Jump to content

Կայսրուհիների հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայսրուհիների հովիտ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհովիտ, գերեզմանոց և հնագիտական հուշարձան
ՏեղագրությունԼուքսոր
Երկիր Եգիպտոս
Մասն էTheban Necropolis?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս

Կայսրուհիների հովիտ, հնում հայտնի է եղել «փարավոնի երեխաների հովիտ» անվանումով (տա-սեթ-նեֆերու)[1], հնագիտական տարածք Նեղոսի արևմտյան ափին, Կայսրուհիների Հովտի կողքին, Լուքսորի հակառակ ափին (Թեբե)։ Հովտում բացվել է փարավոնների կանանց և երեխաների, ինչպես նաև քրմերի և մեծատոհմիկների մինչև յոթանասուն ժայռափոր դամբարաններ։ Բոլոր թաղվածները պատկանում են 18-րդ, 19-րդ կամ 20-րդ դինաստիաներին (մոտավորապես մ․ թ․ ա․ 1550 - 1070 թվականներ)։ Առավել տպավորիչ է Ռամզես II-ի կնոջ՝ Նեֆերտարիի դամբարան, որը զարդարված է գույնզգույն որմնանկարներով։

Կայսրուհիների Հովտում առաջին դամբարաններից մեկը արքայադուստր Յահմասի՝ փարավոն Տաա Սեկեների և կայսրուհի Սիտջեհուտիի դստեր դամբարանն է։ Այս դամբարանը, հնարավոր է, պատկանում է Թութմոս I փարավոնի գահակալման։ Այդ ժամանակահատվածում դամբարանում թաղվել են նաև մի քանի ազնվականներ, ինչպես նաև գլխավոր ախոռապանը և վեզիրը[2]։

Երեք հորանների հովտի դամբարանները հիմնականում թվագրվում են Թութմոսների ժամանակաշրջանին։ Այդ դամբարանները նշված են A — L տառերով։ Հովտում կա երեք հողափոր դամբարան, որոնց շնորհիվ էլ հովիտը ստացել է այդ անվանումը։ Այդ դամբարանների ժամանակակից նշումներն են՝ QV89, QV90 и QV91[2]։

«Դոլմեն» հովտում պահպանվել է մի արահետ, որով աշխատողները իրենց Դեիր էլ-Մեդինա գյուղից գնում էին Կայսրուհիների Հովիտ։ Այդ ճանապարհին գտնվում է ոչ մեծ ժայռափոր տաճար՝ նվիրված Պտահին և Մերիթսեգերին։

Այդ ժամանակահատվածի դամբարանները իրենց ձևով պարզ են և իրենցից ներկայացնում են հանքահոր։ Որոշ դամբարաններ մեծացրել են՝ մեկից ավելի մարդ թաղելու համար։ Այնտեղ թաղում էին արքայազներին և արքայադուստրերին, ինչպես նաև մի քանի ազնվականների։

Արքայադուստրերի Հովիտը պատկանում է Ամենհոտեպ III-ի ժամանակաշրջանին։ Դրա գտնվելու ներկայիս տեղը մոռացված է, բայց այնտեղ գտնվող նմուշները ցուցադրված չեն թանգարաններում[3]։ Գտածոների մեջ կա կուժի մի կտոր, որը պատկանել է Հենա փարավոնի կնոջը՝ XVIII դինաստիայի կեսերում։ Նրա անունը գրված է զարդատախտակի վրա։ Հայտնաբերվել են արքայազն Մանհեպերրի, Թութմոս III-ի և Մերիթրե Հատշեփսուտի որդու անուններով կանոպաների կտորներ։ Վերականգնվել է Նեբետնեհաթ փարավոնի գլխավոր տիկնոջ անունը, քանի որ այն գրված է զարդատախտակի վրա։ Նաև հայտնաբերվել է Տայ փարավոնի դստեր անունով կանոպայի կտորներ։ Վերջինս ապրել XVIII դինաստիայի կեսերին[4]։

Հիմնական թաղվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • QV8 — Հորի, արքայական որդի (XVIII դինաստիա) և արքայական դուստր
  • QV17 — Մերիտրա և Վերմերյոտես, արքայադուստրեր (XVIII դինաստիայից)
  • QV30 — Նեբիրի, գլխավոր ախոռապանը անհայտ դինաստիայից
  • QV33 — Արքայադուստրը Տանեջմենտ (XIX или XX դինաստիայից)
  • QV38 — Կայսրուհի Սիտրե, Ռամզես I-ի կինը (XIX դինաստիայից)
  • QV42 — Պարահերունեմեֆ (XX դինաստիա), Ռամզես III-ի որդին (XX դինաստիա)
  • QV43 — Սեթհերհոպսեֆ, Ռամզես III-ի որդին, հետագայում փարավոն Ռամզես VIII։ Թաղված է այլ տեղում։ (XX դինաստիա)
  • QV44 — Հաեմաուս (XX դինաստիա), Ռամզես III-ի որդին (XX դինաստիա)
  • QV46 — Իմհոտեպ, Թութմոս I-ի վեզիրը (XVIII դինաստիայից)
  • QV47 — Արքայադուստրը Յահմոս (XVII դինաստիա)
  • QV51 — Կայսրուհի Իսիդա Տա-Հեմջերտ, Ռամզես III-ի կինը, [[Ռամզես VI|Ռամզեսа VI-ի մայրը (XX դինաստիա)
  • QV52 — Կայսրուհի Տուտի (XIX կամ XX դինաստիայից)
  • QV53 — Արքայազն Ռամզես, որդին Ռամզեսի III (XX դինաստիայից)
  • QV55 — Արքայազն Ամոնհերհեպսեֆ (XX դինաստիա), Ռամզես III որդին (XX դինաստիա)
  • QV60 — Կայսրուհի Նեբետտաուի, Ռամզես II-ի դուստրը (XIX դինաստիա)
  • QV66 — Կայսրուհի Նեֆերտարի, Ռամզես IIի կինը (XIX դինաստիա)
  • QV68 — Կայսրուհի Մերիտամոն, Ռամզեսа II-ի և Նեֆերտարիի դուստրը (XIX դինաստիա)
  • QV70 — Նեհեսի (XVIII դինաստիայից)
  • QV71 — Կայսրուհի Բենտ-Անատ, Ռամզես II-ի և Իսիտնոֆրետի դուստրը (XIX դինաստիա)
  • QV72 — Նեֆերհատ / բակի (XVIII դինաստիայից)
  • QV73 — Կայսրուհի Հենուտաուի (հնարավոր է XX դինաստիա)
  • QV74 — Կայսրուհի (Դուա) Տենտոպետ
  • QV75 — Կայսրուհի Հենութմիրե, Ռամզես II-ի դուստրը կամ քույրը (XIX դինաստիա)
  • QV76 — Մերիտրա, արքայի դուստրը (XVIII դինաստիա)
  • QV80 — Կայսրուհի (Մուտ-) Տույ, Սեթի I-ի կինը և Ռամզես II-ի մայրը (XIX դինաստիա)
  • QV81 — Հեկա […] (XVIII դինաստիա)
  • QV82 — Մինեմհաթ և Ամենհոտեպ, փարավոնի որդիներ (XVIII դինաստիա)
  • QV88 — Յահմոս, փարավոնի որդի (XVIII դինաստիա)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Silvia Anne Sheafer Ramses the Great. — Infobase Publishing, 2008. — С. 68. — 132 с. — ISBN 9780791096376
  2. 2,0 2,1 Edited by Martha Demas and Neville Agnew. «Valley of the Queens Assessment Report Volume One». www.getty.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  3. Dodson A. and Hilton D. The Complete Royal Families of Ancient Egypt, London 2004
  4. Porter, Bertha and Moss, Rosalind, Topographical Bibliography of Ancient Egyptian Hieroglyphic Texts, Statues, Reliefs and Paintings Volume I: The Theban Necropolis, Part 2. Royal Tombs and Smaller Cemeteries, Griffith Institute. 1964, pg 766-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսրուհիների հովիտ» հոդվածին։