Jump to content

Խուան Օ՛Գորման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Օ՛Գորման
Ի ծնեԽուան Օ՛Գորման
Ծնվել էհուլիսի 6, 1905(1905-07-06)[1][2][3][…]
ԾննդավայրԿոյոական, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4][5][6]
Վախճանվել էհունվարի 18, 1982(1982-01-18)[7][8][9] (76 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5][10]
Ազգությունիռլանդացի/մեքսիկացի
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան և Սան Կարլոս ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և ճարտարապետ
Ոճֆունկցիոնալիզմ
Ներշնչվել էՇառլ Էդուար լը Կորբյուզիե
Դիեգո Ռիվերա
Պարգևներ
ՀայրCecil Crawford O'Gorman?
 Juan O'Gorman Վիքիպահեստում

Խուան Օ՛Գորման (իսպ.՝ Juan O'Gorman, հուլիսի 6, 1905(1905-07-06)[1][2][3][…], Կոյոական, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4][5][6] - հունվարի 18, 1982(1982-01-18)[7][8][9], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5][10]), մեքսիկացի նկարիչ, ճարտարապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Օ՛Գորմանը ծնվել է Կոյոականում, որն այն ժամանակ եղել է Մեխիկոյի հարավում գտնվող գյուղ, այժմ՝ ֆեդերալ շրջանի համայնքներից է։ Հայրը՝ Սեսիլ Քրաուֆորդը, իռլանդացի գաղթական է եղել՝ մասնագիտությամբ նկարիչ, մայրը եղել է մեքսիկուհի։ 1920-ական թվականներին ճարտարապետություն է ուսանել Սան Կառլոսի ակադեմիայում, Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի արվեստի և ճարտարապետության դպրոցում։ Նա հայտնի ճարտարապետ դարձավ, երբ ձեռնարկեց Մեքսիկայի նորաստեղծ բանկի ճարտարապետությունը, այնուհետև Բետո Կերստետերի ազդեցությամբ Մեխիկո քաղաք ներմուծեց ժամանակակից ֆունկցիոնալիստական ճարտարապետության տարրեր։

Վաղ աշխատանքներից է Դիեգո Ռիվերայի և Ֆրիդա Կալոյի համար 1931-1932 թվականներին խորհրդանշական կամուրջով ստեղծված տունն ու ստուդիան։ Ռիվերան իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել Օ՛Գորմանի գեղանկարչության վրա։ 1932 թվականին կրթության քարտուղար Նարցիսո Բասոլսը Օ՛Գորմանին նշանակում է Հասարակական կրթության նախարարության ճարտարապետության բաժնի պետ։ Օ՛Գորմանի ենթակայությամբ Մեխիկո քաղաքում կառուցվում են 26 միջնակարգ դպրոցներ։

24 տարեկան հասակում Լատինական Ամերիկայում ֆունկցիոնալիստական ոճով առաջին տունը կառուցելուց հետո, Օ՛Գորմանը հետագայում անցավ օրգանական ճարտարապետության՝ միախառնելով Ֆրանկ Լոյդ Ռայթի և ավանդական մեքսիկական ճարտարապետությունները[13]։

Առաջին պլանում Lila Cockrell թատրոնի «Քաղաքակրթությունների միախառնում Ամերիկաներում» խճանկարն է, հեղինակ՝ Խուան Օ՛Գորման, երկրորդ պլանում՝ Ամերիկաների աշտարակը
Gertrudis Bocanegra գրադարանի որմնանկարները, Պացկուարո, Միչոական
Դիեգո Ռիվերայի և Ֆրիդա Կալոյի տունը
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գրադարանի որմնանկարներ, հեղինակ՝ Խուան Օ՛Գորման

Օ՛Գորմանը իր կտավներում անդրադառնում է Մեքսիկայի պատմությանը, լեգենդներին ու բնությանը։

Նա ստեղծել է Չապուլտեպեկ ամրոցի անկախության սենյակի որմնանկարները, Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գրադարանի որմնանկարները[14] Գուստավո Սաավեդրայի և Խուան Մարտինես դե Վելազկոյի նախագծով։

1959 թվականին երիտասարդ արվեստագետներ Ռաուլ Անգուիանոյի, Խեսուս Գերերոյի և Կառլոս Օրոզկոյի հետ հիմնադրել են Մեքսիկայի նկարիչների և փորագրողների միությունը(Unión de Pintores y Grabadores de México)։

Ինքնասպանություն է գործել 1982 թվականի հունվարի 17-ին։ Կարծիքներ կան, որ նրա մոտ ընկճախտ էր. սրտի անբավարարության պատճառով նրա աշխատանքի ծավալը կրճատվել էր։

  • Արվեստի և գիտության Մեքսիկայի ազգային մրցանակ, 1972

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Burian, Edward R. (1997). «The Architecture of Juan O'Gorman: Dichotomy and Drift». Modernity and the Architecture of Mexico. Austin, Texas: University of Texas Press. ISBN 0-292-70852-1.
  • Burian, Edward R. (2005). «Modernity and Nationalism: Juan O'Gorman and Post-Revolutionary Architecture in Mexico, 1920-1960». In LeJeune, Jean-François (ed.). Cruelty & Utopia: Cities and Landscapes of Latin America. New York: Princeton Architectural Press. էջեր 210–223. ISBN 1-56898-489-8.
  • O'Gorman, Juan. Juan O'Gorman. Inv. y coord. documental Ida Rodríguez Prampolini, Olga Sáenz y Elizabeth Fuentes. México: UNAM-Coordinación de Humanidades.
  • O'Gorman. México: Grupo Financiero Bital. 1999.
  • Prampolini, Ida Rodríguez (1983). Juan O'Gorman, arquitecto y pintor. México: UNAM-Instituto de Investigaciones Estéticas.
  • Frasier, Valerie (2000). Building the New World: Modern Architecture in Latin America. Verso. ISBN 1-85984-787-0.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Noelle L. O’Gorman, Juan // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T063297
  4. 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/425883/Juan-OGorman
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.mexconnect.com/articles/1243-did-you-know-the-centenary-of-the-birth-of-artist-juan-o-gorman
  6. 6,0 6,1 6,2 http://en.presidencia.gob.mx/juan-ogorman-1905-1982/
  7. 7,0 7,1 7,2 http://mexicoart.org/2011/07/25/architect-juan-ogorman-1904-1982/
  8. 8,0 8,1 8,2 http://kahloandrivera.tripod.com/id24.html
  9. 9,0 9,1 9,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  10. 10,0 10,1 10,2 http://universes-in-universe.org/eng/bien/berlin_biennial/2014/photo_tour/museen_dahlem/mario_garcia_torres
  11. https://inba.gob.mx/multimedia/prensa/galerias/130/130-nota-informativa_.pdf
  12. Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
  13. País, Ediciones El. «Juan O'Gorman contra sí mismo». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. «Biblioteca Central - Juan O' Gorman». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Օ՛Գորման» հոդվածին։