Jump to content

Կառլ XIV Յուհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ XIV Յուհան
շվեդ.՝ Karl XIV. Johan, ֆր.՝ Charles XIV Jean de Suède և ֆր.՝ Jean-Baptiste Bernadotte
 
Մասնագիտություն՝ միապետ, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և ռազմական հրամանատար
Դավանանք լյութերականություն և կաթոլիկություն
Ծննդյան օր հունվարի 26, 1763(1763-01-26)[1][2][3][…]
Ծննդավայր Պո, Ֆրանսիայի թագավորություն[1]
Վախճանի օր մարտի 8, 1844(1844-03-08)[1][4][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Ստոկհոլմի թագավորական պալատ, Շվեդիա[1]
Թաղված Bernadotte crypt[5]
Դինաստիա Բերնադոտներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա և  Շվեդիա
Ի ծնե անուն ֆր.՝ Jean Bernadotte
Հայր Jean Henri Bernadotte?[1]
Մայր Jeanne de Saint-Jean?[1]
Ամուսին Դեզիրե Կլարի[1]
Զավակներ Օսկար I
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ժան Բատիստ Ժյուլ Բեռնադոտ (ֆր.՝ Jean-Baptiste Jules Bernadotte, հունվարի 26, 1763(1763-01-26)[1][2][3][…], Պո, Ֆրանսիայի թագավորություն[1] - մարտի 8, 1844(1844-03-08)[1][4][3][…], Ստոկհոլմի թագավորական պալատ, Շվեդիա[1]), Նապոլեոնյան Ֆրանսիայի 26 մարշալներից մեկը, հետագայում` Շվեդիայի թագավոր Կառլ XIV Յուհան (շվեդ.՝ Karl XIV Johan

Վաղ տարիներ և զինվորական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ հարուստ փաստաբանի որդին ծնվել է 1763 թ․֊ին Ֆրանսիայի հարավում գտնվող Պո քաղաքում։ Ծնողները փորձեցին տղային իրենց դասին հարմար կրթություն տալ, սակայն Ժանը չցանկացավ իրավաբան դառնալ։

16 տարեկանում Ժանն ընդունվում է զինվորական ծառայության և, նյութական ծանր դրության պատճառով, անդամագրվում է Բեարնյան հետևակային գունդ։ 1783 թ.-ին Ինդոստանում, երբ ամգլիացիներից պաշտպանում էր Գուդելուրը, նա մկրտվում է իբրև մարտիկ, որտեղ և ծանր վիրավորվում է և գերի ընկնում։

Բուրբոնների կառավարման ընթացքում ծառայությունը ոչ մի հեռանկար չէր խոստանում նրան։ 27տ-ում Բերնադոտը հասնում է ադյուտանտ-ունտեր-օֆիցերի կոչման։ Հեղափոխության տարիներին իր զինվորական տաղանդի շնորհիվ, դառնալով հաստատակամ հանրապետական, նա փայլուն կարիերա ստեղծեց։

1792 թ.-ին 29-ամյա Բերնադոտը Ֆլերյուսի ճակատամարտից հետո դարձավ բրիգադի գեներալ։ Այդ ճակատամարտում ֆրանսիական բանակը գեներալ Ժուրդենի ղեկավարությամբ փայլուն հաղթանակ տարավ ավստրիական բանակի նկատմամբ, որը ղեկավարում էր Կոբուրգսկյան հերցոգը։ 1794 թ.-ին Բերնադոտը դառնում է դիվիզիայի գեներալ։

Բերնադոտը հաջող գործողություններ էր կատարում Գերմանիայում, Բելգիայում։ Սակայն, միշտ չէ, որ բախտը Բերնադոտին ժպտում էր։ 1796 թ.-ին Լեյնինգենում նրա զորքերը պարտություն կրեցին ավստրիացիներից, որոնց ղեկավարում էր էրցհերցոգ Կառլը։

Իտալիական կամպանիայում նա հայտնվում է գեներալ Նապոլեոնի հետ կողք կողքի, որտեղ հաջողություն է ունենում Տրիեստի գրավման ժամանակ։  Իտալիայի հյուսիսային պատերազմների ժամանակ նրա արժանիքները այնքան մեծ էին, որ, ըստ ժամանակակիցների վկայության, նրա խոսքերը կարող էին մրցակցել Նապոլեոնի փառքի հետ։  Սակայն, մրցակցության ոգին նրանց միջև միշտ մնում է անհաղթահարելի խոչընդոտ։

Հենց այստեղ է, որ Նապոլեոնը որոշում է ազատվել արժանի հակառակորդից Իտալական բանակի շարքերում։ Եվ տալիս է դիվիզիոն գեներալին «հատուկ պատվավոր հանձնարարություն»՝ հասցնել Փարիզ։ Դիրեկտերիայի կողմից Բերնադոտը ընդունվում է մայրաքաղաքում պատվավոր կերպով։ Սակայն այստեղ տեղի է ունենում մի իրադարձություն, որը փոխում է երիտասարդ գեներալի ճակատագիրը։ Մարսելում՝ երկրի հարավում, գահընկեց արված Բուրբոնների կողմնակիցները շարժում են սկսում։ Դիրեկտորիան Բերնադոտին հրամայում է այնտեղ վերականգնել կարգ ու կանոնը, ինչը նա անում է առանց արյունահեղության և դրանով իսկ ձեռք է բերում ընդունակ դիվանագետի անուն։

Փարիզ վերադառնալուն պես, Բերնադոտին ուղարկում են Նապոլեոնի բանակ՝ արևմուտք։ Սակայն Բերնադոտը հրաժարվում է այս ծառայությունից՝ խնդրելով այլ ծառայություն։ Շուտով նա իր հրամանատարության տակ է ստանում Իտալական բանակը, այնուհետև ուղարկվում է Վիեննա։

Շուտով տեղի է ունենում մի իրադարձություն, որով նա մտնում է Բոնապարտի ընտանեկան շրջանի մեջ։ 1798 թ.-ին Բերնադոտը ամուսնանում է մարսելյան նավատեր Դեզիրե Քլարիի դստեր հետ, որը համարվում էր Նապոլեոնի հարսնացուն, և ում քույրը ամուսնացած էր Ժոզեֆ Բոնապարտի հետ։

Հաջորդ տարի Բերնադոտը նշանակվում է Ռեյնի հսկող-դիտող բանակի հրամանատար։ Նա հաջող կերպով ղեկավարում է բանակը՝ հաջորդ տարի գրավելով Մանհեյմը։

Անուհետև, 1799 թ․-ի հուլիսից սեպտեմբեր նշանակվում է Ֆրանսիայի զինվորական նախարար։ Հեղափոխական ժամանակներ էին, և Բերնադոտը մեծ թվով թշնամիներ է ձեռք բերում Դիրեկտորիայում։ Նրան հեռացնում են նախարարի պաշտոնից, իսկ Բրյումերի 18-ի հեղաշրջումից հետո նրա անունը հայտնվում է աքսորվողների ցուցակում։

Շուտով Բերնադոտի հեղինակությունը Փարիզյան վերնախավի շրջանում այնքան է մեծանում, որ Նապոլեոնը ստիպված է լինում, նրան ջնջել «Սև ցուցակից»։ Բերնադոտը ընտրվում է պետական խորհրդի անդամ և նշանակվում է Արևմտյան բանակի հրամանատար։ 1800 թ․-ի մայիսին նա կանխում է անգլիական բանակի մուտքը Կիբերոն։

Գործունեությունն իբրև Մարշալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1804 թ.-ին կայսրության հաստատումից հետո Ժան բատիստ Ժյուլ Բերնադոտը դառնում է երկրի 20 ազդեցիկ գեներալներից մեկը և շուտով ստանում է Մարշալի տիտղոս։

Նորաթուխ մարշալը  ստանում է գեներալ-նահանգապետի կոչում՝ ֆրանսիացիների կողմից օկուպացված Հաննովերում։ Այստեղ Բերնադոտը մեծ հայտնիություն է վաստակում, քանի որ ողջունում է այն բացասկան տրամադրությունները, որոնք կային Նապոլեոնի կառավարման հետ կապված։

Հատկանշանան է, որ հետագայում մարշալի անունը հիշատակվում է ոստիկանությունում՝ հանրապետականների հետ բանսարկություններ կատարելիս։ Բայց այն փաստը, որ նա հանդիսանում էր «Բոնապարտների ընտանիքի անդամ», մշտապես օգտվում էր կայսեր վստահությունից։

Շուտով սկսվում է պատերազմաշարը 3-րդ ու 4-րդ հակաֆրանսիական կոալիցիաների դեմ։ Մարշալին հանձնարարվում է 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը։ 1805 թ.-ին Ուլմում և Աուստերլիցում, որտեղ Ֆրանսիան կռվում էր Ռուսաստանի և Ավստրիայի դեմ, Բերնադոտը նոր փառքի է արժանանում։ Աուստերլիցում Բերնադոտը ղեկավարում էր ֆրանսիական բանակի կենտրոնը  և մեծապես նպաստում է հաղթանակի կայացմանը։ Այս կապակցությամբ Պոնտե-Կորվոյում կայսրը նրան դարձնում է հողատեր իշխան։

Ռուս-պրուսա-ֆրանսիական պատերազմում  1806-1807 թթ․-ն Բերնադոտը մասնակցում է  Զաաֆելդի, Իենի, Գալլի ճակատամարտերին։ Իսկ Մյուրատի, Սուլտի հետ միասին մասնակցում է Լյուբեկի մարտին և հասցնում է պրուսական բանակը /որը ղեկավարում է Բլյուխերը/ կազմալուծման։ Շուտով պրուսացիները Ռատկայում ստիպված են լինում անձնատուր լինել ֆրանսիացիներին։

Այստեղ ֆրանսիացիների դեմ զենք է ծառայում շվեդական դիվիզիան, որի նկատմամբ Բերնադոտը բարյացկամ վերաբերմունք է դրսևորում, իբրև գերվածերի, ինչը հետագայում մեծապես փոխում է նրա կյանքը։ Այնուամենայնիվ, Լյուբեկում նա չի կարողանում իր զինվորներին փրկել կոտորածից։ 1806 թ.-ին 4 հազարանոց շվեդական ջոկատը գերի է ընկնում, սակայն Բերնադոտը գերվածների նկատմամբ սիրալիր վերաբերմունք է ցուցաբերում՝ այդ կերպ գրավելով նրանց համակրանքը։

Այնուհետև Բերնադոտը ղեկավարում է ֆրանսիական զորքերը Հյուսիսային Գերմանիայում և Դանիայում, ապա ուղարկվում է Լեհաստան։ Այստեղ նա պարտության է մատնում գեներալ-մայոր Մարկովին Մորունգենի ճակատամարտում։ Կայսրը, որպես պարգև, նրան նշանակում է օկուպացված բանակի հրամանատար Հյուսիսային Գերմանիայում /Հանզեյնյան քաղաքների նահանգապետ/։ 1807 թ․-ի փետրվարին մարշալը, ղեկավարելով 9-րդ բանակային կորպուսը, մաքրում է Վալխեռն կղզին անգլիական դեսանտից, որտեղ ռազմական գործողությունների արդունքում գերվում են 1500 շվեդներ։ Բերնադոտը նրանց նկատմամբ բավականին մարդկայնորեն է վերաբերվում, որի արդյունքում նրա անունը հայտնի է դառնում Շվեդիայում։

Շպանդենի մարտում մարշալը ծանր վիրավորվում է, և նա ստիպված է լինում, բուժման նպատակով, թողնել բանակը։ Այդ ժամանակ, երբ 1809 թ.-ին սկսվում է Ավստրիայի դեմ պատերազմը, նա ջախջախում է Կառլ էրցհերցոգի բանկը Լինցում Վանդամի կորպուսի օգնությամբ։ Իսկ Վուագրամի մարտում նա մեծ հաջողության է հասնում։

Շվեդիայի թագավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական հաղթանակները վերացնում են հրամանատարի կախվածությունը Նապոլեոնից, որի արդյունքում նրանց հարաբերությունները լարվում են։ Թագակիրը սկսում է նրան մեղադրել, որ սաքսոնական դաշնակից զորքերը պարտվեցին և նահանջեցին։ Այս պատճառով, մարշալը լքում է բանակը՝ գնալով Փարիզ։

Նույն ժամանակ անգլիացիները դեսանտ են իջեցնում գրավելով Ֆլիսսինգենը։ Նախարարների խորհուրդը հանձնարարում է Բերնադոտին բանակ կազմավորել ցամաքային պաշտպանության համար։ Բերնադոտը 80 հազարանոց զորքով շարժվում է Ֆլիսսենգեն։ Անգլիացիները գործողություններ չեն ձեռնարկում և լքում են Ֆրանսիան։

Նապոլեոնը սկսում է մեղավորներ փնտրել և հրամայում է Ֆլիսսենգենը հանձնած գեներալ Մոնին մահապատժի ենթարկել։ Նապոլեոնը՝ զգուշանալով 80 հազարանոց բանակի հրամանատար, արդեն իսկ իրենից կախվածություն չունեցող, Բերնադոտից, և նրան տարածքից հեռացնելով, նշանակում է Հռոմի գեներալ-նահանգապետ։ Ապա պաշտոնաթող է անում նրան, որովհետև անհանգստացած էր նրա հաղթանակներով։ Թվում էր, թե Պոնտե-Կորվոյի իշխանի կենսագրության վրա խաչ է քաշվում։

Հենց այդ ժամանակ Շվեդիայում գահաժառանգության խնդիր է սկսվում։ Կառլ 13-րդը ժառանգներ չուներ, արդյունքում սկսում են նոր գահաժառանք փնտրել։ Միաժամանակ, Շվեդիայի սպաները, որ Բերնադոտին լավ էին ճանաչում՝ Եվրոպայի նկատմամբ  իր դրական վերաբերմունքով, նրա թեկնածությունն են առաջարկում։ Փարիզ նման առաջարկությամբ աուրհանդակ է ուղարկվում։ Ժան Բատիստ Ժյուլ Բերնադոտը չի հրաժարվում շվեդական գահի ժառանգորդը դառնալուց։

1810 թ.-ի օգոստոսին շվեդական ընտրողական ռիկսդագով Էրեբրու քաղաքում նա հայտարարվում է արքայական գահի ժառանգորդ, այնուհետև ընդունում է Լյութերականությունը, որը հանդիսանում էր Շվեդիայի պետական կրոնը։ Նույն ամսում անժառանգ Կառլ 13-րդը հրաման է արձակում, որ իր գահը ժառանգում է Բերնադոտը Կառլ Յուհանին։ Նոր թագաժառանգը Շվեդիա է գալիս հոկտեմբերին, որտեղ և ընդունվում է բարձրակարգ արարողությամբ և շուտով Ստոկհոլմում ընդունում է լյութերականություն։

Նապոլեոնը իր համաձայնությունն է տալիս, այն պայմանով, որ Շվեդիան երբեք դուրս չպիտի գա Ֆրանսիայի դեմ։ Նապոլեոնը ցանկանում էր, որ Շվեդիան լինի իր դաշնակիցը Ռուսաստանի դեմ, սակայն, նա թերագնահատում է Բերնադոտին, որը արդեն վաղուց իրեն չէր համակրում։

Նորաթուխ թագաժառանգը ֆլիգռլ-ադյուտանտ գնդապետ Չերնիշեվի միջոցով տեղեկացրեց կայսր Ալեքսանդր առաջինին, որ ոչինչ չի ձեռնարկի ընդդեմ Ռուսաստանի։  Ստացվում է, որ Ստոկհոլմը մասնակցում է մայրցամաքային շրջափակմանը, որն սպառնում էր երկրի մասնատումով։ Նապոլեոնի և արքայազն Կառլ Յուհանի հարաբերությունները վերջնական սրվում են։  Ի պատասխան Նապոլեոնը հրամայում է օկուպացնել շվեդական Պոմերանիան։

1812 թ․ մարտին Ռուսաստանի և Շվեդիայի միջև կնքվում է պայմանագիր ընդդեմ Ֆրանսիայի։ Ռուսաստանը հաջողության դեպքում խոստանում է Դանիայից՝ Նապոլեոնի դաշնակցից, կտրել  Նորվեգիան և տալ Շվեդիային։

Օգոստոսին ֆիննական Աբո քաղաքում Ալեքսանդրն ու Բերնադոտը անձամբ հանդիպում են, որտեղ կնքվում է ռուս-շվեդական գաղտնի համաձայնագիր։ Բանակցությունների արդյունքում հաստատվում է Ֆինլյանդիայի միացումը Ռուսաստանին։ Ալեքսանդրը իր կողմից հնարավոր համարեց նախկին  մարշալի փոխարինումը Բոնապարտի գահին։

1812 թ.-ի գործողություններին Շվեդիան չմասնակցեց։ Սակայն մեկ տարի անց նախկին նապոլեոնյան մարշալը կանգնում է Հյուսիսային 130 հազարանոց բանակի գլխին, որի կազմում 28 հազարը շվեդական զորքերն էին՝ տեղակայված Պոմերանիայում։ Բանակի առաջ խնդիր էր դրված գրավել Բերլինը, Մագդեբուրգը, որի նպատակն էր Հյուսիսից հարվածել Նապոլեոնի բանակին։

Գռոսբերենի մարտում ֆրանսիական զորքերը մարշալ Ուդինոյի գլխավորությաբ նահանջեցին Բերնադոտի բանակի առաջ։ Ուդինոն փոխարինվեց մարշալ Նեյով։ Նոր մարտ տեղի ունեցավ Դենեվիցում։ 12 հազար սակսոնացիներ հրաժարվում են կռվել հանուն Նապոլեոնի և անցնում են Բերնադոտի կողմը։ Ֆրանսիական բանակում խուճապ է սկսվում, որին հաջորդում է անկանոն նահանջը։ Դեննեվիցի հաղթանակի կապակցությամբ Կառյլ Յոհանին, իբրև դաշնակից զորքերի Հյուսիսային բանակի հրամանատար, Ռուսաստանի կողմից շնորհվեց Սուրբ Գեորգիի առաջին աստիճանի շքանշան։

Արքայազնը մասնակցում է նաև Լայպցիգի և Լյուբեկի գրավման գործողություններին։ Լայպցիգում նախկին մարշալի հովանավորության տակ անցան ֆրանսիական բանակի հետևակ զորքի սաքսոնական բրիգադները և վյուրտեմբուրգյան կավալերիան։

Շվեդական զորքերը բուն Ֆրանսիական տերիտորիայի մարտերին չմասնակցեցին։ Այդ ժամանակ նրանք հարված հասցրեցին

դանիական բանակին և կանգնեցին Նիդերլանդներում։ Փարիզում հաղթանակած Կառլ Յուհանը եկավ՝ առանց իր շվեդների։

1815 թ.-ի Բերնադոտը, առանց արյունահեղության, Շվեդիային է միացնում Նորվեգիան, փոխարենը Դանիական թագավորությանը տալով Պոմերանիան։ Նապոլեոնի գահընկեցությունից հետո նրա ռեյտինգը կտրուկ ընկնում է Ֆրանսիայում և հայրենական կայսերական գահին նստելու հույսերը չեն արդարանւմ։ Բացի այդ, դրան դեմ էին Լոնդոնն ու Վիեննան։ Բերնադոտը հաստատում է Նորվեգիայի միացումը Շվեդիային՝ պահպանելով Նորվեգական կոնստիտուցիան։ 1818 թ․-ին մահանում է  Կառլ 13-ը։ Նրա փոխարեն գահ է բարձրանում Բերնադոտը՝ Կառլ 14-րդ Յուհան անունով՝ դառնալով ներկայիս շվեդական թագավորության դինաստիայի հիմնադիրը, և քառորդ դար ղեկավարում է Շվեդիան՝ մահանալով 1844 թ․-ին՝ այդպես էլ չսովորելով շվեդերենը և չսիրելով շվեդական խոհանոցը։ Շվեդական արքունիքում հավաքված էր հատուկ խոհարարների խումբ, որոնք արքայի համար ֆրանսիական ուտելիքներ էին պատրաստում։

Նա այդպես էլ չսովորեց շվեդերենը, իսկ պառլամենտի ելութները նրա համար շվեդերենով գրում էին հատուկ սփիչրայթերները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 100 великих полководцев Западной Европы Шишов Алексей Васильевич
  • Шиканов В.Н. Созвездие Наполеона: маршалы Первой империи. М., 1999.
  • Наполеон. Избранные произведения. М., 1956.
  • Делдерфилд Р.Ф. Маршалы Наполеона. М., 2001

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Бернадот, Жан-Баптист-Жюль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Форстен Г. В. (1890–1907). «Карл XIV Иоанн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Бернадот Жан Батист // Бари — Браслет. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 3).
  • Лазарев С. Е. Бауценовское сражение (200 лет Заграничным походам русской армии) // Военно-исторический архив. — 2013. — № 9 (165). — С. 66—85.
  • Базен К. Бернадот. Гасконский кадет на шведском троне. — СПб.: Крига, 2014. — 344 с.: ил. — ISBN 978-5-901805-68-8
  • Григорьев Б. Н. Бернадот. — М.: Вече, 2013. — 480 с.:ил. — (Великие исторические персоны) — ISBN 978-5-4444-1103-2
  • Стаффан Скотт. Династия Бернадотов: короли, принцы и прочие. — М.:Ломоносовъ, 2011. — 408 с.: ил. — (История. География. Этнография) — ISBN 978-5-91678-082-6
  • Троицкий, Николай Алексеевич Маршалы Наполеона // Новая и новейшая история. — 1993. — № 5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ XIV Յուհան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 405