Jump to content

Կախարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կախարդ (այլ կիրառումներ)

Կախարդ, դյութ, վհուկ, կախարդությամբ զբաղվող անձ։ Երևան է եկել վաղ տոհմատիրական հասարակարգում, մեծ ազդեցություն ունեցել տոհմակիցների մեջ։ Կախարդի կարծեցյալ խորհրդավոր զորությունը վերագրվել է դևերին, ոգիներին, որոնց անունից նա խոսում կամ խաղում է յուրահատուկ պաշտամունքային ներկայացում։ Կախարդի նկատմամբ ժողովրդական սնահավատությունն առաջացել է գլխավորապես հիվանդությունների, բնական և այլ աղետների դեմ պայքարելու անկարողությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 186