Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 11
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 11
- 1762 թ. – ծնվել է Մկրտիչ Ավգերյանը, հայ աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական (մահ. 1854 թ.)։
- 1821 թ. – ծնվել է Ֆեոդոր Դոստոևսկին, ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա (մահ. 1881 թ.)։
- 1889 թ. – Վաշինգտոնը դարձավ ԱՄՆ-ի 42-րդ նահանգը։
- 1917 թ. – Ռուսաստանում վերացվեցին կոմս և բարոն ազնվական տիտղոսները։
- 1918 թ. – Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
- 1974 թ. – ծնվել է Լեոնարդո ԴիԿապրիոն, ամերիկացի ճանաչված կինոդերասան։
- 1975 թ. – Անգոլան անկախացավ Պորտուգալիայից։
- 1979 թ. – մահացել է Դմիտրի Տյոմկինը, ռուսական ծագումով ամերիկացի երգահան (ծն. 1894 թ.)։
- 1983 թ. – մահացել է Առնո Բաբաջանյանը, հայ կոմպոզիտոր և դաշնակահար, հայ մեծագույն երաժիշտներից մեկը (ծն. 1921 թ.)։
- 2004 թ. – մահացել է Յասեր Արաֆաթը, Պաղեստինի նախագահը 1993 թվականից մինչև իր մահը (ծն. 1929 թ.)։