Կապո (ֆիլմ)
Կապո իտալ.՝ Kapò | |
---|---|
Երկիր | Իտալիա Հարավսլավիա Ֆրանսիա |
Ժանր | ռազմական ֆիլմ և դրամա |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ |
Թվական | 1959 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Ջիլո Պոնտեկորվո[1] |
Պրոդյուսեր | Ֆրանկո Քրիստալդի |
Սցենարի հեղինակ | Ջիլո Պոնտեկորվո և Ֆրանկո Սոլինաս |
Դերակատարներ | Սյուզան Սթրասբերգ[2], Դիդի Պերեգո[2], Լորան Տերզիեֆ[2], Էմանուել Ռիվա[2], Ջաննի Գարկո[2], Պաոլա Պիտագորա[2], Գրացիելլա Գալվանի[2], Բրունո Շիպիոնի[2] և Դրագոմիր Ֆելբա[2] |
Օպերատոր | Ալեքսանդար Սեկուլովիչ |
Երաժշտություն | Կառլո Ռուստիկելլի |
Մոնտաժ | Ռոբերտո Չինկվինի |
Կինոընկերություն | Vides Cinematografica |
Տևողություն | 116 րոպե |
«Կապո» (իտալ.՝ Kapò), իտալական կինոֆիլմ Հոլոքոստի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Ջիլլո Պոնտեկորվոն[3] 1959 թվականին։ Ֆիլմը իտալաֆրանսիական համատեղ արտադրության արդյունք է, իսկ նկարահանումներն անցկացվել են Հարավսլավիայում[4]։
Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնչորսամյա հրեա Էդիթին ծնողների հետ ուղարկում են Օսվենցիմ։ Նա ընտրվում է գազի խցիկում ոչնչացման համար։ Էդիթը կարողանում է փախչել բարաքից, և բանտային բժշկի օգնությամբ ստանում է մահացած քրեական հանցագործի հագուստը, համարն և անունն։
Էդիթին ուղարկում են ճամբար՝ հարկադիր աշխատանքներ կատարելու համար։
Սննդի դիմաց Էդիթը համաձայնում է դառնալ վերակացուների հարճը։ Նա կապվում է նրանցից մեկի՝ Կարլի հետ։
Էդիթը դառնում է կապո։
Ճամբար են տեղափոխում խորհրդային ռազմագերիներին։ Էդիթը սիրահարվում է նրանցից մեկին՝ Սաշային։
Մոտենում է Կարմիր բանակը։ Ռազմագերիները զանգվածային փախուստ են նախապատրաստում։ Սաշայի օգնությամբ նրանք Էդիթին համոզում են անջատել բարձր լարման հոսանքը, որը սնուցում է ճամբարի պարիսպը։
Պահակախումբը պատրաստվում է գնդակահարել բոլոր բանտարկյալներին։ Բոլոր կապոները անցնում են ծառայության գերմանացիների ղեկավարության ներքո, և նրանց պետք է տարհանեն։
Էդիթն անջատում է հոսանքը և զոհվում էսէսականների ձեռքից։ Բանտարկյալները փախչում են ճամբարից։ Նրանցից շատերը սպանվում են պահակախմբի կողմից։
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սյուզան Ստրասբերգ – Էդիթ/Նիկոլ Նեպաս
- Լորան Տերզիեֆ – Սաշա
- Էմանուել Ռիվա – Թերեզա
- Դիդի Պերեգո – Սոֆյա
- Ջաննի Գարկո – Կարլ
- Դուշան Պերկովիչ – պարետ
- Անաբելլա Բեսի
- Գրացիելա Գալվանի
- Պաոլա Պիտագորա
- Էլեոնորա Բելլինզագի
- Բրունո Սցիպիոնի
- Դրագոմիր Ֆելբա
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը, ավելի ճիշտ՝ նրա մի կադրը, երբ ցուցադրվում է ճամբարի փշալարերի վրա Թերեզան ձեռքերը բարձրացրած, «խորը արհամարհանքի» է արժանացել ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Ռիվետի կողմից։ Ըստ Բեռնար-Անրի Լևիի՝ «քննադատական վերաբերմունքը Պոնտեկորվոյն ճնշել է մինչև մահ։ Նա ենթարկվել է օստրակիզմի, գրեթե անիծվել է, և բոլորը՝ միակ կադրի համար»[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0052961/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.imdb.com/title/tt0052961/fullcredits
- ↑ Erickson, Hal. «Kapò». Allmovie.
- ↑ «Kapo». British Film Institute. London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «The 33rd Academy Awards | 1961» (անգլերեն). Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Bernard-Henri Lévy: Hollywood's Nazi Revisionism - WSJ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կապո(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Column « De l'Abjection » by Jacques Rivette (1961) devoted to Pontecorvo's Kapo (ֆր.)
|