Կառլ Կնուտսոն Բունդե (1409-1470)։ Շվեդիայում իշխել է որպես Կառլ VIII (1448-1470, ընդմիջումներով), բայց իրականում Կառլ II-ն էր, իսկ Նորվեգիայում իշխել է որպես Կառլ I, իշխել է 1449-1450 թվականներին։ Դանիական տիրապետության դեմ 1434-1436 թվականների ժողովրդական ապստամբության ժամանակ ընտրվել է շվեդական պետության տիրակալ, իսկ 1436 թվականից հետո դարձել միակ տիրակալը։ 1448 թվականին ընտրվել է Շվեդիայի թագավոր։ Գահակալման ամբողջ շրջանում պատերազմել է Դանիայի թագավոր Քրիստիան I-ի դեմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 324)։