրը ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանն է։
Ավարտել է Փարիզի հարավային համալսարանը՝ մաթեմատիկա մասնագիտությամբ (1965), սովորել Փարիզի մանկավարժական ինստիտուտում (1962–1966), ստացել բյուզանդագիտության խորացված ուսուցման դիպլոմ Սորբոնի համալսարանում (1993)[5]։ 2002 թ. Փարիզ 1 Պանթէոն-Սորբոն համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայկական դիվանագիտությունը խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում» թեմայով[6]։
Կիլիկիայի Հայոց թագավորության պատմության և մշակույթի վերաբերյալ բազմաթիվ ֆրանսերէն աշխատությունների հեղինակ է։ 1988 թվականին լույս է տեսել «Կիլիկյան կայսրությունների խաչմերուկներում» երկհատոր աշխատությունը, թարգմանվել նաև հայերեն[7], իսկ 2002 թվականին՝ «Կիլիկիայի հայկական թագավորությունը, 12րդ-14րդ դդ.» ("Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle") աշխատութիւնը։ 2010 թվականին լույս է տեսել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» («Les douze capitales d’Arménie») ֆրանսերեն գիրքը (խմբագիրներ՝ Կլոդ-Արմեն Մութաֆյան, Պատրիկ Տոնապետյան)[8], իսկ 2012 թվականին՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան» աշխատությունը[9][10]։
Կլոդ-Արմեն Մութաֆյանը երեք մեծ ցուցահանդես է կազմակերպել
- «Կիլիկիայի հայոց թագավորությունը»՝ Սորբոնի մատուռ (1993)
- «Հռոմ-Հայաստան»՝ Վատիկան, Սիքստինյան սրահ (1998)
- «Գրի մոգականությունը»՝ Մարսել (2007)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ, 2022[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 http://www.acam-france.org/
- ↑ www.sci.am (հայ.)
- ↑ «Արմեն-Կլոդ Մութաֆյան. «Հայ լինելը ճակատագիր է»».
- ↑ Գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ «Հայերը և Երուսաղեմը» զեկուցումն անդրադառնում է մասնավորապես Երուսաղեմում հայոց ներկայության պատմական արմատներին
- ↑ «Պետք է այնպես անենք, որ Հայոց պատմությունը միջազգային պատմության մեջ տեղ գտնի». Կլոդ- Արմեն Մութաֆյան
- ↑ 12-ից ավելի մայրաքաղաքներ՝ «Հայաստանի 12 մայրաքաղաքները» գրքում
- ↑ Լույս է տեսել Արմեն Կլոդ Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան» աշխատությունը
- ↑ «Լույս է տեսել Արմեն Կլոդ Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան»/L'Arménie du Levant (XIe-XIVe siècle) գրքի շնորհանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2021-09-19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլոդ Մութաֆյան, Մերձավոր Արևելքի Հայաստանը Արխիվացված 2015-10-27 Wayback Machine
- Կլոդ Մութաֆեան, Ժամանակի վկան
- Կլոդ֊Արմէն Մութաֆեան. «Կիլիկեան Հայաստան - պատմագիտական սխալներ»
- Հարցազրույց պրոֆեսոր Կլոդ֊Արմէն Մութաֆեանի հետ
- Կլոդ Մութաֆյան Արխիվացված 2014-05-29 Wayback Machine
- Հայաստանը Ֆրանսիայի բարեկամը չէ, այլ՝ փոքրիկ քույրիկը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Մութաֆյան» հոդվածին։ |
|
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կլամար քաղաքում ծնվածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսահայ պատմաբաններ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆրանսահայ մաթեմատիկոսներ
- Ֆրանսահայ հայագետներ
- Երևանի պետական համալսարանի դոկտորներ
- Ֆրանսահայ պրոֆեսորներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ