Կանան Դևի
Կանան Դևի բենգալերեն՝ কানন দেবী | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1916 |
Ծննդավայր | Հոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 17, 1992[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Կալկաթա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
kanandevi.com | |
Կանան Դևի (բենգալերեն՝ কানন দেবী, անգլ.՝ Kanan Devi, ապրիլի 22, 1916, Հոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 17, 1992[1], Կալկաթա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և երգչուհի[2]։ Եղել է հնդկական կինոյի վաղ շրջանի աստղերից, շատերի կողմից համարվել բենգալական կինոյի առաջին աստղը։ Իսկ երգելու նրա ոճը, որ սովորաբար արագ տեմպ ուներ, օգտագործվել է Կալկաթայի «Նոր թատրոններ» անվանումը կրող կինոստուդիայի հանրահայտ մի շարք հիթերում։
Բիրեն Սիրկարի «Նոր թատրոններ» ստուդիայում նկարահանված ֆիլմերը նրան բերել են սուպերհիթերի երգչուհու համարում, նրա մասնակցությամբ կինոնկարներըը ցուցադրվել են լեփ-լեցուն դահլիճներում[3]։ Ուր էլ գնար, նրան ուղեկցում էր երկրպագուների բազմամարդ բանակը։ «Նոր թատրոններ» ստուդիայում 1937 թվականին կինոռեժիսոր Բարուայի նկարահանած «Մուքթի» ֆիլմում Կանան Դևին կատարել է գլխավոր հերոսուհու դերը, և շատերը այդ դերակատարումը համարում են նրա լավագույն աշխատանքը այդ կինոստուդիայում։ Այդտեղ, դրանից բացի, նկարահանվել է Վիդյապատի, Սաատի (1938), Փողոցային երգիչը (1938), Սապերա (1939), Ջավանի Քի Ռիիթ (1939), Փարաջայ (1939), Աբինեթրի (1940), Լագան (1941), Փարիչայ (1941), Ջավաբ (1942) և այլ ֆիլմերում։ Հենց այդ ժամանակներից է, որ հայտնի է դարձել նախ՝ որպես Կանան Բալա[2], ապա՝ որպես Կանան Դևի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանը ծնվել է 1916 թվականի ապրիլի 22-ին, Հնդկաստանում՝ Արևմտյան Բենգալիայի Հաորա քաղաքում։ Եղել է Ռաթան Չանդրա Դասի և Ռաջոբալայի որդեգիրը։ Հայրացուն մահացել է, երբ նա դեռ մանուկ է եղել, ու խորթ մոր հետ հայտնվել են նյութական ծանր վիճակում։ Ընտանիքի բարեկամներից մեկի միջնորդությամբ տասնամյա Կանանը մի փոքրիկ դեր է ստացել Madan Theaters / Jyoti Studios կինոստուդիայում այդ ժամանակ նկարահանվող «Ջայդև» կինոնկարում։ Դրան հաջորդել են նկարահանումները «Սանկարաչարյա» ֆիլմում, որով էլ դրվել է նրա՝ որպես կինոդերասանուհու և երգչուհու կարիերայի հիմքը, կարիերա, որը նրան ցնցոտիներից հասցրել է մեծահարուստի կարգավիճակի։ Իր կյանքի ուշագրավ և ուսանելի պատմությունը Կանանը հետագայում շարադրել է Sabaray Ami Nami ինքնակենսագրական գրքում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կրթություն է ստացել իր բնօրրանի Սուրբ Ագնես վանքի դպրոցում, սակայն չի ավատել այն։ Իսկ երգեցողության դասեր առել է Հնդկաստանում լայն ճանաչում ստացած վարպետ երաժիշտներ Ալլա Ռախայից, Բհիշմադև Չաթերջիից, Ռաբինդրա Սանջիթից, Անադի Դասթիդարից։ Կինոյում աշխատակցել է հնդկական կինեմատոգրաֆի այնպիսի մեծանուն գործիչների հետ, ինչպես՝ Ք. Լ. Սայգալը, Փանքաջ Մուլիքը, Փրամաթեշ Բարուան, Փահարի Սանյալը, Չաբի Բիսվասը, Աշոկ Կումարը...
1926-1932 թթ. Կանան Դևին աշխատել է Madan Theatres, 1933-1936 թթ.՝ Radha Films, 1937-1941 թթ.՝ New Theatres, 1942-1948 թթ.` MP Productions կինոստուդիաներում։ 1949 թվականին հիմնադրել է իր սեփական կինոստուդիան, որտեղ շարունակել է նկարահանվել մինչև 1965 թվականը։ Հիսունից ավելի հիշարժան դերակարարումներ, մեծ ժողովրդականություն վայելող բազմաթիվ երգերի ձայնագրություններ. ահա նրա ստեղծագործական տասյակ տարիների աշխատանքի արդյունքը։ Հնդկական կինոյի և երաժշտական արվեստի զարգացման ասպարեզներում ներդած նշանակալի ավանդի համար Կանան Դևին արժանացել է մի շարք պարգևների։
1942 և 1943 թվականներին նրան BFJA մրցանակներ են շնորհվել որպես լավագույն դերասանուհու՝ «Փարիչայա» և «Շեշ Ութար» ֆիլմերի գլխավոր հերոսուհիներին վարպետորեն ու տպավորիչ կերպով մարմնավորելու համար։ 1968 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի Հանրապետության Պադմա Շրի շքանշանով, 1976-ին՝ Dadasaheb Phalke-ով։ Հայրենի երկրում 2011 թվականին թողարկվել է նրա դիմապատկերը կրող փոստային դրոշմանիշ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Ֆիլմի վերնագիրը | Ռեժիսորը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|---|
1926 | Ջոյդև | Jyotish Bannerji | Դերասանուհի | |
1927 | Շանկարաչարյա | D.G. Kali Prasad | ||
1931 | Ռիշիր Փրեմ | Jyotish Bannerji | Դերասանուհի | |
1931 | Ջորե բարաթ | Jyotish Bannerji | Դերասանուհի | Կարճամետրաժ |
1932 | Բիշնումայա | Jyotish Bandyopadhyay | Դերասանուհի | |
1932 | Փրալադ | Priyanath Ganguly | Դերասանուհի | |
1932 | Վիշնու Մայա | Jyotish Bannerji | Դերասանուհի | |
1933 | Սրի Գուրանգա | Prafulla Ghosh | Դերասանուհի | |
1933 | Չար Դարվեշ | Prafulla Ghosh | Դերասանուհի | Ֆանտաստիկ |
1934 | Մաա | Prafulla Ghosh | Դերասանուհի | |
1934 | Հարի Բհակթի | Prafulla Ghosh | Դերասանուհի | |
1935 | Կանտահար | Jyotish Bannerji | Դերասանուհի | |
1935 | Manmoyee օրիորդաց դպրոցը | Jyotish Bannerji | Դերասանուհի | |
1935 | Բասաբդատա | Satish Dasgupta | Դերասանուհի | |
1936 | Բիշաբրիկշա | Phani Burma | Դերասանուհի | |
1936 | Կրիշնա սուդամա | Phani Barma | Դերասանուհի | |
1936 | Խոոնի Կաուն | G. R. Sethi | Դերասանուհի | |
1936 | Մաա | Prafulla Ghosh | Դերասանուհի | |
1937 | Վիդյապատի | Debaki Bose | Դերասանուհի | |
1937 | Մուքթի | Pramathesh Chandra Barua | Դերասանուհի | |
1937 | Վիդյապատի հինդի լեզվով | Debaki Bose | Դերասանուհի | |
1937 | Բիդյապատի (բենգալերեն) | Debaki Bose | Դերասանուհի | |
1938 | Սատի | Phani Majumdar | Դերասանուհի | |
1938 | Փողոցային երգիրը | Phani Majumdar | Դերասանուհի | |
1939 | Սափերա | Debaki Bose | Դերասանուհի | |
1939 | Ջավանի Քի Ռաաթ | Hemchandra Chunder | Դերասանուհի | |
1939 | Սափուրեյ | Debaki Bose | Դերասանուհի | |
1940 | Փարաջայ | Hemchandra Chunder | Դերասանուհի | |
1940 | Հաար Ջիթ | Amar Mullick | Դերասանուհի | |
1940 | Աբինեթրի | Amar Mullick | Դերասանուհի | |
1941 | Փարիչայ | Nitin Bose | Դերասանուհի | |
1941 | Լագան | Nitin Bose | Դերասանուհի | |
1942 | Շեշ Ութար | Pramathesh Chandra Barua | Դերասանուհի | |
1942 | Ջավաբ | Pramathesh Chandra Barua | Դերասանուհի | |
1943 | Jogajog | Sushil Majumdar | Դերասանուհի | |
1943 | Ջոգաջոգ | Sushil Majumdar | Դերասանուհի | |
1944 | Բիդաշինի | Premendra Mitra | Դերասանուհի | |
1945 | Path Bendhe Dilo | Premendra Mitra | Դերասանուհի | |
1945 | Բանփուլ | Niren Lahiri | Դերասանուհի | |
1945 | Ռաջ Լակշմի | Premendra Mitra | Դերասանուհի | |
1946 | Թումի Աաար Աամի | Apurba Kumar Mitra | Դերասանուհի | |
1946 | Կրիշնա Լիլա | Debaki Bose | Դերասանուհի | |
1946 | Արաբական գիշերներ | Niren Lahiri | Դերասանուհի | |
1947 | Չանդրասեկհար | Debaki Bose | Դերասանուհի | |
1947 | Ֆայսլա | Apurba Kumar Mitra | Դերասանուհի | |
1948 | Բանկալեկա | Chitta Bose | Դերասանուհի | |
1948 | Անիրբան | Soumyen Mukherjee | Դերասանուհի | |
1949 | Անանյա | Sabyasachi | Դերասանուհի | |
1949 | Անուռադհա | Pranab Roy | Դերասանուհի | |
1950 | Մեջ Դիդի | Ajay Kar | Դերասանուհի | |
1952 | Դարպաչուրնա | Դերասանուհի | ||
1954 | Նաբաբիդհան | Haridas Bhattacharya | Դերասանուհի | |
1955 | Դեբաթրա | Haridas Bhattacharya | Դերասանուհի | |
1956 | Աշա | Haridas Bhattacharya | Դերասանուհի | |
1959 | Indranath Srikanta O Annadadidi | Haridas Bhattacharya | Դերասանուհի |
Երգչուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Asha (1956)
- Debatra (1955)
- Naba Bidhan (1954)
- Darpachurna (1952)
- Mejdidi (1950)
- Ananya (1949)
- Anirban (1948)
- Bankalekha (1948) ... a.k.a. Ծուռումուռ գրվածք
- Faisla (1947)
- Chandrashekhar (1947)
- Arabian Nights (1946)
- Krishna Leela (1946) ... a.k.a. Radha Krishna Prem ... a.k.a. Կրիշնայի պատմությունը
- Tum Aur Main (1946)
- Tumi Aar Aami (1946)
- Ban Phool (1945)
- Path Bendhe Dilo (1945)
- Rajlaxmi (1945)
- Bideshini (1944)
- Jogajog (1943)
- Jawab (1942) ... a.k.a. Shesh Uttar (India: Bengali title) ... a.k.a. Վերջին պատասխանը
- Lagan (1941)
- Parichay (1941) ... a.k.a. Ծանոթություն ... a.k.a. Ամուսնություն
- Abhinetri (1940)
- Haar Jeet (1940)
- Jawani Ki Reet (1939)
- Parajay (1939)
- Sapera (1939) ... a.k.a. Օձեր հմայողը
- Sapurey (1939) (playback singer) ... a.k.a. Օձեր հմայողը
- Bidyapati (1937)
- Mukti (1937/I) ... a.k.a. Ազատություն ... a.k.a. Հոգու ազատագրումը
- Mukti (1937/II)
- Vidyapati (1937)
- Bishabriksha (1936) ... a.k.a. Թույնի ծառը
- Krishna Sudama (1936) ... a.k.a. Կրիշնա և Սուդամա
- Manmoyee Girls School (1935)
- Maa (1934)
- Char Darvesh (1933) ... a.k.a. Արաբստանի վաճառականը
- Vishnumaya (1932) ... a.k.a. Վիշնուի արածները
- Jore Barat (1931)
- Prahlad (1931/I)
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբհայա օ Սրիկանտա (1965)
- Indranath Srikanta O Annadadidi (1959)
- Ռաջլակշմի օ Սրիկանտա (1958)
- Անդհարե Ալո (1957)
- Աշա (1956)
- Դեբաթրա (1955)
- Նաբա Բիդհան (1954)
- Դարպաչուրնա (1952)
- Մեջդիդի (1950)
- Անանյա (1949)
- Բամուներ Մեյե (1949)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Ashish Rajadhyaksha; Paul Willemen; Professor of Critical Studies Paul Willemen (2014 թ․ հուլիսի 10). Encyclopedia of Indian Cinema. Routledge. էջ 88. ISBN 978-1-135-94318-9. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Ganesh Anantharaman (2008 թ․ հունվար). Bollywood Melodies: A History of the Hindi Film Song. Penguin Books India. էջեր 3–. ISBN 978-0-14-306340-7. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանան Դևի» հոդվածին։ |
|