Կառլ II (Իսպանիայի թագավոր)
Կառլ II Carlos II | |
---|---|
Իշխանություն | 17 սեպտեմբեր 1665 – 1 նոյեմբեր 1700 |
Ծնվել է՝ | 1661 նոյեմբերի 6 |
Ծննդավայր | Մադրիդի թագավորական Ալկասար, Իսպանիա |
Մահացել է՝ | 1 նոյեմբերի 1700 | (տարիքը 38)
Վախճանի վայր | Թագավորական Ալկասար, Մադրիդ, Իսպանիա |
Թաղվել է՝ | Էլ Էսկորիալ, Իսպանիա |
էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի և Էլ Էսկորիալ | |
Երկիր | Իսպանիա |
Ազգություն | Իսպանացի |
Հարստություն | Հաբսբուրգներ |
Նախորդ | Ֆիլիպ IV |
Հաջորդող | Ֆիլիպ V |
Ամուսին | Մարի Լուիս Օռլեանցի |
Տոհմ | Իսպանիայի Հասբուրգների տոհմ |
կառավարիչ | |
Հայր | Ֆիլիպ IV |
Մայր | Մարիանիա Ավստրիացի |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | չարորակ ուռուցք և Habsburger Unterlippe? |
Ստորագրություն |
Կառլ II (իսպ.՝ Carlos II, նոյեմբերի 6, 1661[3][1][2][…], Մադրիդ, Իսպանիա[3] - նոյեմբերի 1, 1700[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[1]), Իսպանիայի վերջին Հաբսբուրգ թագավորը։ Նրա իշխանությունը տարածվում էր Հարավային Նիդերլանդների և Իսպանական անդրծովյան կայսրության վրա, սկսված Ամերիկայից մինչև Իսպանական արևելյան Ինդիաներ։ Նրան անվանում էին «տկար» (Իսպաներեն. el Hechizado)[4], քանի որ նա հայտնի էր իր վատ ֆիզիկական և մտավոր ունակություններով։
Նա մահացել է 1700 թվականին առանց երեխա և անժառանգ։ Իր վերջին ցանկության մեջ նա իրեն հաջորդող անվանեց իր հեռավոր զարմիկ Անժոյի դուքս Ֆիլիպին, ով Կառլի խորթ քույր Մարիա Թերեզա իսպանացու թոռն էր, ով իր հերթին Լյուդովիկոս XIV-ի երկրորդ կինն էր[5] (և հետևաբար Լյուդովիկոս XIV թոռը)։ Քանի որ մնացած եվրոպական տերությունները վտանգ տեսան Ֆրանսիայի և Իսպանիայի միավորումից, որը կառաջացների ուժերի կենտրոնացում Եվրոպայում, սկսեցին Պատերազմ Իսպանական ժառանգության համար Կառլի մահից քիչ հետո։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլը ծնվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Ֆիլիպ IV-ի և նրա երկրորդ կին Մարիանա Ավստրիացու ընտանիքում (նաև հայտնի որպես Մարիա Աննա)։ Նա իր հոր միակ արու զավակն էր երկու ամուսնություններից։ Կառլոսին տրվեց Աուստրիայի արքայազն տիտղոսը, որը տրվում էր իսպանական գահի առաջին ժառանգին[6]։
Հաբսբուրգների իսպանական թագավորական ճյուղը հայտնի էր իր արյունակցական կապերի պահպանմամբ[7]։ Նրանք ձեռնպահ էին մնում օտարների հետ ամուսնություններից, որպեսզի չխառնեին իրենց տոհմական արյունը։ Ֆիլիպը և Մարիանան զարմիկներ էին։
Նրա խորթ եղբայրների մահից հետո նա մնաց իսպանական Հաբսբուրգների գծի միակ արական սեռի ներկայացուցիչը[8]։ Կառլոսը չէր կարողանում խոսել սովորել մինչև չորս տարեկանը և քայլել մինչև ութ տարեկանը։ Նրա ծնոտը այնքան թերզարգացած էր, որ նա հազիվ էր կարողանում խոսել։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլոսի կառավարման տարիները դժվարին էին Իսպանիայի համար։ Տնտեսությունը թուլացած էր, հողը բերրի չէր և միապետի իշպանությունը Իսպանիայի տարբեր տարածաշրջանների վրա թույլ էր։ Իսպանիան ֆինանսական ճգնաժամի մեջ էր[9]։ Իսպանիայի իշխանության վրա սկսեցին ազդել արտաքին տերությունները, հատկապես Ֆրանսիան և Ավստրիան։
Կառլը երեք տարեկան էր երբ նրա հայր Ֆիլիպ IV-ը մահացավ 1665 թվականի սեպտեմբերի 17-ին։ Կաստիլիայի խորհուրդը նշանակեց Ֆիլիպի երկրորդ կնոջը, ով Կառլի մայրն էի, որպես ժամանակավոր կառավարիչ մինչև Կառլը կմեծանա։ Այդ ժամանակ Իսպանական կայսրության տարածքը կազմում էր 12,2 միլիոն քառակուսի կիլոմետր, սակայն մյուս կողմից Ֆիլիպը չէր կարողացել իրականացնել հաջող ռազմական և սոցիալական բարեփոխումներ։ Կառլը ժառանգել էր Պորտուգալիայի անկախության պատերազմը և իր թագադրումից հետո ներքաշվեց Դեոալյուցիոն պատերազմում Ֆրանսիայի հետ Իսպանական Նիդերլանդներում։ Որպես ժամանակավոր կառավարիչ Մարիանան երկրի ղեկավարման ժամանակ օգտվում էր մի քանի հավատարիմ մարդկանց խորհուրդներից, որոնք ոչ մի օգուտ չէին տալիս երկրին։ Այդ հավատարիմների մեջ էր մտնում Խուան Էվերարդո Նիթարդը, ում Մարիանան կարգեց Գլխավոր ինկվիզիտոր 1666 թվականին, ինչի արդյունքում նա դարձավ Իսպանիայի ամենաազդեցիկ անձը։ Նա դե ֆակտո Իսպանիայի վարչապետն էր։ Նիթարդը իր կառավարման ընթացքում մեծ վնաս հասցրեց Իսպանիայի կայսրությանը։ 1668 թվականի դրությամբ Նիթարդի վարած քաղաքանության արդյունքում Իսպանիայի զինված ուժերը թուլացան և Պորտուգալիայի անկախության պատերազմի վերջում նա համաձայնեց Պորտուգալիայի թագի կորուստը և պաշտոնապես ճանաչեց Բրագանսայի անկախությունը՝ կնքելով Լիսաբոնի պայմանագիրը[10]։ Պայմանագրով Հյուսիսային Աֆրիկայի էնկլավ Սեուտան անցավ Իսպանիային, սակայն նա կորցրեց Պորտուգալիան և Պորտուգալիայի գաղութները։ Այնուամենայնիվ Խորհրդի անդամները և հատկապես Կառլի խորթ եղբայր. ճանաչված ռազմական հրամանատար Խուան Խոսեն դեմ էին թագուհու մտերիմներին, և ապստամբություն կազմակերպեց Արագոնում և Կատալոնիայում 1669 թվականի փետրվարին և շարժվեց Մադրիդի վրա, ինչի արդյունքում Նիթարդը ազատվեց պաշտոնից[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ «A History of Spain and Portugal, v. 1». Chapter 15, "The Seventeenth Century Decline". էջեր Payne, Stanley. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Kamen, Henry. "Philip V of Spain: The King who Reigned Twice", Published by Yale University Press, 2001. ISBN 0-300-08718-7
- ↑ Sampedro, José Luis (2006). «Los títulos del Príncipe - La dignidad de Príncipe de Asturias». Boda Real. abc.es. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Royal dynasties as human inbreeding laboratories: the Habsburgs, by F. C. Ceballos & G. Álvarez1». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Nature Inbred royals show traces of natural selection by Ewen Callaway
- ↑ Jon Cowans (2003). Modern Spain: A Documentary History. U. of Pennsylvania Press. էջեր 26–27. ISBN 0-8122-1846-9.
- ↑ A History of Spain by Simon Barton
- ↑ http://enciclopedia.us.es/index.php/Juan_Jos%C3%A9_de_Austria
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ II (Իսպանիայի թագավոր)» հոդվածին։ |
|