Jump to content

Խեսուս Կորոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեսուս Կորոնա
Jesús Manuel Corona Ruíz
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խեսուս Մանուել Կորոնա Ռուիս
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 1993(1993-01-06)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Էռմոսիլո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 173 սմ
Քաշ 63 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտու
Համար 17
Պատանեկան կարիերա
2008—2011 Մեքսիկա Մոնտերրեյ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2013 Մեքսիկա Մոնտերրեյ 46 (4)
2013—2015 Նիդերլանդներ Տվենտե 46 (11)
2015—այժմ Պորտուգալիա Պորտու 84 (14)
Ազգային հավաքական
2013 Մեքսիկա Մեքսիկա (մնիևչ 20) 15 (5)
2014-այժմ Մեքսիկա Մեքսիկա 38 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խեսուս Մանուել Կորոնա Ռուիս (իսպ.՝ Jesús Manuel Corona Ruíz; հունվարի 6, 1993(1993-01-06)[1][2], Էռմոսիլո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլստ, «Պորտու» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեսուսը «Մոնտերյա» ակումբի սան է։ 2010 թվականի օգոստոսի 8-ին «Ատլանտե» ակումբի դեմ խաղի ժամանակ Խուանը նշել է իր նորամուտը Մեքսիկական պրեմիերայում[3]։ 2010 թվականին Ատերտուրայի շրջանակներում Խուանը դադարել է խաղալ իր թիմի կազմում և նա միշտ մնում էր պահեստայինների նստարանին, սակայն այդ փաստը չխանգարեց նրան, որ «Մոնտերյա» ակումբի կազմում հռչակվի չեմպիոն։ 2011 թվականի հոկտեմբերի 8-ին, «Էստուդանստես Տեկոս» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խուանը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում՝ օգնելով իր թիմին հաղթել այդ խաղում (2:3)[4]։

2012 թվականի դեկտեմբերին Կորոնան ընդգրկվել է «Մոնտերյա» ակումբի կազմում՝ մասնակցելու Աշխարհի ակումբների առաջնությանը։ Դեկտեմբերի 9-ին Հարավկորեական «Ուլսան Հյոհդե» ակումբի դեմ խաղի ժամանակ Խեսուսը բացել է խաղի հաշիվը[5]։ Դեկտեմբերի 16-ին Եգիպտական «Ալի Ախլի» ակումբի դեմ խաղի ժամանակ Խուանը խփել է իր երկրորդ գոլը և նրա թիմն արժանացել է բրոնզե մեդալի[6]։

2013 թվականի ամռանը Խուանը տեղափոխվել է Նիդերլանդական «Տվենտե» ակումբ։ Տրանսվերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ Սեպտեմբերի 29-ին, «Գրոնինգեն» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խուանը նշել է իր նորամուտը Էրեդիվիզիում[7]։ Նույն թվականին, նոր ակումբի կազմում, Խուանը խփել է իր առաջին գոլը։

2015 թվականի ամռանը Խուանը տեղափոխվել է Պորտուգալական «Պորտու» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսվերի արժեքը կազմել է 12 մլն եվրո[8]։ Սեպտեմբերի 12-ին «Արոկի» ակումբի դեմ խաղի ժամանակ Խուանը նշել է իր նորամուտը Սանգրիշ Լիգայի շրջանակներում։ Նույն խաղի ժամանակ, նոր ակումբի կազմում, Խուանը խփել է իր առաջին գոլը, ինչպես նաև ձևակերպել է «Դուբլ»[9]։ 2016 թվականի օգոստոսի 23-ին Չեմպիոնների լիգայի որակաորման փուլում, Իտալական «Ռոմա» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խուանը գոլ է խփել[10]։ Դեկտեմբերի 7-ին խմբային փուլի ժամանակ Անգլիական Լեսթեր սիթի ակումբի դեմ խաղի ժամանակ նա գոլ է խփել[11]։ 2018 թվականին Խուանը օգնել է իր թիմին հաղթել առաջնությունում։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Խուանը հայտագրվել է Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿՖ-ի երիտասարդական առաջնությանը։ Փետրվարի 20-ին, խմբային փուլի, Կյուրոսի երիտասարդական հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանը դարձել է «Դուբլի» հեղինակ։ Մարտի 4-ին, եզրափակիչ փուլում, ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանը գոլ է խփել խաղի սկզբին, և օգնել իր թիմն հաղթել մրցաշարում[12]։

2014 թվականի նոյեմբերի 12-ին Նիդերլանդների ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Խուանը նշել է իր նորամուտը Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում, խաղադաշտ դուրս գալով երկրորդ խաղակեսում, փոխարինելով Միգել Էրերուին[13]։ 2015 թվականի մայիսի 31-ին, Գվատեմալիյի հետ խաղի ժամանակ, Խուանը խփել է իր առաջին գոլը՝ ազգային թիմի կազմում[14]։

2015 թվականի ամռանը Խուանը ընդգրկվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը անցկացվում էր Չիլիում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բոլիվիայի[15], Չիլիի[16] և Էկվադորի[17] հավաքականների դեմ խաղերում։ Նույն թվականին Խուանը դարձլ է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի դարփնեկիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Կուբայի[18],Տրինիդադ և Տոբագոյի[19], Կոստա Ռիկայի[20], Պանամայի[21] և Ճամայկայի[22] հավաքականների դեմ խաղերում։ Ճամայկայի դեմ խաղի ժամանակ Խուանը գոլ է խփել։

2016 թվականին Խուանն իր թիմի կազմում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվում էր ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ուրուգվայի[23], Ճամայկաի[24], Վենեսուելայի[25] և Չիլիի[26] հավաքականների դեմ խաղերում։ Վենեսուելայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ, դա եղել է խաղի միակ գոլը։

2018 թվականին Խուանը ընդգրկվել է իր թիմի կազմում մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[27] և Շվեդիայի[28] հավաքականների դեմ խաղերում։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 24-ի տվյալներով

Ելույթներ Լիգա Կավաթ[29] Еврокубки Остальные[30] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մեքսիկա Մոնտերրեյ Լիգա ՄԽ 2010/2011 1 0 0 0 2 0 0 0 3 0
2011/2012 10 1 0 0 3 1 3 2 16 4
2012/2013 26 1 0 0 9 2 0 0 35 3
Ընդհանուր 37 2 0 0 14 3 3 2 54 7
Նիդերլանդներ Տվենտե Էրեդիվիզի 2013/14 15 2 1 0 0 0 0 0 16 2
2014/15 27 9 4 2 0 0 0 0 31 11
2015/16 4 0 0 0 0 0 0 0 4 0
ընդհանուր 46 11 5 2 0 0 0 0 51 13
Պորտուգալիա Պորտու Սագրիշ Լիգա 2015/16 28 8 3 0 8 0 0 0 39 8
2016/17 2 1 0 0 2 1 0 0 4 2
Ընդհանուր 30 9 3 0 10 1 0 0 43 10
Ամբողջ կարիերա 113 22 8 2 24 4 3 2 148 30

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Մեքսիկա «Մոնտերրեյ»

Պորտուգալիա «Պորտու»

Միջազգային

Մեքսիկա Մեքսիկա (մինչև 23)

  • 1st ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության երիտասարդական հավաքական — 2013
  • 1st 2012 թվականի Լվա յաշինայի գավաթի դարփնեկիր

Անձնական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. Атланте VS. Монтеррей 1:2
  4. Эстудиантес Текос VS. Монтеррей 2:3
  5. Ульсан Хёндэ VS. Монтеррей 1:3
  6. Аль-Ахли VS. Монтеррей 0:2
  7. «Твенте VS. Гронинген 5:0» (անգլերեն). soccerway.com. 2013—09—29.
  8. «Корона перешёл в «Порту»» (ռուսերեն). sports.ru. 2015—08—31.
  9. «Арока VS. Порту 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015—09—12.
  10. «Рома VS. Порту 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016—08—23.
  11. «Порту VS. Лестер Сити 5:0» (անգլերեն). soccerway.com. 2016—12—07.
  12. Мексика (до 20 лет) VS. США (до 20 лет) 3:1
  13. «Нидерланды VS. Мексика 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014—11—12.
  14. «Мексика VS. Гватемала 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015—05—31.
  15. «Мексика VS. Боливия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—06—13.
  16. «Чили VS. Мексика 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015—06—16.
  17. «Мексика VS. Эквадор 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015—06—19.
  18. «Мексика VS. Куба 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—10.
  19. «Мексика VS. Тринидад и Тобаго 4:4» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—16.
  20. «Мексика VS. Коста-Рика 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—20.
  21. «Панама VS. Мексика 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—23.
  22. «Ямайка VS. Мексика 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—27.
  23. «Мексика VS. Уругвай 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 6.
  24. «Мексика VS. Ямайка 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 10.
  25. «Мексика VS. Венесуэла 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 14.
  26. «Мексика VS. Чили 0:7» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 19.
  27. «Южная Корея VS. Мексика 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
  28. «Мексика VS. Швеция 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
  29. В графу «Кубки» входят игры и голы в национальных кубках, кубках лиги и суперкубках.
  30. Остальные официальные матчи

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեսուս Կորոնա» հոդվածին։