Խորվաթիայի նախագահ
Խորվաթիայի Հանրապետության նախագահ
Predsjednik Republike Hrvatske | |
---|---|
Խորվաթիայի նախագահական շտանդարտը | |
Նշանակող | Ուղիղ ընտրությունների արդյունքներով |
Պաշտոնավարման ժամկետ | 5 տարի, 2 ժամկետով |
Անդրանիկ պաշտոնավար | Ֆրանյո Տուջման |
Աշխատավարձ | 37,000 կուն ($5,452) ամսական 445,000 կուն ($65,430) տարեկան[1] |
Կայք | predsjednica.hr |
Խորվաթիայի Հանրապետության նախագահ (խորվ.՝ Predsjednik Republike Hrvatske), պետության ղեկավարը Խորվաթիայում։ 2010 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո հիմնականում արարողակարգային գործառույթներ է իրականացնում, ինչպես նաև բանակի և դիվանագիտության ղեկավարումը։
1990 թվականի դեկտեմբերի 22-ի Սահմանադրությամբ Խորվաթիան դարձել է նախագահական հանրապետություն. նախագահն ուներ լայն լիազորություններ՝ ներառյալ կառավարության ղեկավար նշանակելու իրավունքը և կառավարության լուծարման իրավունքը։ 2000 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը՝ Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, բարեփոխել է քաղաքական համակարգը՝ զգալիորեն մեծացնելով խորհրդարանի, կառավարության և վարչապետի լիազորությունները և խաղաղ պայմաններում երկրի նախագահի գործառույթները հասցնելով առավելապես արարողակարգային համակարգի։
Ներկայումս Խորվաթիայի նախագահն ընտրվում է համաժողովրդական գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարով և չի կարող վերընտրվել մեկ անգամից ավելի։ Ընտրվելուց հետո նոր նախագահը պետք է թողնի անդամակցությունը քաղաքական կուսակցությանը։ Նախագահի մահվան, հրաժարականի կամ պաշտոնից հեռացման դեպքում նրա լիազորությունները մինչև նոր ընտրություններ անցնում են խորհրդարանի նախագահին։
Խորվաթիայի անկախ պետություն (1941-1945)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթիան անկախ պետություն (խորվ․՝ Nezavisna Država Hrvatska) հռչակվել է 1941 թվականի ապրիլի 10-ին՝ օկուպացիայից և Հարավսլավիայի բաժանումից հետո։ Փաստորեն 1941-1943 թվականներին Գերմանիայի և Իտալիայի համատիրությունն էր և 1943-1945 թվականներին Գերմանիայի սատելիտը։
Նրա կազմը ներառում է ժամանակակից Խորվաթիայի մի մասը, ինչպես նաև ժամանակակից Բոսնիա և Հերցեգովինան, Սլովենիայի և Սրեմի որոշ շրջաններ։ 1943 թվականի սեպտեմբերի 11-ին Խորվաթիան գրավեց Դալմացիայի տարածքը, որը նախկինում Իտալիայի կողմից օկուպացված էր։
Պետության ղեկավարը հանդիսանում է պոգլավնիկը (խորվ․՝ poglavnik՝ «առաջնորդ», «լիդեր»)։ 1941 թվականի մայիսի 18-ից մինչև 1943 թվականի հուլիսի 31-ը պետության անվանական ղեկավարը եղել է թագավոր Տոմիսլավ II-ը, որի հրաժարականից հետո 1943 թվականի սեպտեմբերի 2-ից պոգլավնիկը դարձել է պետության ղեկավարի պաշտոնական պաշտոնակատարը։
1945 թվականի մայիսի 6-ին, երբ գերմանական բանակը հեռացավ Բալկանից, Խորվաթիայի կառավարությունը լքեց Զագրեբը։ Շուտով Հարավսլավիայի Ժողովրդական ազատագրական բանակը՝ Իոսիպ Բրոզ Տիտոյի հրամանատարությամբ, վերահսկողություն է հաստատել Խորվաթիայի անկախ պետության ողջ տարածքի վրա։
Դիմանկար | Անուն (կյանքի տարիներ) |
Լիազորություններ | Կուսակցություն | ||
---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | ||||
[2] | Սլավկո Կվատերնիկ (1878–1947) խորվ.՝ Slavko Kvaternik |
1941 թվականի ապրիլի 10 | 1941 թվականի ապրիլի 15 | Ուստաշներ | |
1 | Անտե Պավելիչ (1892–1959) խորվ.՝ Ante Pavelić |
1941 թվականի ապրիլի 10 | 1945 թվականի մայիսի 6 |
Դեմոկրատական Դաշնային Հարավսլավիայի կազմում (1943-1945)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթիայի Ժողովրդական ազատագրման համար ցամաքային հակաֆաշիստական խորհուրդը (սերբախորվաթ․՝ Zemaljsko antifašističko vijeće narodnog oslobođenja Hrvatske), որի առաջին ժողովը տեղի է ունեցել 1943 թվականի հունիսի 13-ին Օտոշաչում, Խորվաթիայի ազգային-ազատագրական շարժման քաղաքական բարձրագույն մարմինն էր, բայց իրականում իրականացրել է պետության առջև դրված խնդիրները։ Այս ժողովում ստեղծվեց Գործադիր կոմիտե (սերբախորվաթ․՝ Izvršni odbor), որի նախագահը (սերբախորվաթ․՝ predsjednik) գրող Վլադիմիր Նազորն էր։
1943 թվականի նոյեմբերի 29-ին բոսնիական Յայցե քաղաքում Հարավսլավիայի ժողովրդական ազատագրման հակաֆաշիստական վեչեի երկրորդ նստաշրջանում որոշում կայացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հարավսլավական Ժողովուրդների դեմոկրատական դաշնային պետության կառուցման մասին՝ Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո։ Դրվեցին երկրի դաշնային կառուցվածքի հիմքերը 6 մասից (Սերբիա, Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Մակեդոնիա և Մոնտենեգրո)։
1944 թվականի մայիսի 9-ին Տոպուսկո քաղաքում կայացած հակաֆաշիստական վեչեի երրորդ նստաշրջանում, ի հակակշիռ կոլաբորացիոնիստական անկախ պետության, Խորվաթիան հռչակվեց Խորվաթիայի դաշնային պետություն (սերբախորվաթ․՝ Federalna Država Hrvatska)։ 1945 թվականի հուլիսի 21-ին ազատագրված Զագրեբում անցկացված հակաֆաշիստական վեչեի չորրորդ նստաշրջանում հակաֆաշիստական վեչեն վերածվել է խորհրդարանի՝ Խորվաթիայի ժողովրդական սաբորի (սերբախորվաթ․՝ Narodni sabor Hrvatske), Վլադիմիր Նազորը ընտրվել է իր նախագահության նախագահ (սերբախորվաթ․՝ Predsjednik Predsjedništva Narodnoga sabora)։
1945 թվականի նոյեմբերի 29-ին Հարավսլավիայի հիմնադիր սկուպշչինան վերջնականապես վերացրեց միապետությունը և հռչակեց Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետությունը՝ դաշնային պետությունների վերածելով Ժողովրդական Հանրապետության, որոնց թվում էր նաև Խորվաթիայի Ժողովրդական Հանրապետությունը։
Դիմանկար | Անուն (կյանքի տարիներ) |
Լիազորություններ | Կուսակցություն | Պաշտոն | ||
---|---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | |||||
1 (I-II) |
Վլադիմիր Նազոր (1876–1949) սերբախորվաթ․՝ Vladimir Nazor |
1943 թվականի հունիսի 13 | 1945 թվականի հուլիսի 21 | անկախ Հարավսլավիայի ազգային ազատագրման միասնական ճակատի անդամ, 1945 թվականից՝ Հարավսլավիայի Ժողովրդական ճակատ |
Խորվաթիայի ժողովրդական ազատագրման հողային հակաֆաշիստական վեչեի նախագահ | |
1945 թվականի հուլիսի 21 | 1946 թվականի փետրվարի 26[3] | Խորվաթիայի ժողովրդական խորհրդի նախագահության նախագահ |
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմում (1945-1963)
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի նոյեմբերի 29-ին Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետության՝ Հարավսլավիայի հիմնադիր սկուպշչինա հռչակվելուց հետո Դեմոկրատական Դաշնային Հարավսլավիայի կազմում ընդգրկված պետությունները վերափոխվեցին Ժողովրդական Հանրապետության, որոնց թվում էր նաև Խորվաթիայի Ժողովրդական Հանրապետությունը (սերբախորվաթ․՝ Narodna Republika Hrvatska)։ Պաշտոնապես այս անունը ընդունվել է 1946 թվականի փետրվարի 26-ին։
1947 թվականի հունվարի 18-ին Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանը, որը վերափոխվեց Սահմանադրական ժողովի (սերբախորվաթ․՝ Ustavotvorni Sabor), հռչակվեց Խորվաթիայի Ժողովրդական Հանրապետության Սահմանադրությունը, համաձայն որի`իր ղեկավարն էր Ազգային ժողովի նախագահության նախագահը, իսկ 1953 թվականի փետրվարի 6-ից` Ազգային ժողովի նախագահը։
Դիմանկար | Անուն (կյանքի տարիներ) |
Լիազորություններ | Կուսակցություն | Պաշտոն | ||
---|---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | |||||
(2) (II[4]) |
Վլադիմիր Նազոր (1876–1949) սերբախորվաթ․՝ Vladimir Nazor |
1946 թվականի փետրվարի 26[3] | 1949 թվականի հունիսի 19[5] | անկախ Հարավսլավիայի Ժողովրդական ճակատի անդամ |
Խորվաթիայի ժողովրդական խորհրդի նախագահության նախագահ | |
3 | Կարլո Մրազովիչ (1902–1987) սերբախորվաթ․՝ Karlo Mrazović |
1949 թվականի հոկտեմբերի 19 | 1952 թվականի փետրվար | Խորվաթիայի կոմունիստական կուսակցություն | ||
4 | Վիցկո Կրստուլովիչ (1905–1988) սերբախորվաթ․՝ Vicko Krstulović |
1952 թվականի փետրվար | 1953 թվականի փետրվարի 6 | Հարավսլավիայի աշխատավոր ժողովրդի սոցիալիստական միության անդամ → Խորվաթիայի կոմունիստների միություն | ||
5 | Զլատան Սրեմեց (1898–1971) սերբախորվաթ․՝ Zlatan Sremec |
1953 թվականի փետրվարի 6 | 1953 թվականի դեկտեմբերի 18 | անկախ Հարավսլավիայի աշխատավոր ժողովրդի սոցիալիստական միության անդամ |
Խորվաթիայի ժողովրդական խորհրդի նախագահ | |
6 | Վլադիմիր Բակարիչ (1912–1983) սերբախորվաթ․՝ Vladimir Bakarić |
1953 թվականի դեկտեմբերի 18 | 1963 թվականի հունիսի 9[7] | Խորվաթիայի կոմունիստների միություն |
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմում (1963-1991)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավսլավիայի նոր սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել 1963 թվականի ապրիլի 7-ին, երկիրը հռչակել է սոցիալիստական պետություն, ըստ որի նրա անվանումը փոխվեց Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետություն, իսկ նրա կազմի մեջ մտնող հանրապետությունները ստացել են սոցիալիստական, ներառյալ Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն անվանումը (սերբախորվաթ․՝ Socijalistička Republika Hrvatska): Պաշտոնապես այս անունը ընդունվել է 1963 թվականի հունիսի 9-ին։
Նոր Սահմանադրությամբ հանրապետության խորհրդարանը ստացել է Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարան (սերբախորվաթ․՝ Predsjednik Predsedništva Sociјalističke Republike Hrvatske) անվանումը։
1974 թվականի մայիսի 8-ին Խորվաթիայում ստեղծվեց արտախորհրդարանական բարձրագույն կոլեգիալ կառավարման մարմին՝ Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետության նախագահությունը՝ նախագահության նախագահի գլխավորությամբ (սերբախորվաթ․՝ Predsjednik Predsedništva Sociјalističke Republike Hrvatske)։
1990 թվականի հուլիսի 25-ին հանրապետության անվանումը փոխարինվեց Խորվաթիայի Հանրապետությամբ (սերբախորվաթ․՝ Republika Hrvatska)։ Միաժամանակ փոխվել է երկրի ղեկավարի անվանումը, ղեկավար է դարձել նախագահը (սերբախորվաթ․՝ predsjednik Republike Hrvatske)։
1991 թվականի հունիսի 25-ին Խորվաթիայի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։
Դիմանկար | Անուն (կյանքի տարիներ) |
Լիազորություններ | Կուսակցություն | Պաշտոն | ||
---|---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | |||||
(6)[8] | Վլադիմիր Բակարիչ (1912–1983) սերբախորվաթ․՝ Vladimir Bakarić |
1963 թվականի
հունիսի 9 [7] |
1963 թվականի
հունիսի 27 |
Խորվաթիայի կոմունիստների միություն | Խորհրդի նախագահ | |
7 | Իվան Կրայաչիչ (1906–1986) սերբախորվաթ․՝ Ivan Krajačić |
1963 թվականի
հունիսի 27 |
1967 թվականի
մայիսի 11 | |||
8 (I—II) |
Յակով Բլաժևիչ (1912–1996) սերբախորվաթ․՝ Jakov Blažević |
1967 թվականի
մայիսի 11 |
1974 թվականի մայիսի 8 | |||
1974 թվականի
մայիսի 8 |
1982 թվականի
մայիսի 10 |
Նախագահության նախագահ | ||||
9 | Մարիյան Ցվետկովիչ (1920–1990) սերբախորվաթ․՝ Marijan Cvetković |
1982 թվականի
մայիսի 10 |
1983 թվականի
մայիսի 10 | |||
10 | Միլուտին Բալտիչ (1920–2013) սերբախորվաթ․՝ Milutin Baltić |
1983 թվականի
մայիսի 10 |
1984 թվականի
մայիսի 10 | |||
12 | Պերո Ցար (1920–1985) սերբախորվաթ․՝ Pero Car |
1985 թվականի
մայիսի 10 |
1985 թվականի
նոյեմբերի 15[9] | |||
13 | Էմա Դերոսի Բելայաց (1926–) սերբախորվաթ․՝ Ema Derosi-Bjelajac |
1985 թվականի
նոյեմբերի 20 |
1986 թվականի
մայիսի 10 | |||
14 | Անտե Մարկովիչ (1924–2011) սերբախորվաթ․՝ Ante Marković |
1986 թվականի
մայիսի 10 |
1988 թվականի
մայիսի 10 | |||
15 | Իվո Լատին (1929–2002) սերբախորվաթ․՝ Ivo Latin |
1988 թվականի
մայիսի 10 |
1990 թվականի
մայիսի 30 | |||
16 (I—II) |
Ֆրանո Տուջման (1922–1999) սերբախորվաթ․՝ Franjo Tuđman |
1990 թվականի
մայիսի 30 |
1990 թվականի հուլիսի 30 | Խորվաթիայի Ժողովրդավարական համագործակցություն | ||
1990 թվականի
հուլիսի 30 |
1991 թվականի
հունիսի 25[10] |
Նախագահ |
Անկախության ժամանակաշրջան (1991 թվականից)
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի մայիսի 19-ին Խորվաթիայի Հանրապետությունում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքում 1991 թվականի հունիսի 25-ին երկիրը հռչակվեց անկախ պետություն, պետական լեզու հռչակվեց խորվաթերեն։ Բրիոնյան համաձայնագրով Խորվաթիան երեք ամսով՝ 1991 թվականի հուլիսի 8-ից մինչև 1991 թվականի հոկտեմբերի 8-ը, դադարեցրել է Անկախության հռչակագրի գործողությունը, սակայն դա չի նպաստել սերբ փոքրամասնության հետ հարաբերություններում առաջացած լարվածության նվազմանը, ինչի արդյունքում խթան է հանդիսացել լայնածավալ պատերազմի սկսվելուն, որն ավարտվել է 1995 թվականին։
2000 թվականին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ընտրված նախագահը պետք է անդամակցի քաղաքական կուսակցության։
Դիմանկար | Անուն (կյանքի տարիներ) |
Լիազորություններ | Կուսակցություն | Ընտրություններ | ||
---|---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | |||||
(16) (II[11]) |
Ֆրանո Տուջման (1922–1999) խորվ.՝ Franjo Tuđman |
1991 թվականի հունիսի 25[10] | 1999 թվականի դեկտեմբերի 10[12] | Խորվաթական ժողովրդավարական համագործակցություն | 1997 | |
ժ.պ. | Վլատկո Պավլետիչ (1930–2007) խորվ.՝ Vlatko Pavletić |
1999 թվականի դեկտեմբերի 10 | 2000 թվականի փետրվարի 2 | |||
ժ.պ. | Զլատկո Տոմչիչ (1945–) խորվ.՝ Zlatko Tomčić |
2000 թվականի փետրվարի 2 | 2010 թվականի փետրվարի 18 | Խորվաթիայի գյուղացիական կուսակցություն | ||
17 | Ստեպան Մեսիչ (1934–) խորվ.՝ Stjepan Mesić |
2000 թվականի փետրվարի 2 | 2010 թվականի փետրվարի 18 | անկախ մինչ նախագահ ընտրվելը եղել է Խորվաթիայի ժողովրդական կուսակցության անդամ (2005 թվականից Խորվաթիայի Ժողովրդական կուսակցության՝ լիբերալ դեմոկրատների անդամ) |
2000
2005 | |
18 | Իվո Յոսիպովիչ (1957–) խորվ.՝ Ivo Josipović |
2010 թվականի փետրվարի 18 | 2015 թվականի փետրվարի 18 | անկախ մինչ նախագահ ընտրվելը եղել է Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ |
2009-2010 | |
19 | Կոլինդա Գրաբար Կիտարովիչ (1968–) խորվ.՝ Kolinda Grabar-Kitarović |
2015 թվականի փետրվարի 18 | գործող | անկախ մինչ նախագահ ընտրվելը եղել է Խորվաթական ժողովրդավարական համագործակցություն կուսակցության անդամ |
2014-2015 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Grabar-Kitarović poput Merkel: 5 prosječnih plaća». Večernji.hr. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Объявил о провозглашении Независимого государства Хорватия и стал главой гражданской администрации и исполняющим обязанности поглавника до прибытия Анте Павелича в Загреб из Италии.
- ↑ 3,0 3,1 Провозглашение Народной Республики Хорватии.
- ↑ Продолжение полномочий президента Президиума Народного сабора Хорватии Владимира Назора.
- ↑ Умер на посту председателя президиума Народного сабора.
- ↑ 7|11|1952}} года после Шестого конгресса Коммунистической партии Югославии, Коммунистическая партия Хорватии была переименована в Союз коммунистов Хорватии.
- ↑ 7,0 7,1 Провозглашение Социалистической Республики Хорватии.
- ↑ Продолжение полномочий президента Народного сабора Владимира Бакарича.
- ↑ Умер на посту президента Президиума.
- ↑ 10,0 10,1 Провозглашение независимости Республики Хорватии.
- ↑ продолжение полномочий правительства Йосипа Манолича.
- ↑ Умер на посту президента.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ured Predsjednika Republike Hrvatske (խորվ.)(անգլ.)
- Խորվաթիայի ղեկավարների ցանկ (անգլ.)