Jump to content

Կառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառավարում, կազմակերպության կամ հասարակության մեջ որոշումներ կայացնելու և իրականացնելո գործընթաց։ Այն ներառում է որոշումների կայացման, կանոնների հաստատման և իրավապահ մարմինների մեխանիզմներ, որոնք առաջնորդում են կազմակերպության կամ հասարակության գործունեությունը։ Արդյունավետ կառավարումը կարևոր է կարգուկանոն պահպանելու, նպատակներին հասնելու և համայնքի կամկազմակերպության անդամների կարիքները բավարարելուհամար։ Բացի այդ, արդյունավետ կառավարումը խթանում է թափանցիկությունը, վստահություն է ստեղծում շահառու անձանց միջև և հարմարվում փոփոխվող հանգամանքներին՝ ապահովելով, որ կազմակերպությունը կամ հասարակությունը մնան պատասխանատու և կայուն իրենց նպատակներին հասնելուհամար։ Այն օրենքների, սոցիալական նորմերի, իշխանության (սոցիալական և քաղաքական) կամ լեզվի միջոցով փոխգործակցության գործընթաց է, որը կառուցված է կազմակերպված հասարակության հաղորդակցության շրջանակներում[1] սոցիալական համակարգի միջոցով (ընտանիքի, սոցիալական խմբի, պաշտոնական կամ ոչ պաշտոնական կազմակերպության, իրավասության տակ գտնվող տարածքի կամ տարածքների միջև)։ Կատարվում է պետության կառավարության, շուկայի կամ ցանցի կողմից։ Այն հավաքական խնդրի լուծման մեջ ներգրավված մասնակիցների շրջանում ճիշտ ընթացքի ընտրության գործընթացն է, որը հանգեցնում է ընդունելի վարքի և սոցիալական կարգի ստեղծմանը, ամրապնդմանը կամ վերարտադրմանը[2]։ Պարզ լեզվով ասած՝ կարելի է բնութագրել որպես գործընթացներ, որոնք գոյություն ունեն պաշտոնական հաստատությունների ներսում և նրանց միջև։

Տարբեր կազմավորումներ (հայտնի են որպես կառավարման մարմիններ) կարող են կառավարել։ Առավել պաշտոնականը կառավարությունն է՝ մի մարմին, որի միակ պարտականությունն ու լիազորությունը տվյալ աշխարհաքաղաքական համակարգում (օրինակ՝ ինքնիշխան պետությունում) պարտադիր որոշումների ընդունումն է՝ կանոններ և ուղեցույցներ սահմանելով։ Կառավարման այլ տեսակներ ներառում են կազմակերպություն (օրինակ՝ կառավարության կողմից որպես այդպիսին ճանաչված իրավաբանականանձ), հասարակական-քաղաքական խումբ (հիերարխիկ քաղաքական կազմակերպություն, ցեղ, վայրագ խմբեր, ընտանիք, նույնականացվող կրոնական ենթակազմ և այլն) կամ մարդկանց այլ ոչ պաշտոնական խումբ։

Կառավարումը կանոնների, նորմերի և գործողությունների կառուցվածքի  պահպանման միջոց է[3]։ Պաշտոնական աստիճանը կախված է տվյալ կազմակերպության ներքին կանոններից և դրա գործունեության արտաքին պայմաններից։ Որպես այդպիսին, կառավարումը կարող է ունենալ տարբեր ձևեր, առաջնորդվել տարբեր շարժառիթներով և հասնել տարբեր արդյունքների։ Պետական կառավարումն արտացոլում է աճող իրազեկությունը, թե ինչպես իշխանության ցրված ձևերը կարող են կարգուկանոն ապահովել նույնիսկ պետության գործունեության բացակայության դեպքում։ Օրինակ, կառավարությունը կարող է գործել որպես ժողովրդավարական, որտեղ քաղաքացիները քվեարկում են այն մասին, թե ով պետք է կառավարի երկիրը, և նպատակը հանրային բարիքն է, մինչդեռ շահույթ չհետապնդող կազմակերպությունը կամ կորպորացիան կարող է ղեկավարվել վարչական խորհրդի կողմից և հետապնդել ավելի կոնկրետ նպատակներ։

Բացի այդ, որոշումներ կայացնելու իշխանություն չունեցող տարբեր արտաքին դերակատարներ կարող են ազդել կառավարման գործընթացի վրա։ Դրանք ներառում են լոբիստներ, վերլուծական կենտրոններ, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, համայնք և լրատվամիջոցներ։

Բարձրագույն կրթության հաստատությունների մեծ մասը կառավարումը առաջարկում է որպես ուսումնասիրության ոլորտ, ինչպիսիք են Բալսիլի Միջազգային հարաբերությունների դպրոցը, Մունկի համաշխարհային դպրոցը, Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, Հարթիդպրոցը, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը։

Շատ սոցիոլոգներ օգտագործում են «կառավարում»  տերմինը, քանի որ այն ընդգրկում է կառավարման գործընթացում ներգրավված ինստիտուտների և հարաբերությունների ողջ շրջանակը[4]։

Կառավարում բառը, ինչպես և կառավարությունը ծագում է հունական kubernaein [kubernáo] բայից (ինչը նշանակում է «կառավարել», որի փոխաբերական իմաստն առաջին անգամ վկայվեց Պլատոնի կողմից[5])։ Անգլերենում բառի երբեմնի գործածումը՝ երկրի կառավարման հատուկ գործունեությանը վերաբերելու համար, սկիզբ է առնում վաղ ժամանակակից Անգլիայից, երբ «թագավորության կառավարում» արտահայտությունը հայտնվում է Ուիլյամ Թինդեյլի աշխատություններում[6] և թագավորական նամակագրության մեջ՝ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս V-ից Անգլիայի թագավոր Հենրի VIII-ին[7]։ Ինստիտուցիոնալ կառույցների հետ կապված առաջին օգտագործումը (ի տարբերություն անհատական կանոնների) հայտնվում է Չարլզ Փլամերի «Անգլիայի կառավարումը» աշխատությունում (1885 թվականի թարգմանություն Ջոն Ֆորտեսկուի 15-րդ դարի լատիներեն ձեռագրից, որը նաև հայտնի է որպես «Բացարձակ և սահմանափակ միապետության տարբերություն»)։ «Կառավարություն» բառի այս օգտագործումը կառավարման կարգավորումների վերաբերյալ դարձավ ուղղափառ, ներառյալ 1904 թվականին Սիդնի Լոուի նույն վերնագրով հեղինակավոր տեքստում և որոշ հետագա սահմանադրական բրիտանացի պատմաբանների շրջանում[8]։

Այնուամենայնիվ, «կառավարում» տերմինի օգտագործումը ներկայիս ավելի լայն իմաստով, որն ընդգրկում է հանրային և մասնավոր հաստատությունների լայն շրջանակ[9], լայն տարածում գտավ միայն 1990-ականներին, երբ այն վերաիմաստավորվեց տնտեսագետների և քաղաքագետների կողմից և տարածվեց այնպիսի հաստատությունների կողմից, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը[10]։ Այդ ժամանակից ի վեր այս տերմինը ավելի շատ գործածություն ունի[11]։

Կառավարման տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարումը հաճախ վերաբերում է կառավարման որոշակի մակարդակին, որը կապված է կազմակերպության տեսակի հետ (ներառյալ հանրային կառավարումը, համընդհանուր կառավարումը, շահույթ չհետապնդող կառավարումը, կորպորատիվ կառավարումը և նախագծերի կառավարումը), կառավարման որոշակիոլորտի՝ կապված գործունեության տեսակի կամ արդյունքի հետ (ներառյալ բնապահպանական կառավարումը, ինտերնետի կառավարումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարումը) կամ կառավարման որոշակիմոդելի, որը հաճախ բխում է որպես էմպիրիկ կամ նորմատիվ տեսություն (ներառյալ կարգավորող կառավարումը, մասնակցային կառավարումը, բազմամակարդակ կառավարումը, մետակառավարումը և համագործակցային կառավարումը)։

Կառավարումը կարող է նաև սահմանել կարգավորող կամ գործնական առաջադրանքներ։ Արդար կառավարման կամ լավ առօրյայի նորմատիվ հասկացությունները տարածված են քաղաքական կազմակերպությունների, հանրային հատվածի կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների շրջանում։

Կառավարումը որպես գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առավել վերացական իմաստով, կառավարումը տեսական հասկացություն է, որը վերաբերում է գործողություններին և գործընթացներին, որոնց միջոցով առաջանում և պահպանվում են կայուն գործելակերպերն ու կազմակերպությունները[12]։ Այս գործողություններն ու գործընթացները կարող են իրականացվել ցանկացած չափի ֆորմալ և ոչ ֆորմալ կազմակերպություններում, և դրանք կարող են հետապնդել ցանկացած նպատակ՝ լավ կամ վատ, շահութաբեր կամ ոչ։ Կառավարումն այս կերպ դիտարկելով՝ այս հայեցակարգը կարող է կիրառվել պետությունների, կորպորացիաների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ՀԿ-ների, գործընկերությունների և այլ ասոցիացիաների, գործարար հարաբերությունների (հատկապես աուտսորսինգի հետ բարդ հարաբերությունների), ծրագրի թիմերի և ցանկացած թվով մարդկանց վրա, ովքեր զբաղվում են ինչ-որ նպատակային գործունեությամբ։

Կառավարման տեսությունների մեծ մասը՝ որպես գործընթաց, առաջացել են նեոդասական տնտեսագիտության հիման վրա[13]։ Այս տեսությունները կառուցում են դեդուկտիվ մոդելներ, որոնք հիմնված են ժամանակակից տնտեսագիտության ենթադրությունների վրա ՝ ցույց տալու համար, թե ինչպես ռացիոնալ դերակատարները կարող են ստեղծել և պահպանել պաշտոնական կազմակերպություններ, ներառյալ ֆիրմաներ և պետություններ, և ոչ ֆորմալ կազմակերպություններ, ինչպիսիք են ցանցերը և հանրային տիրույթի կառավարման մեթոդները։ Այս տեսություններից շատերը հիմնված են գործարքի ծախսերի տնտեսագիտության վրա[14]։

Հանրային կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա տարբերություն կառավարման և քաղաքականության հասկացությունների միջև։ Քաղաքականությունը ներառում է գործընթացներ, որոնց միջոցով մի խումբ մարդիկ (հնարավոր է՝ տարբեր կարծիքներ կամ հետաքրքրություններ ունեցող) կայացնում են հավաքական  որոշումներ, որոնք սովորաբար համարվում են պարտադիր խմբի համար և գործնականում կիրառվում են որպես ընդհանուր քաղաքականություն։ Մյուս կողմից, կառավարումըարտացոլում է վարչական և գործընթացային վերահսկողությունները, այլ ոչ թե դրա հակասական տարրերը[15]։ Նման փաստարկը շարունակում է ենթադրել քաղաքականության և վարչակազմի միջև ավանդական տարանջատման հնարավորությունը։ Ժամանակակից կառավարման պրակտիկան և տեսությունը երբեմն հարցականի տակ են դնում այս տարբերությունը՝ ենթադրելով, որ ինչպես կառավարումը, այնպես էլ քաղաքականությունը ներառում են իշխանության և հաշվետվողականության ասպեկտներ։

Ընդհանուր առմամբ, պետական կառավարումն իրականացվում է երեք հիմնական եղանակով։

  • Հանրային-մասնավոր գործընկերություններառող ցանցերի միջոցով կամ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ,
  • Շուկայական մեխանիզմների օգտագործման միջոցով, որոնց համաձայն մրցակցության շուկայական սկզբունքները ծառայում են ռեսուրսների բաշխմանը պետական կարգավորման իրականացման գործում,
  • Վերևից ներքև մեթոդների միջոցով, որոնցում հիմնականում ներգրավված են կառավարությունները և պետական բյուրոկրատիան։

Մասնավոր կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավոր կառավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հասարակական կազմակերպությունները, ներառյալ մասնավոր կազմակերպությունները, վեճերի լուծման կազմակերպությունները կամ երրորդ անձանց այլ խմբեր, սահմանում են կանոններ և ստանդարտներ, որոնք պարտադիր ազդեցություն են ունենումկյանքի որակի և հասարակության լայն հնարավորությունների վրա։ Պարզ ասած, մասնավոր, այլ ոչ թե հանրային մարմիններն են ստեղծում հանրային քաղաքականությունը։ Օրինակ՝ ապահովագրական ընկերությունները հսկայական ազդեցություն ունեն հասարակության վրա, հիմնականում անտեսանելի է  և ազատորեն ընդունված, ինչը հասարակության մեջ կառավարման մասնավոր ձև է։ Իր հերթին, վերաապահովագրողները, որպես մասնավոր ընկերություններ, կարող են նմանատիպ մասնավոր կառավարում իրականացնել իրենց հիմքում գտնվող փոխադրողների նկատմամբ[16]։ «Հանրային քաղաքականություն» հասկացությունը չպետք է բացառապես կապված լինի կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հետ։ Հանրային քաղաքականությունը կարող է մշակվել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի կողմից։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է խոսել միայն կառավարության կողմից վարվող հանրային քաղաքականության մասին, ապա ավելի լավ է օգտագործել «պետական քաղաքականություն» տերմինը, որը վերացնում է քաղաքական որոշումներ կայացնող սուբյեկտի վերաբերյալ երկիմաստությունը։

Համընդհանուր կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համընդհանուր կառավարումը սահմանվում է որպես պետությունների, շուկաների, քաղաքացիների և կազմակերպությունների միջև ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտների, մեխանիզմների, հարաբերությունների և գործընթացների համալիր, ինչպես միջպետական, այնպես էլ ոչ կառավարական, որոնց միջոցով հավաքական շահերը ձևակերպվում են համընդհանուր մակարդակում, հաստատվում են իրավունքներն ու պարտականությունները և վերացվում են տարբերությունները[17]։ Ի տարբերություն կառավարում տերմինի ավանդական իմաստի, որոշ հեղինակներ, ինչպիսիք են Ջեյմս Ռոզենաուն, օգտագործել են «Համընդհանուր կառավարում» տերմինը՝ նկատի ունենալով փոխկապակցված հարաբերությունների կարգավորումը համապարփակ քաղաքական ուժի բացակայության պայմաններում[18]։ Դրա լավագույն օրինակը միջազգային համակարգն է կամ անկախ պետությունների միջև հարաբերությունները։ Այնուամենայնիվ, տերմինը կարող է կիրառվել ցանկացած վայրում, որտեղ մի խումբ ազատ հավասար մարդիկ պետք է կանոնավոր հարաբերություններ հաստատեն։

Վերլուծական կառավարման հիմքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծական կառավարման համակարգը կառավարման գործընթացների ուսումնասիրության գործնական մեթոդաբանություն է, որի ընթացքում տարբեր շահագրգիռ կողմեր փոխազդում և որոշումներ են կայացնում հավաքական հարցերի վերաբերյալ՝ այդպիսով ստեղծելով կամ ամրապնդելով սոցիալական նորմերն ու հաստատությունները։ Ենթադրվում է, որ կառավարման գործընթացները կարող են հայտնաբերվել ցանկացած հասարակության մեջ, և, ի տարբերություն այլ մոտեցումների, դրանք կարելի է դիտարկել և վերլուծել ոչ ստանդարտ տեսանկյունից։ Առաջարկվում է մեթոդաբանություն, որը հիմնված է հինգ հիմնական վերլուծական միավորների վրա ՝ խնդիրներ, դերակատարներ, նորմեր, գործընթացներ և հանգուցային կետեր։ Այս տրամաբանորեն հստակեցված վերլուծական միավորները կազմում են համահունչ մեթոդաբանություն, որի նպատակն է օգտագործվել որպես գործիք սոցիալ-քաղաքական հետազոտությունների համար[2][19][20]։

Ոչ առևտրային կազմակերպությունների կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ առևտրային կազմակերպությունների կառավարումը նպատակ ունի հասնել երկակի նպատակի՝ հասնել կազմակերպության սոցիալական առաքելությանը և ապահովել դրա կենսունակությունը։ Երկու պարտականություններն էլ կապված են հավատարմագրային պատասխանատվության հետ, որը հոգաբարձուների խորհուրդը (երբեմն կոչվում է տնօրեններ, կամ խորհուրդ, կամ կառավարման կոմիտե) կրում է կազմակերպության կողմից իրականացվող հատուկ գործողությունների վերաբերյալ լիազորությունների իրականացման հետ կապված։ Հասարակության վստահությունն ու հաշվետվողականությունը կազմակերպության կենսունակության կարևորագույն ասպեկտներն են, ուստի այն իրականացնում է սոցիալական առաքելություն այնպես, որ հարգվի նրանց կողմից, ում ծառայում է և այն հասարակությունը, որտեղ գտնվում է։

Բաժնետիրական կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժնետիրական կազմակերպությունները հաճախ գործածում են «կառավարում» բառը ՝ երկուսն էլ նկարագրելու համար.

  1. Այն ձևը, որով տնօրենների խորհուրդը կամ նմանատիպները ղեկավարում են ընկերությունը
  2. Այս ուղղությամբ կիրառվող օրենքները և սովորույթները

Բաժնետիրական կառավարումը բաղկացած է մի շարք գործընթացներից, սովորույթներից, քաղաքականությունից, օրենքներից և հաստատություններից, որոնք ազդում են այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ ղեկավարում, կառավարում կամ վերահսկում կազմակերպությունը։ Բաժնետիրական կառավարումը ներառում է նաև կազմակերպության ներսում գտնվող մարդկանց (շահառու անձանց) և  բաժնետիրական նպատակների միջև փոխհարաբերությունները։ Հիմնական մասնակիցներն են բաժնետերերը, ղեկավարությունը և տնօրենների խորհուրդը։ Այլ շահառու անձինք ներառում են աշխատակիցներ, մատակարարներ, հաճախորդներ, բանկեր և այլ վարկատուներ, կարգավորող մարմիններ, շրջակա միջավայրը և հասարակությունը։

Բաժնետիրական կառավարում բառի առաջին փաստագրված օգտագործումը պատկանում է Ռիչարդ Իլսին (1960) ՝բաժնետիրական կառավարման կառուցվածքն ու գործունեությունընշանակելու համար:Բաժնետիրական կառավարումհասկացությունն ինքնին ավելի հին է և արդեն օգտագործվել է 20-րդ դարի սկզբին ֆինանսական ոլորտի դասագրքերում (Բեկթ, Բոլթոն, Ռեել 2004)։

Ծրագրային կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի կառավարումը կառավարման համակարգ է, որի շրջանակներում ընդունվում են նախագծային որոշումներ և իրականացվում են նախագծի արդյունքները։ Դրա դերը վերարտադրելի և հուսալի համակարգ ապահովելն է, որի միջոցով կազմակերպությունը կարող է կառավարել իր կապիտալ ներդրումները։ Ծրագրի կառավարումը լուծում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ներգրավված բոլոր խմբերի միջև հարաբերությունների սահմանումը և տեղեկատվության հոսքի նկարագրությունը բոլոր շահառու անձանց համար։

Շրջակա միջավայրի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանական համատեքստում կառավարումը կարող է վերաբերել.

  • քաղաքական էկոլոգիայի հայեցակարգի, որը խթանում է էկոլոգիական քաղաքականությունը, որը նպաստում է մարդու կայուն գործունեությանը (այսինքն՝ կառավարումը պետք է հիմնված լինի բնապահպանական սկզբունքների վրա)։
  • շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վերահսկման և կառավարման հետ կապված որոշումների կայացման գործընթացները։ Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) սահմանում է բնապահպանական կառավարումը որպեսբազմաստիճան փոխազդեցություն (այսինքն՝ տեղական, ազգային, միջազգային/գլոբալ) երեք հիմնական դերակատարների միջև, բայց չսահմանափակվելով դրանցով, այսինքն՝ պետությամբ, շուկայի և քաղաքացիական հասարակությամբ, որը փոխգործակցում է միմյանց հետ՝ լինի դա ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով, ձևավորում և իրականացնում է քաղաքականություն՝ ի պատասխան շրջակա միջավայրի պահանջների և հասարակության կողմից ստացվող ներդրումների, կապված կանոններով, ընթացակարգերով, գործընթացներով և լայնորեն ընդունված վարքագծով՝ էկոլոգիապես կայուն զարգացման հասնելու նպատակով։

Հողային ռեսուրսների կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողերի կառավարումը կապված է հողի սեփականության և հողօգտագործման հարցերի հետ։ Այն ներառում է քաղաքականություն, գործընթացներ և ինստիտուտներ, որոնց միջոցով որոշումներ են կայացվում, իրականացվում և կյանքի են կոչվում հող մուտք գործելու, այն օգտագործելու և վերահսկելու վերաբերյալ. այն նաև վերաբերում է հողի նկատմամբ մրցակցային պահանջների կառավարմանը և համաձայնեցմանը։ Զարգացող երկրներում այն արդիական է որպես արդար և կայուն զարգացման խթանման գործիք, որի նպատակն է պայքարել այն երևույթի դեմ, որը հայտնի է որպես «հողերի բռնազավթում»[21][22]։ Հողային ռեսուրսների կառավարման գործառնական ասպեկտը հողային ռեսուրսների կառավարումն է։

Ենթադրվում է, որ հողերի սեփականության երաշխիքները նպաստում են աղքատության և սննդի անվտանգության կրճատմանը, քանի որ դրանք կարող են թույլ տալ ֆերմերներին լիարժեք մասնակցություն ունենալ տնտեսության մեջ։ Առանց սեփականության ճանաչված իրավունքների, փոքր ձեռնարկատերերի[23],այդ թվում գյուղատնտեսների համար դժվար է վարկ ստանալ կամ վաճառել իրենց բիզնեսը։

Երկրի տիրապետման խնդիրների և հողի կառավարման միջև մշտական փոխազդեցություն կա։ Օրինակ, պնդվել է, որ այն, ինչ հաճախ կոչվում է հողերի բռնազավթում, մասամբ հնարավոր է դարձել Վաշինգտոնի համաձայնությամբ ոգեշնչված զարգացող երկրների հողային շուկաների ազատականացման շնորհիվ։ Հողերի ձեռքբերման շատ գործարքներ ընկալվել են որպես բացասական հետևանքներ, և դա, իր հերթին, հանգեցրել է զարգացող երկրներում հողերի կառավարման բարելավման նախաձեռնություններին[24]։

Հողի կառավարման որակը կախված է դրա գործնական իրականացումից, որը հայտնի է որպես հողի կառավարում՝ հողի սեփականության կանոնների գործարկման ձև։ Եվ մեկ այլ գործոն հաշվետվողականությունն է՝ քաղաքացիների և շահառու անձանց հետ խորհրդակցելու և իրենց իշխանություններին պատասխանատվության ենթարկելու աստիճանը[24]։

Հողերի կառավարման բարելավման հիմնական միջազգային քաղաքական նախաձեռնությունը հայտնի է որպես Ազգային սննդի անվտանգության համատեքստում հողերի, ձկնորսության և անտառների պատասխանատու կառավարման կամավոր ուղեցույցներ[25], որոնք հաստատվել են Համաշխարհային սննդի անվտանգության կոմիտեի կողմից։

Լանդշաֆտային կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշաֆտի կառավարումը ընդհանուր առմամբ վերաբերում է այն կանոններին, գործընթացներին և հաստատություններին, որոնց համաձայն որոշումներ են կայացվում լանդշաֆտի պահպանման, կառավարման և պլանավորման վերաբերյալ։ Լանդշաֆտների կառավարումը տարբերվում է երկրից երկիր՝ կախված ազգային համատեքստից (օրինակ՝ քաղաքական համակարգ, պետական կառավարման կազմակերպում, տնտեսություն, մշակույթ և այլն)։ Ընդհանուր առմամբ, լանդշաֆտի կառավարումը կարելի է բնութագրել որպես էմպիրիկ դիտարկում և նորմատիվ գաղափար, որը հիմնված է բազմաթիվ շահառու անձանց հետ երկխոսության, բանակցությունների և տարածական որոշումների կայացման սկզբունքների վրա և նպատակ ունի միաժամանակ հասնել բնապահպանական, տնտեսական և սոցիալական նպատակներին[26][27]։

Լանդշաֆտի կառավարման մասին ներկայիս բանավեճը պահանջում է մասնակցային և ներառական գործընթացներ, որոնք հաշվի են առնում տեղական իրողությունները (այսինքն՝ կենսաֆիզիկական, մշակութային, սոցիալական պարամետրերը) և բազմաթիվ լանդշաֆտի գործակալների տեղական կարիքներն ու մտահոգությունները, արդյունավետորեն լուծում են շահերի բախման դեպքերը՝ ապահովելով լանդշաֆտի նկատմամբ ժողովրդավարական և արդար վերաբերմունք[28]։

Լանդշաֆտի կառավարման հարցում համապարփակ մոտեցումների ներդրումը բնապատկերների ոլորտում զարգացող միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնում է[27][29]։ Նման մոտեցումը լանդշաֆտի հայեցակարգումն է որպես համընդհանուր գույք[29][30]։ Լանդշաֆտի կառավարման մասին քննարկումը, որը հիմնված է ընդհանուր իրավունքների վրա, առաջ է քաշում բաց տեխնոլոգիաների անհրաժեշտությունը (այսինքն՝ մատչելի, ստեղծագործական ընդհանուր արտոնագրերով, բաց աղբյուրով), որոնք կարող են հեշտացնել լանդշաֆտի տվյալների հանրային հասանելիությունը (օրինակ՝ քարտեզներ/արբանյակային պատկերներ՝ լանդշաֆտի փոփոխության ուսումնասիրման և վերահսկման համար) և որոշումների կայացման, քարտեզագրման և պլանավորման բաշխված մասնակցությունը (օրինակ՝ բաց հարթակներ)։

Առողջապահության կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՀԿ-ի՝ առողջապահության ոլորտում կառավարումը վերաբերում է կառավարությունների/որոշումներ կայացնողների կողմից իրականացվող կառավարման և կանոնակարգման հետ կապված գործառույթների լայն շրջանակին, քանի որ նրանք ձգտում են հասնել ազգային առողջապահական քաղաքականության նպատակներին, որոնք նպաստում են առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիությանը[31]։ Առողջապահության ազգային քաղաքականությունը բարդ և դինամիկ գործընթաց է, որը փոխվում է պետությունից պետություն՝ կախված երկրում ստեղծված քաղաքական, պատմական և սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Այն հիմնականում ուղղված է առողջապահական համակարգի ամրապնդմանը, բնակչության թիրախային խմբերի առողջապահական կարիքները բավարարելու նրա կարողությունների ապահովմանը։

Ավելի լայն իմաստով, առողջապահության կառավարումը պահանջում է քաղաքականության սիներգետիկ համալիր, որոնցից շատերը վերաբերում են առողջապահությունից բացի այլ ոլորտներին, ինչպես նաև ազգային կառավարություններից դուրս գտնվող ղեկավարներին, որոնք պետք է աջակցվեն համագործակցություն ապահովող կառույցների և մեխանիզմների կողմից[32]։ Օրինակ, եվրոպական համատեքստում տարածաշրջանի անդամ պետությունների միջև համագործակցության արդյունքում մշակվել է առողջապահական քաղաքականության հիմք, որը կոչվում է «Առողջապահություն-2020»։ Սա քաղաքականության մարմիններին տալիս է տեսլական, ռազմավարական դասընթաց և առողջության բարելավման առաջնահերթությունների շարք՝ ապահովելով, որ այն լինի ավելի արդար և կայուն։

21-րդ դարում համընդհանուր միտումները (օրինակ՝ ժողովրդագրական իրավիճակի և համաճարակաբանության փոփոխություն, սոցիալական անհավասարության բարձրացում և ֆինանսական անորոշություն) ազդել են առողջապահական համակարգի առաջնահերթությունների և, հետևաբար, առողջապահության կառավարման գործառույթների սահմանման վրա։ Այս միտումները հանգեցրին բոլոր շահառու անձանց համատեղ գործողությունների անհրաժեշտությանը՝  21-րդ դարի հասարակության մեջ արմատական փոփոխությունների հասնելու համար[32]։ Կարևոր է նաև հաշվի առնել, որ մարդիկ ականատես են եղել ավանդական և ռեակտիվ առողջապահությունից նախաձեռնողական առողջապահության համընդհանուր անցմանը, որին հիմնականում նպաստել են առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումները։ Արհեստական Բանականության և մեքենայական ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տվել ավտոմատացնել և ստանդարտացնել առողջապահության բազմաթիվ գործընթացներ, ինչը նաև բացահայտել է առկա կառավարման կառույցների առջև ծառացած խնդիրները։ Այս խնդիրներից մեկը վերաբերում է բժշկական տվյալների տիրապետմանը։

Համացանցային կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովը համացանցի կառավարումը սահմանեց որպեսկառավարությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության կողմից իրենց համապատասխան գործառույթների, ընդհանուր սկզբունքների, նորմերի, կանոնների, որոշումների կայացման ընթացակարգերի, ծրագրերի մշակման և կիրառման, որոնք սահմանում են համացանցի էվոլյուցիան և օգտագործումը[33]։ Համացանցի կառավարումը կապված է այն բանի հետ, թե հասարակության յուրաքանչյուր հատված ինչ ազդեցություն պետք է ունենա համացանցի զարգացման վրա, օրինակ, թե որքանով պետք է պետությունը կարողանա այն գրաքննության ենթարկել և ինչպես են լուծվում համացանցային  խնդիրները, պետք է ուշադրություն դարձնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են կիբեր ահաբեկումը և հանցավոր վարքը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏՏ կառավարումը հիմնականում կապված է բիզնես կողմնորոշման և ՏՏ կառավարման միջև կապերի հետ։ Հստակ կառավարման նպատակն է ապահովել, որ ՏՏ ներդրումները շահույթ ստանան բիզնեսի համար և նվազեցնեն ՏՏ նախագծերի հետ կապված ռիսկերը[34]։

Բլոկչեյնային կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոկչեյնը առաջարկում է համաձայնագրերի իրականացումն ապահովելու, համագործակցության և համակարգման հասնելու նոր միջոց։ Բլոկչեյնների հիմնական տեխնիկական բնութագրերը աջակցում են գրառումների թափանցիկությանը և հետագծելիությանը, տեղեկատվության անփոփոխությանն ու հուսալիությանը և համաձայնագրերի կատարման ինքնավար ապահովմանը։ Այսպիսով, բլոկչեյնները կազդեն կառավարման ավանդական ձևերի վրա, առաջին հերթին պայմանագրային և հարաբերությունների վրա հիմնված կառավարում, և կարող են փոխել անհատների և կազմակերպությունների միջև համագործակցության կազմակերպման ձևը։ Բլոկչեյնի կառավարումը հիմնված է մի շարք արձանագրությունների և կանոնների վրա, որոնք հիմնված են կոդի վրա։ Որպես կառավարման բնօրինակ միջոց, այն տարբերվում է օրենքի հարկադիր կիրառությունից (ինչպես պայմանագրային կառավարման դեպքում) կամ ապագա հարաբերությունների արժեքից (ինչպես հարաբերությունների կառավարման դեպքում)։

Նորմատիվ կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմատիվ կառավարումն արտացոլում է ապակենտրոնացված և փոխադարձաբար հարմարվողական քաղաքական ռեժիմների առաջացումը, որոնք հիմնված են կարգավորման վրա, այլ ոչ թե ծառայությունների մատուցման, հարկման և միջոցների ծախսման վրա[35]։ Այս տերմինն արտացոլում է քաղաքական ռեժիմների միտումը՝ լուծելու բարդ խնդիրներ՝ օգտագործելով պատվիրակված կանոնների համակարգ։ Ամենայն հավանականությամբ, այն կհայտնվի ավելի բարդ, համընդհանուր, կոնֆլիկտային և լիբերալ-դեմոկրատական երկրներում[36]։ Տերմինը հիմնվում է մի կողմից նորմատիվ պետության և մյուս կողմից կառավարման պայմանների վրա և ընդլայնում դրանք։ Թեև «օրենսդրական պետություն» տերմինը անտեսում է ոչ պետական սուբյեկտներին (ՀԿ-ներ և բիզնեսներ) ազգային և գլոբալ մակարդակներում, «կառավարում» տերմինը անտեսում է կարգավորումը՝ որպես կառավարման հիմնարար գործիք։ Այսպիսով, «օրենսդրական կառավարում» տերմինը մեզ թույլ է տալիս հասկանալ կառավարումը պետությունից դուրս և կառավարումը կարգավորման միջոցով։

Լայն մասնակցության վրա հիմնված կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցային կառավարումը նպատակ ունի խորացնել ժողովրդավարական փոխգործակցությունը՝ պետական կառավարման գործընթացներում քաղաքացիների մասնակցության միջոցով։ Մասնակցային կառավարման տեսական հիմքերը, որպես պետական կառավարման տարբերակ, կարելի է վերագրել 1990-ականների սկզբին, երբ գիտնականները սկսեցին ընդգծել քաղաքացիների մասնակցության անհրաժեշտությունը պետական կառավարման գործընթացում[37]։ Պետական իշխանության այս ապակենտրոնացումըուժեղացնում է ուղղահայաց հաշվետվողականությունը՝ բարելավելով քաղաքացիների և քաղաքային իշխանությունների միջև փոխհարաբերությունները[37]։ Գաղափարն այն է, որ քաղաքացիները պետք է ավելի անմիջական դեր ունենան կառավարության որոշումների կայացման գործում, կամ գոնե ավելի ակտիվ մասնակցեն քաղաքական հարցերի լուծմանը։ Քաղաքացիական ծառայողները նույնպես պետք է արձագանքեն այս տեսակի մասնակցությանը։ Գործնականում լայն մասնակցության վրա հիմնված կառավարումը կարող է լրացնել քաղաքացիների դերը որպես ընտրողներ կամ դիտորդներ ընտրությունների ընթացքում՝ մասնակցության ավելի ուղղակի ձևերի միջոցով[38]։

Քաղաքացիների դերը լայն մասնակցության վրա հիմնված կառավարման մեջ կայանում է նրանում, որ նրանց տրվի պետական իշխանության ձև՝ որպես չքաղաքականացված քաղաքացիների ընտրված խումբ, որն իր ներդրումն է ունենում հանրային քաղաքականության մշակման գործընթացում[37][39]:Մասնակցային կառավարման տարբեր դրսևորումները ներառում են մասնակցային բյուջետավորում, պետական մակարդակով խորհուրդների և հասարակական կազմակերպությունների մասնակցություն, պետական հետազոտությունների իրականացում կամ սոցիալական հարցերի լուծմանը մասնակցություն։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում մասնակցային կառավարման ամենաարագ աճող ձևը եղել է մասնակցային բյուջետավորումը։ 2004 թ. - ին Բրիտանական Կոլումբիայի քաղաքացիական ասամբլեան դարձավ քաղաքացիների ուղղակի մասնակցության առաջին ձևը, որը ստեղծվել է նահանգի ընտրական համակարգը մշակելու համար[40]։ Բրազիլիայի կողմից ընդունված լայն մասնակցության վրա հիմնված բյուջետավորման համակարգը օգտագործվել էքաղաքացիների հզորացման և ժողովրդավարության որակի բարձրացման համար[41]։ Երկու օրինակներն էլ նպաստել են քաղաքացիների մասնակցության ընդլայնման հարցի քննարկմանը՝ որպես ժողովրդավարական կառավարման արդյունավետության, օրինականության և սոցիալական արդարության բարձրացման մեխանիզմ։

Համատեղ կառավարման վրա հիմնված գործողությունները ազդում են քաղաքային մակարդակի քաղաքականության վրա։ Որպես օրինակ կարող է լինել Բրազիլիայում քաղաքային բնակարանային խորհուրդների օգտագործումը՝ ազդելու այն քաղաքականության ընդունման վրա, որ բնակարանային խորհուրդները կապված են քաղաքացիների կարիքները բավարարող ծրագրեր ընդունելու ավելի մեծ հավանականության հետ[42]։ Մասնակցային կառավարման մեխանիզմը սոցիալական ոլորտը կապում է քաղաքականի հետ, ինչը թույլ է տալիս մշակել քաղաքականություն, որն ուղղակիորեն ձևավորվում է քաղաքացիների կողմից կամ գտնվում է նրանց ազդեցության տակ։ Այսպիսով, մասնակցային կառավարումը պոտենցիալ բարելավում է հանրային ծառայությունների մատուցումը և ռեսուրսների բաշխումը[41]։

Պայմանագրային կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագրերի կառավարման վերաբերյալ նոր մտածողությունը կենտրոնանում է կառավարման կառուցվածքի ստեղծման վրա, որի մեջ կողմերը շահագրգռված են կառավարելու հաճախ խիստ բարդ պայմանագրային պայմանավորվածությունները ավելի համագործակցային, ներդաշնակ, ճկուն և հավաստի եղանակով:1979 թ.-ին Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլիվեր Ուիլյամսոնը գրել է, որ «պայմանագրի կառավարման կառուցվածքըմակարդակ է, որի շրջանակներում որոշվում է գործարքի ամբողջականությունը,- հավելելով,-քանի որ պայմանագրերը բազմազան և բարդ են, կառավարման կառուցվածքները տարբերվում են գործարքի բնույթով»։

Բազմաստիճան կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաստիճան կառավարումը հայեցակարգ և ուսումնասիրություն է այն փաստի վերաբերյալ, որ համընդհանուր քաղաքական տնտեսության մեջ կան բազմաթիվ փոխկապակցված ուժային կառույցներ։ Բազմաստիճան կառավարման տեսությունը, որը մշակվել է հիմնականում Լիզբեթ Հուգեի և Գարի Մարքսի կողմից, առաջացել է աճող եվրոպական ինտեգրման արդյունքում, մասնավորապես Եվրամիության միջոցով։ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է. «բազմաստիճան կառավարման համակարգը, որի վրա հիմնված է մեր եվրոպական տարածաշրջանային քաղաքականությունը, միության մրցունակության բարձրացման հիմնական գործոնն է, և  տնտեսական ճգնաժամի ժամանակբազմաստիճան կառավարումը պետք է առաջնահերթություն լինի»։

Մետակառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետակառավարումը կառավարման հիմքն է[43]։ Այն ներկայացնում է հաստատված էթիկական սկզբունքները կամ «նորմերը», որոնք ձևավորում և ուղղորդում են կառավարման ողջ գործընթացը։ Կարևոր է նշել, որ չկան հստակ սահմանված պարամետրեր, որոնց շրջանակներում տեղի է ունենում մետակառավարումը, կամ կոնկրետ անձինք, ովքեր պատասխանատու են դրա համար։ Թեև ոմանք կարծում են, որ մետակառավարումը պետության դերն է, որը ենթադրվում է, որ ցանկանում է դերակատարներին ուղղորդել որոշակի ուղղությամբ, այն կարող էհնարավոր կերպով իրականացվել ցանկացած հնարամիտ դերակատարի կողմից[44], ով ցանկանում է ազդել կառավարման գործընթացի վրա։ Դրա օրինակները ներառում են վարքագծի կանոնների հրապարակումը միջազգային կառավարման ամենաբարձր մակարդակում[45], և լրատվամիջոցները կենտրոնանում են սոցիալ-մշակութային[46] մակարդակի կոնկրետ խնդիրների վրա։ Չնայած տարբեր աղբյուրներին, երկուսն էլ ձգտում են արժեքներ հաստատել այնպես, որ դրանք դառնան ընդունվածնորմեր։ Այն փաստը, որնորմերը կարող են հաստատվել ցանկացած մակարդակում, և այնուհետև կարող են օգտագործվել կառավարման գործընթացն ամբողջությամբ ձևավորելու համար, նշանակում է, որ մետակառավարումը կառավարման համակարգի և՛ ներդրման, և՛ արդյունքի մի մասն է[47]։

Համատեղ կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատեղ կառավարման համակարգը օգտագործում է հարաբերությունների կառավարման կառուցվածքը, կատարողականի և փոխակերպումների համատեղ կառավարման գործընթացները և ելքի կառավարման պլանը՝ որպես վերահսկման մեխանիզմներ, որոնք խրախուսում են կազմակերպություններին իրականացնել էթիկական, կանխարգելիչ փոփոխություններ՝ բոլոր կողմերի փոխադարձ շահի համար[48]։

Անվտանգության ոլորտի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվտանգության ոլորտի կառավարումը անվտանգության կառավարման ենթաբաժնի հայեցակարգն է կամ շրջանակը, որը հատուկ կենտրոնանում է անվտանգության վերաբերյալ որոշումների և դրանց իրականացման վրա մեկ պետության անվտանգության ոլորտում։ Անվտանգության ոլորտի կառավարումը կիրառում է լավ կառավարման սկզբունքները տվյալ անվտանգության ոլորտում[49]։

Որպես նորմատիվ հասկացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդար կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ կազմակերպություններում կառավարումը քննարկելիս կազմակերպության ներսում կառավարման որակը հաճախ համեմատվում է լավ կառավարման ստանդարտի հետ։ Օրինակ՝ բիզնեսի կամ շահույթ չհետապնդող կազմակերպության դեպքում արդյունավետ կառավարումը կապված է հետևողական կառավարման, համաձայնեցված քաղաքականության, ուղեցույցների, գործընթացների և պատասխանատվության ոլորտում որոշումներ կայացնելու իրավունքների, ինչպես նաև պատշաճ վերահսկողության և հաշվետվողականության հետ։ Արդյունավետ կառավարումը ենթադրում է, որ մեխանիզմները գործում են այնպես, որ գործադիր մարմինները կարողանան հարգել շահառու անձանց իրավունքներն ու շահերը՝ ժողովրդավարության ոգով։

Լավ կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ կառավարումը անորոշ տերմին է, որն օգտագործվում է Միջազգային զարգացման գրականության մեջ՝ նկարագրելու համար տարբեր կարգավորող դրույթներ այն մասին, թե ինչպես պետական հաստատությունները պետք է վարեն պետական գործեր և տնօրինեն պետական ռեսուրսները։ Այս նորմատիվ հաշվարկները հաճախ արդարացվում են այն հիմքով, որ դրանք ենթադրվում են նպաստել տնտեսական նպատակներին, ինչպիսիք են աղքատության վերացումը և հաջող տնտեսական զարգացումը:Տարբեր կազմակերպություններ կառավարման և լավ կառավարման տարբեր սահմանումներ են տվել։

Համաշխարհային բանկը կառավարումը սահմանում է այն եղանակը, որով իշխանությունն իրականացվում է երկրի տնտեսական և սոցիալական ռեսուրսները զարգացման նպատակով կառավարելիս[50]։
Համաշխարհային բանկի «Համաշքարհային Կառավարման Ցուցանիշներ» նախագիծը կառավարումը սահմանում է որպես ավանդույթներ և ինստիտուտներ, որոնց միջոցով իրականացվում է իշխանությունը երկրում[51]։

Սա հաշվի է առնում այն գործընթացը, որով ընտրվում, վերահսկվում և փոխարինվում են կառավարությունները.կառավարության գործունակությունը արդյունավետորեն ձևակերպել և իրականացրել է ողջամիտ քաղաքականություն, ինչպես նաև քաղաքացիների հարգանքը և նրանց միջև տնտեսական և սոցիալական փոխազդեցությունները կարգավորող ինստիտուտների վիճակը։

Այլընտրանքային սահմանումը կառավարումը համարում է ինստիտուտների, ուժային կառույցների և նույնիսկ համագործակցության օգտագործում՝ ռեսուրսներ բաշխելու և հասարակության կամ տնտեսության մեջ գործունեությունը համակարգելու կամ վերահսկելու համար։

Լատինական Ամերիկայի համար Միավորված ազգերի կազմակերպության տեղական կառավարման զարգացման ծրագրի տարածաշրջանային նախագծի համաձայն, կառավարումը սահմանվում է որպես մասնակիցների միջև կոնֆլիկտների լուծման և որոշումների կայացման քաղաքական համակարգի կանոններ։ Այն նաև օգտագործվել է նկարագրելու համարինստիտուտների պատշաճ գործունեությունը և հասարակության կողմից դրանց ճանաչումը։ Եվ այն օգտագործվում էր կառավարության արդյունավետության և ժողովրդավարական միջոցներով համաձայնության հասնելու համար։

Արդյունավետ կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունների արդյունավետությունը կառավարման միանշանակ և համաձայնեցված տեսակ չէ։  Արդյունավետության չափումը և հայեցակարգավորումը հակասական են և հաճախ օգտագործվում են որպես պատշաճ կառավարման հոմանիշներ[52]։ Սակայն 1996-2018 թվականների ընթացքում Համաշխարհային բանկը փորձեց մշակել կառավարությունների գործունեության արդյունավետության համադրելի ցուցանիշ՝ Համաշխարհային կառավարման ցուցանիշներ։ Համաշխարհային կառավարման ցուցանիշները  բաղկացած է ավելի քան 30 տվյալների բազաներից, որոնք մասշտաբավորված են և դասակարգվում են վեց կատեգորիաների. դրանց թվում է պետական կառավարման արդյունավետությունը։ Այս կատեգորիայի համաձայն, արդյունավետ կառավարումը բաղկացած է հինգ ասպեկտներից՝ հանրային ծառայությունների որակից, պետական ծառայության որակից, քաղաքական ճնշումներից կառավարության անկախության աստիճանից, քաղաքականության ձևավորման և իրականացման որակիցև քաղաքականության նկատմամբ կառավարության հանձնառության վստահելիությունից[53]։ Մի խոսքով, արդյունավետ կառավարումը ծառայության որակն է, կառավարության անկախությունը, ինչպես նաև քաղաքականության որակը և դրա իրականացումը։

Այս բաղադրիչներին ավելացնելով՝ կարելի է պնդել, որ արդյունավետ կառավարությունը բարձր է արձագանքում քաղաքացիների կարիքներին։ Այս կարիքների համաձայն գործելով՝ արդյունավետությունը ձեռք է բերվում թափանցիկ, ապակենտրոնացված և չեզոք կառույցների միջոցով, որոնք հետևողական և կարգապահ են[52]։ Հետևաբար, անհրաժեշտ է արդյունավետ ֆինանսական կառավարում, բարձրորակ և նվիրված անձնակազմ և գործընթացների պաշտոնական և ստանդարտացված եղանակներ։ Վերջինների համար կառավարությունները շատ ավելի արդյունավետ դարձան բյուրոկրատների առաջացման հետ։ Այնուամենայնիվ, արագ փոփոխվող պայմաններում կառավարությունները պետք է կարողանան արագ հարմարվել, ուստի կոշտ կառույցների գործունեության սահմանափակումը կարող է վնաս պատճառել։

Քանի որ արդյունավետ կառավարման հայեցակարգը միակողմանի չէ, առաջարկվում են մի քանի այլ բաղադրիչներ, որոնք կարող են այն կազմել. այն պետք է լինի փոքր ծավալով, տնտեսության մեջ սահմանափակ միջամտությամբ, հստակ տեսլականովև գործընթացներով, որակյալ անձնակազմով, որը կարող է ձևավորել և իրականացնել քաղաքականություն և նախագծեր, հանրության հետ համապարփակ մասնակցությամբ, արդյունավետ ֆինանսական կառավարմամբ, արձագանքող, թափանցիկ և ապակենտրոնացված կառույցներովև քաղաքական կայունությամբ[54]։

Արդյունավետ ներքին և արտաքին կառավարում

Վերը նկարագրված արդյունավետ կառավարման բոլոր բաղադրիչներն ունեն ներքին բնույթ, ազգային տարածքում, ազգային քաղաքականության շրջանակներում և վերաբերում են երկրի բնակիչներին։ Սա արդյունավետ կառավարման ներքին կողմն է, որը հիմնականում կենտրոնանում է ազգային ծառայությունների և քաղաքականության վրա։ Մյուս կողմից, արդյունավետ կառավարման արտաքին կողմը կենտրոնացած է բացառապես քաղաքականության միջազգային ոլորտի վրա։  Սա ենթադրում է պետության՝ միջազգային իրավունքին համապատասխան իր իրավունքներն իրականացնելու և իր պարտականությունները կատարելու ունակությունը, իր ժողովրդի ներկայացվածությունը միջազգային քաղաքական ասպարեզում և մասնակցությունը միջազգային հարաբերություններին[55]։

Ներքին առումով արդյունավետ կառավարման նպատակը սեփական ազգային տարածքում ինքնիշխան լինելն է. արտաքին առումով՝ ինքնիշխանություն ունենալ միջազգային հարաբերությունների նկատմամբ[56]։ Այդ իսկ պատճառով, ինչպես պետական, այնպես էլ միջազգային իրավունքում, առանց որևէ կախվածության անսահմանափակ կարողություն ունենալը պետության անհրաժեշտ հատկանիշն է[57]։ Այդ անկախությունը պետականության հիմքն է։

Արդյունավետ կառավարման հետևանքները

Փորձելով պարզել պետական կառավարման արդյունավետությունը որոշող գործոնները, իրականացվել է ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե պետության որ հատկանիշներն են ավելի շատ որոշվում արդյունավետ կառավարմամբ[58]։ Առավել ցայտուն եզրակացությունն այն էր, որ արդյունավետ կառավարումը մեծ նշանակություն ունի տնտեսական աճի և զարգացման համար, չնայած երկարաժամկետ հեռանկարում։ Այնուամենայնիվ, սա երկկողմանի հարաբերություն է. տնտեսական աճը հանգեցնում է նաև կառավարման արդյունավետության բարձրացմանը[59]։ Ավելին, արդյունավետ կառավարումն իրապես դրական ազդեցություն ունի կոռուպցիայի մակարդակի նվազեցման, քաղաքական կայունության ամրապնդման, օրենքի գերակայության ամրապնդման և պետական ծախսերի ու հաշվետվողականության արդյունավետության բարձրացման վրա[60]։ Ինչպես տնտեսական զարգացման դեպքում, միանգամայն ընդունելի է այն պնդումը, որ արդյունավետ կառավարումը և նշված գործոնները դրական հետադարձ կապի ցիկլ են.դրանք ուժեղացնում են և այդպիսով անուղղակիորեն ազդում են միմյանց վրա։

Արդյունավետ կառավարման բացակայութուն

Երբ պետությունն ի վիճակի չէ արդյունավետ կառավարել, դա չի նշանակում միայն արդյունավետ կառավարման նշանների բացակայություն։ Առաջին հերթին, արդյունավետ կառավարման բացակայությունը պետության անկարողությունն է ապահովել իր քաղաքացիներին քաղաքական բարիքներով, ինչպիսիք են իրավունքներն ու ազատությունները[61]։ Զարթմանը նկարագրում է, թե ինչպես է առաջանում արդյունավետ կառավարման բացակայությունը՝որպես պետական կառուցվածքի, իշխանության (օրինական իշխանության), օրենքի և քաղաքական կարգի փլուզում[62]։ Արդյունավետ կառավարման բացակայության պայմաններում պետք է տարբերակել հինգ հիմնական հատկանիշ՝ պետության գործընթացների կառուցվածքի կազմալուծում, բռնի բախումներ, մարդու իրավունքների խախտումներ և սոցիալական մասնատվածություն, որոնք էնդոգեն են[63]։

Չափում և գնահատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականների սկզբից հետազոտական և զարգացման միջազգային հանրությունում ջանքեր են գործադրվել ողջ աշխարհի երկրների կառավարման որակը գնահատելու և չափելու համար։ Պետական կառավարման գնահատականն իր էությամբ վիճելի և որոշ չափով քաղաքական գործընթաց է։  Այսպիսով, տարբերակում է դրվում արտաքին գնահատականների, հավասարակից անձանց գնահատականների և ինքնագնահատականների միջև։ Արտաքին գնահատումների օրինակներ են նվիրատու գնահատականները կամ միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից պատրաստված համեմատական ցուցանիշները։ Գործընկերների գնահատման օրինակ է Աֆրիկյան հավասարակիցների վերանայման մեխանիզմը։ Ինքնագնահատման օրինակներ են այն գնահատումները, որոնք իրականացվում են երկրների ղեկավարության ներքո, որոնք կարող են իրականացվել կառավարության, քաղաքացիական հասարակության, հետազոտողների և այլ շահառու անձանց կողմից ազգային մակարդակում։

Կառավարման միջազգայնորեն համադրելի ցուցանիշ և արտաքին գնահատման օրինակ ստեղծելու նման փորձերից է Համաշխարհային բանկի և Համաշխարհային բանկի ինստիտուտի աշխատակիցների կողմից մշակված «գլոբալ կառավարման ցուցանիշներ» նախագիծը։ Նախագծում ներկայացված են ավելի քան 200 երկրների համախառն և անհատական ցուցանիշներ կառավարման վեց ասպեկտների վերաբերյալ՝ ձայնի իրավունք և հաշվետվողականություն, քաղաքական կայունություն և բռնության բացակայություն, կառավարության արդյունավետություն, կարգավորման որակ, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար։ Համաշխարհային կառավարման ցուցանիշները լրացնելու համար Համաշխարհային բանկի ինստիտուտը մշակել է Համաշխարհային բանկի կառավարման հետազոտությունները, որոնք կառավարման գնահատման գործիքներ են երկրի մակարդակով, գործում են միկրո կամ ենթազգային մակարդակով և օգտագործում են երկրի սեփական քաղաքացիների, գործարարների և հանրային հատվածի աշխատողների կողմից հավաքված տեղեկատվությունը՝ կառավարման խոցելիությունները ախտորոշելու և կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ մոտեցումներ առաջարկելու համար։

2009թ. մշակվել է համաշխարհային կառավարման ցուցիչ[64], որը կարող է կատարելագործվել հասարակության ներգրավմամբ։ Համաշխարհային կառավարման ցուցչի զարգացման համար ընտրվել են հետևյալ ոլորտները՝ ցուցանիշների և ամփոփ ցուցանիշների տեսքով՝ խաղաղություն և անվտանգություն, օրենքի գերակայություն, Մարդու իրավունքներ և մասնակցություն, կայուն զարգացում և մարդկային ներուժի զարգացում։ Բացի այդ, 2009 թ.- ին Բերտելսման հիմնադրամը հրապարակեց կայուն կառավարման ցուցանիշներ, որոնք համակարգված կերպով չափում են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում բարեփոխումների անհրաժեշտությունը և բարեփոխումների իրականացման ներուժը։ Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվում է, թե որքանով կառավարությունները կարող են սահմանել, ձևակերպել և իրականացնել արդյունավետ բարեփոխումներ, որոնք հասարակությանը լավ պատրաստված կդարձնեն ապագա մարտահրավերներին դիմակայելու և ապագայում նրա կենսունակությունը ապահովելու համար[65]։ Պետական կառավարման գործունեության արդիականացման և արդյունքների մասին օրենքի 10-րդ բաժինը պահանջում է, որ ԱՄՆդաշնային գործակալությունները պետք է հրապարակեն իրենց ռազմավարական ծրագրերը և կատարողականի հաշվետվությունները մեքենայաընթեռնելի ձևաչափով։

Միջազգային բյուջետային գործընկերությունը(International Budget Partnership (IBP) սկսեց Բաց Բյուջետային նախաձեռնությունը 2006 թ. –ին՝ հրապարակելով առաջին Բաց բյուջեի հետազոտությունը(Open Budget Survey(OBS): OBS-ը համապարփակ վերլուծություն և հետազոտություն է, որը գնահատում է, թե արդյոք կենտրոնական իշխանությունները հանրային հասանելիություն են տրամադրում բյուջետային փաստաթղթերին և բյուջետային գործընթացում հասարակության մասնակցության հնարավորություններին։ Թափանցիկության ընդհանուր նվիրվածությունը չափելու համար IBP-ն մշակել է Բյուջեի Բաց Ցուցանիշ(Open Budget Index(OBI), որը յուրաքանչյուր երկրի գնահատական է տալիս հետազոտության արդյունքների հիման վրա։ Չնայած OBS-ը հրապարակվում է երկու տարին մեկ անգամ, IBP-ն վերջերս թողարկեց նոր OBS Tracker-ը, որը ծառայում է որպես առցանց գործիք քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և այլ դերակատարների համար՝ իրական ժամանակում հետևելու համար, թե արդյոք կառավարությունները հրապարակում են ութ հիմնական բյուջետային փաստաթղթեր։ Բյուջեի ԲացՑուցանիշի(OBI) տվյալներն օգտագործվում են Բաց կառավարման գործընկերության, զարգացման աջակցության գործակալությունների և մասնավոր հատվածի ներդրողների կողմից՝ որպես պետական կառավարման հիմնական ցուցանիշներ, մասնավորապես՝ բյուջեի թափանցիկություն և պետական միջոցների կառավարում[66]։ Երկրի գնահատման օրինակներն են Ինդոնեզիայի ժողովրդավարության ցուցանիշը, Մոնղոլիայում մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման վերաբերյալ Հազարամյակի զարգացման 9-րդ նպատակին հասնելու մոնիտորինգը և Բութանում Համախառն Ներքին Երջանկության (ՀՆԵ) ցուցանիշը։

Պետական կառավարման համակարգի արդիականացման մասին օրենքի (GPRAMA) 10-րդ բաժինը պահանջում է, որ ԱՄՆ դաշնային գործակալությունները հրապարակեն իրենց ծրագրերն ու գործունեության հաշվետվությունները մեքենայաընթեռնելի ձևաչափով՝ դրանով իսկ հիմք ապահովելով իրենց հանձնարարված կառավարման գործառույթների կատարման որակի գնահատման համար, ինչպես նշված է իրենց ռազմավարական նպատակների և կատարողականի չափումների մեջ։ Գործողության հաշվետվությունների հրապարակումը համացանցում ստանդարտ, մեքենայական ընթերցելի ձևաչափով լավ փորձ է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնց պլաններն ու հաշվետվությունները պետք է լինեն հանրային։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Compare: Bevir, Mark (2012). Governance: A very short introduction. Oxford, UK: Oxford University Press. ISBN 9780191646294. «Governance refers, therefore, to all processes of governing, whether undertaken by a government, market, or network, whether over a family, tribe, formal or informal organization, or territory, and whether through laws, norms, power or language. Governance differs from government in that it focuses less on the state and its institutions and more on social practices and activities.»
  2. 2,0 2,1 Hufty, Marc (2011). «Investigating Policy Processes: The Governance Analytical Framework (GAF). In: Wiesmann, U., Hurni, H., et al. eds. Research for Sustainable Development: Foundations, Experiences, and Perspectives». Bern: Geographica Bernensia: 403–24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Governance». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  4. Pierre, Jon (2020). Governance, politics and the state. B. Guy Peters (2nd ed.). London. ISBN 978-1-350-31143-5. OCLC 1165386354.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Malapi-Nelson, Alcibiades (2017). «Cybernetics: The Book, the Club, and the Decline». The Nature of the Machine and the Collapse of Cybernetics: A Transhumanist Lesson for Emerging Technologies. Palgrave Studies in the Future of Humanity and its Successors. Cham (Zug): Springer. էջ 48. ISBN 9783319545172. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին. «Plato used the term κυβερνητική in the Georgias, the Laws and the Republic, in order to refer to the 'art of navigation' (or proper steering) of a community. Plato was referring to the political art of governance.»
  6. "When the king's grace came first to the right of the crown, and unto the governance of the realm young and unexpert..." William Tyndale; John Frith (1831). The works of Tyndale. Ebenezer Palmer. էջ 452.
  7. "We have put all our confidence, has als actyflie with ye help of our derrest Modir takin on Ws ye governance of our Realme": «Letter of James V to Henry VIII». State Papers: King Henry the Eighth; Part IV. Murray. 1836. էջ 95.
  8. «The Concept of Good Governance in Modern World and Governance by Caliphs of Islam – Part I» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  9. Կաղապար:OED - "4. The manner in which something is governed or regulated; method of management, system of regulation" - attested in this sense since 1402.
  10. Étymologie du terme "gouvernance" Արխիվացված 2017-10-14 Wayback Machine, document prepared by the European Commission. - "Le mot anglais governance a été remis à l'honneur dans les années 1990 par des économistes et politologues anglo-saxons et par certaines institutions internationales (ONU, Banque mondiale et FMI, notamment), de nouveau pour désigner 'l'art ou la manière de gouverner', mais avec deux préoccupations supplémentaires; d'une part, bien marquer la distinction avec le gouvernement en tant qu'institution; d'autre part, sous un vocable peu usité et donc peu connoté, promouvoir un nouveau mode de gestion des affaires publiques fondé sur la participation de la société civile à tous les niveaux (national, mais aussi local, régional et international)."
  11. Usage frequency graph
  12. Lijun, Yang; Wei, Shan (1998 թ․ օգոստոսի 14). New Humanism and Global Governance (անգլերեն). World Scientific. ISBN 9789813236196.
  13. Manski, C. F. (2000). Economic analysis of social interactions. Journal of Economic Perspectives, 14(3), 115-136.
  14. Williamson, Oliver E. (1979). «Transaction-Cost Economics: The Governance of Contractual Relations» (PDF). Journal of Law and Economics. 22 (2): 233–261. doi:10.1086/466942. JSTOR 725118. S2CID 8559551. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  15. Offe, Claus (2009). «Governance: An "Empty Signifier"?». Constellations. 16 (4): 550–62. doi:10.1111/j.1467-8675.2009.00570.x.
  16. Mendoza, Marcos (2014). «Reinsurance as Governance: Governmental Risk Management Pools as a Case Study in the Governance Role Played by Reinsurance Institutions». Conn. Ins. L. J. 21: 53, 68–70. SSRN 2573253.
  17. Thakur, Ramesh; Van Langenhove, Luk (2006). «Enhancing Global Governance through Regional Integration». Global Governance. 12 (3 July, September): 233–40. doi:10.1163/19426720-01203002.
  18. James N. Rosenau, "Toward an Ontology for Global Governance", in Martin Hewson and Thomas Sinclair, eds., Approaches to Global Governance Theory, SUNY Press, Albany, 1999.
  19. Hufty, Marc (2011). «Governance: Exploring four approaches and their relevance to research. In: Wiesmann, U., Hurni, H., et al. editors. Research for Sustainable Development: Foundations, Experiences, and Perspectives». Bern: Geographica Bernensia: 165–183. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  20. Spear, Cornforth & Aiken, 2009. The governance challenges of social enterprises: Evidence from a UK empirical study. Annals of Public and Cooperative Economics, 89(2): 247–73.
  21. «Focus on Land». Focus on Land (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  22. Policy Paper: Good Land Governance Արխիվացված 2017-10-14 Wayback Machine. Global Land Tool Network, no date.
  23. De Soto, Hernando. The Mystery of Capital: Why Capitalism Triumphs in the West and Fails Everywhere Else Արխիվացված 2017-02-11 Wayback Machine. New York: Basic Books. 2000
  24. 24,0 24,1 Mayke Kaag and Annelies Zoomers: The global land grab: beyond the hype Արխիվացված 2017-02-11 Wayback Machine, Zed Books, 2014
  25. «Voluntary Guidelines on Tenure». Governance of Tenure. Food and Agricultural Organization of the United Nations. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  26. van Oosten, Cora; Uzamukunda, Assumpta; Runhaar, Hens (2018 թ․ մայիսի 1). «Strategies for achieving environmental policy integration at the landscape level. A framework illustrated with an analysis of landscape governance in Rwanda». Environmental Science & Policy (անգլերեն). 83: 63–70. Bibcode:2018ESPol..83...63V. doi:10.1016/j.envsci.2018.02.002. ISSN 1462-9011. S2CID 53618321.
  27. 27,0 27,1 Reed, James; Deakin, Liz; Sunderland, Terry (2015 թ․ հունվարի 7). «What are 'Integrated Landscape Approaches' and how effectively have they been implemented in the tropics: a systematic map protocol». Environmental Evidence. 4 (1): 2. Bibcode:2015EnvEv...4....2R. doi:10.1186/2047-2382-4-2. ISSN 2047-2382. S2CID 14463135.
  28. Gailing, Ludger; Leibenath, Markus (2017 թ․ մայիսի 19). «Political landscapes between manifestations and democracy, identities and power». Landscape Research. 42 (4): 337–348. Bibcode:2017LandR..42..337G. doi:10.1080/01426397.2017.1290225. ISSN 0142-6397. S2CID 151605857.
  29. 29,0 29,1 Gerber, Jean-David; Hess, Gérald (2017 թ․ հոկտեմբերի 19). «From landscape resources to landscape commons: focussing on the non-utility values of landscape». International Journal of the Commons. 11 (2): 708–732. doi:10.18352/ijc.745. ISSN 1875-0281.
  30. «Landscape as mediator, landscape as commons. International perspectives on landscape research». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  31. WHO. «Health Systems: Governance». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  32. 32,0 32,1 Kickbusch I, Gleicher D. (2012). «Governance for Health in the 21st Century» (PDF). Denmark: WHO Regional Office for Europe. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  33. «Report of the Working Group on Internet Governance» (PDF). 2005 թ․ հունիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  34. Smallwood, Deb (2009 թ․ մարտ). «IT Governance: A Simple Model». Tech Decision CIO Insights. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
  35. David Levi-Faur, "Regulation & Regulatory Governance", in David Levi-Faur, Handbook on the Politics of Regulation, Edward Elgar, Cheltenham, 2011, pp. 1–20.
  36. Braithwaite, John, Cary Coglianese, and David Levi‐Faur. "Can regulation and governance make a difference?." Regulation & Governance 1.1 (2007): 1–7.
  37. 37,0 37,1 37,2 Speer, Johanna (2012 թ․ դեկտեմբեր). «Participatory Governance Reform: A Good Strategy for Increasing Government Responsiveness and Improving Public Services?». World Development. 40 (12): 2379–2398. doi:10.1016/j.worlddev.2012.05.034. ISSN 0305-750X.
  38. 'Triumph, Deficit or Contestation? Deepening the 'Deepening Democracy' Debate' Արխիվացված 2016-08-17 Wayback Machine Institute of Development Studies (IDS) Working Paper 264 July 2006.
  39. Brian., Wampler (2011). Does participatory governance matter? : exploring the nature and impact of participatory reforms. Woodrow Wilson International Center for Scholars, Comparative Urban Studies Project. ISBN 978-1-933549-58-3. OCLC 809068134.
  40. Fung, Archon (2015 թ․ փետրվարի 25). «Putting the Public Back into Governance: The Challenges of Citizen Participation and Its Future». Public Administration Review. 75 (4): 513–522. doi:10.1111/puar.12361. ISSN 0033-3352.
  41. 41,0 41,1 Touchton, Michael; Wampler, Brian (2013 թ․ դեկտեմբերի 27). «Improving Social Well-Being Through New Democratic Institutions». Comparative Political Studies. 47 (10): 1442–1469. doi:10.1177/0010414013512601. ISSN 0010-4140. S2CID 220026.
  42. Donaghy, Maureen M. (2013 թ․ մարտի 5). Civil Society and Participatory Governance. Routledge. doi:10.4324/9780203098011. ISBN 978-0-203-09801-1.
  43. Kooiman, J. Governing as Governance. Sage publications 2003. p. 170.
  44. Sorensen, E. Metagovernance: The Changing Role of Politicians in Processes of Democratic Governance. American Review of Public Administration. Volume 36 2006, pp. 98–114 (p. 103).
  45. Onyango, P & Jentoft, S. Assessing Poverty in small-scale fisheries in Lake Victoria, Tanzania.Fish and Fisheries. Volume 11 2010, pp. 250–63 (p. 258).
  46. Evans, J. Environmental Governance. Routledge 2012. p. 40.
  47. Kooiman, J. Governing as Governance. Sage publications 2003. p. 171.
  48. Vitasek, Kate; և այլք: (2011). The Vested Outsourcing Manual (1st ed.). New York: Palgrave Macmillan. ISBN 978-0230112681.
  49. Security Sector Governance. SSR Backgrounder Series. Geneva: Geneva Centre for the Democratic Control of Armed Forces (DCAF). 2015. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  50. World Bank, Managing Development – The Governance Dimension Արխիվացված 2011-09-16 Wayback Machine, 1991, Washington D.C., p. 1
  51. «A Decade of Measuring the Quality of Governance» (PDF). The World Bank. 2006. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  52. 52,0 52,1 Andrews M. (2008) The good governance agenda: Beyond indicators without theory, Oxford Development Studies, 36(4). https://doi.org/10.1080/13600810802455120
  53. WB (World Bank) (2019). “Worldwide Governance Indicators”, https://info.worldbank.org/governance/wgi/Home/Documents Արխիվացված 2020-05-03 Wayback Machine
  54. Andrews M. (2008) The good governance agenda: Beyond indicators without theory, Oxford Development Studies, 36(4). https://doi.org/10.1080/13600810802455120
  55. Akpinarli, N. (2010). The Fragility of the ‘Failed State’ Paradigm. A Different International Law Perception of the Absence of Effective Government. Leiden: Martinus Nijhoff.
  56. Brierly, J. L. (1955) The Law of Nations: An Introduction to the International Law of Peace. Oxford: Clarendon Press, p 55.
  57. Krieger, H. (2000) "Das Effektivitätsprinzip im Völkerrecht". In: Akpinarli, N. (2010). The Fragility of the ‘Failed State’ Paradigm. A Different International Law Perception of the Absence of Effective Government. Leiden: Martinus Nijhoff.
  58. Meyer, D. F. (2018). Predictors of good governance and effective government management: The case of Poland. Polish Journal of Management Studies (18)1.
  59. Kurtz, M. J., & Schrank A. (2007). Growth and governance: Models, measures, and mechanisms. Journal of Politics”, 69(2).
  60. Meyer, D. F. (2018). Predictors of good governance and effective government management: The case of Poland. Polish Journal of Management Studies (18)1.
  61. Rotberg, R. I. (2004). The Failure and Collapse of Nation-States: Breakdown, Prevention, and Repair. In: Zartman, W. L. (Eds) When States Fail: Causes and Consequences, 2-4. Princeton: Princeton University Press.
  62. Zartman, W. L. (2004). When States Fail: Causes and Consequences. Princeton: Princeton University Press, p 3-4
  63. Liebach, I. (2004). Die unilaterale humanitäre Intervention im zerfallenen Staate. In: Akpinarli, N. (2010). The Fragility of the ‘Failed State’ Paradigm. A Different International Law Perception of the Absence of Effective Government. Leiden: Martinus Nijhoff.
  64. «World Governance Index 2009 Report». World Governance. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  65. Empter, Stefan; Janning, Josef (2009). «Sustainable Governance Indicators 2009 – An Introduction». In Stiftung, Bertelsmann (ed.). Policy Performance and Executive Capacity in the OECD. Gütersloh: Verlag Bertelsmann Stiftung. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
  66. Castro, Michael, 12 September 2013, Open Budgets Key to Open Government: Next Steps for OGP Countries Արխիվացված 2016-12-21 Wayback Machine, retrieved 2 December 2014

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]